Նյու Յորքում կնշեն Պոնտոսի հույների ցեղասպանության 91-ամյակը

19 մայիսի 2010 - 11:48 AMT  11:12 GMT
Միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ հունական համայնքի ղեկավարները, Ամերիկայի հայկական ու ասորական համայնքների ներկայացուցիչները
Մորիս Բոնոն ժամանել է Արցախ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով

Մորիս Բոնոն ժամանել է Արցախ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով

19 մայիսի 2010 - 11:44 AMT  11:12 GMT
Պարոն Բոնոն վաղօրոք է ժամանել ԼՂՀ, քանի որ մտադիր է իբրև հակամարտաբան զբաղվել նաև Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ուսումնասիրությամբ

Էրդողանը նոր կայսրություն է կառուցում

18 մայիսի 2010 - 14:58 AMT  11:12 GMT
Կայսերական մտածողությունը վատ է նրանով, որ մի քանի սերունդների ընթացքում մնում է որպես մտածողության գերիշխող ձև: 2003-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում (AKP) կուսակցության` իշխանության գալուց հետո, Թուրքիան կանգնեց Օսմանյան կայսրության վերածնունդի ուղու վրա, և սրանք լոկ գեղեցիկ խոսքեր չեն: Այն ամենն, ինչ արվել է վերջին 7 տարում, վկայում է այդ մասին: Ժամանակային առումով վերջինը դարձավ սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որը, ինչպես կարծում են դեռ գոյություն ունեցող քեմալիստները, ուղղված է Մուսթաֆա Քեմալի հիմնած բարձրաշխարհիկ պետության հիմքերը խարխլելուն:

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  11:12 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:

«Փյունիկն» երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրը

17 մայիսի 2010 - 17:55 AMT  11:12 GMT
Ֆուտբոլ. Մայիսի 10-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումը: Ինչպես 2009-ի եզրափակչում, հաղթանակ տարավ «Փյունիկը» (4:0): Թեև «Բանանցը» խաղն ավելի ակտիվ սկսեց, արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկը». գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը: Առաջին խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները խփեցին ևս երկու գոլ: Աչքի ընկան Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը:

Հայաստանում աղքատության մակարդակը կարելի է կրճատել գյուղատնտեսական արտադրության ավելացման հաշվին

17 մայիսի 2010 - 12:36 AMT  11:12 GMT
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովի 27-րդ նստաշրջանն այս անգամ բացվեց Հայաստանում` մի երկրում, որը հանդիսանում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական օժանդակության գլխավոր շահառուներից մեկը: Սա վառ վկայությունն է այն հսկայական առաջընթացի, որ արձանագրվել է այս տարածաշրջանը ներկայացնող նոր անդամ պետություններին FAO-ի գործունեության եւ ղեկավարման մեջ ինտեգրելու գործում:

Շաբաթվա թեմաներն էին Ղարաբաղի հարցը և եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան

15 մայիսի 2010 - 12:31 AMT  11:12 GMT
Քաղաքական շաբաթը Հայաստանում սկսվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճից: Մայիսի 10-ին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց. այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ ղեկավարների մայիսին 8-ին կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարվելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից, որը կայանալու էր Բրյուսելում մայիսի 11-ին, նույն մտածված շղթայի օղակներն են, որով ադրբեջանական կողմը ձգտում է թաքցնել այն, որ ինքը պատրաստ չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

Հայաստանը նախորդ շաբաթվա ընթացքում հյուրեր էր ընդունում արտասահմանից

13 մայիսի 2010 - 17:23 AMT  11:12 GMT
Անցած շաբաթը համարձակ կարելի է անվանել Հայաստանի միջազգային մշակութային շաբաթ, քանի որ վերջին 7 օրերի ընթացքում Երևանի երաժշտական բեմերն ընդունում էին միջազգային փառատոների մասնակիցների, թատերական բեմերը` արտասահմանից ժամանած հյուրերի, իսկ կինոթատրոնները ցուցադրում էին արտասահմանցիների նկարահանած ֆիլմերը Հայաստանի և հայերի մասին:

Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը չի ազդի սակագների նվազման վրա

10 մայիսի 2010 - 17:53 AMT  11:12 GMT
Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը հայկական շուկա չի հանգեցնի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի սակագների նվազման: Այդ մասին մայիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ֆիքսված հեռախոսակապի սակագները որոշվում են Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, և ես կապ չեմ տեսնում նոր օպերատորների հայտնվելու ու սակագների նվազման միջև»,- ասաց Կլիմկոն: Նա հաղորդեց նաև, որ «ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիքսված հեռախոսակապի երկու նոր օպերատորների հետ և ողջունել նրանց մուտքն այդ շուկա:
---