Հայաստանում քննարկվել են հայ-չինական համագործակցության նոր հնարավորությունները

4 հունիսի 2010 - 13:29 AMT  02:41 GMT
Անդրադարձ է եղել նաև “Շանհայ-2010” Համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ունեցած հաջողությանը

«Եվրատեսիլն» ավարտվեց, սակայն կրքերը դեռևս բորբոքվում են

4 հունիսի 2010 - 13:28 AMT  02:41 GMT
Մայիսի 29-ին ավարտվեց այն, ինչին մենք սպասում էինք մոտ մեկ տարի` թեկնածու էինք ընտրում, գուշակում էինք, թե ինչ բեմադրություն է լինելու և, իհարկե, որոշում էինք, թե որ տեղն է գրավելու փառատոնին Հայաստանի մասնակիցը: Սակայն, ամեն ինչ ըստ կարգի. ամենից առաջ Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը քողարկված էր գաղտնիության և հակասական նորությունների քողով: Լուրեր էին տարածվում, որ մեծ հոնորարների շնորհիվ Ռիվասի հետ հանդես է գալու հանրահայտ աճպարար Դավիթ Կոպերֆիլդը, որը պետք է հանդիսատեսին հիացներ` բեմի վրա ծաղկեցնելով ծիրանի ծառը:
Վիկ Դարչինյանը սեպտեմբերին մենամարտելու է Ֆերնանդո Մոնտիելի դեմ

Վիկ Դարչինյանը սեպտեմբերին մենամարտելու է Ֆերնանդո Մոնտիելի դեմ

4 հունիսի 2010 - 13:26 AMT  02:41 GMT
Մարտն անցկացվելու է Լոս Անջելեում կամ Լաս Վեգասում

Մինչև 2010 թվականի աշունը բջջային օպերացիոն համակարգերը կտեղայնացվեն Հայաստանի համար

4 հունիսի 2010 - 13:25 AMT  02:41 GMT
Երևանում կզբաղվեն բջջային հեռախոսների տեղայնացմամբ: Հայաստանի աջակցման հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) «Բաց հասարակության ինստիտուտը» մրցույթ է հայտարարել Symbian, Android և Windows mobile բջջային օպերացիոն համակարգերի տեղայնացման համար: Նախագիծը պատրաստ կլինի 3-4 ամսից: Լեզվական փաթեթները պետք է գործեն Symbian 9.1, 9.2, 9.3, 9.5 (Nokia S60 3rd and 5th Editions), Maemo, Android и Windows Mobile 6.1, 6.5 7.0. օպերացիոն համակարգերի տարբերակներում: Բացի այդ, մշակվել է ծրագրային ապահովում, որը պետք է հիմնվի ազատ ծրագրային ապահովման պայմանների վրա: Ֆինանսավորման վերջում (շուրջ 5000 դոլար) մշակողի բոլոր փաստաթղթերը պետք է զետեղվեն նույն սերվերի վրա և մատչելի լինեն այն կազմակերպությունների և անհատների համար, ովքեր կցանկանան շարունակել կամ լրացնել նախագիծը:

Վատիկանը հուսահատված է Թուրքիայում կաթոլիկ քահանայի սպանությամբ

4 հունիսի 2010 - 13:24 AMT  02:41 GMT
«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, հատկապես կապված Թուրքիայում այլ արյունալի դեպքերի հետ»,- ասել է Սուրբ աթոռի ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի «մաքրեն» Ջավախքը հայերից

4 հունիսի 2010 - 11:11 AMT  02:41 GMT
Հաջորդ ընտրությունները Ջավախքում, եթե դրանք կայանան, կարող են այդ հայաբնակ տարածաշրջանի առճակատմանը հանգեցնել Թբիլիսիի կենտրոնական իշխանության հետ: Այսօրվա Ախալքալաքն, ավաղ, ոչնչով չի տարբերվում 20 տարվա վաղեմության քաղաքից. փլուզված ճանապարհներ, աղքատություն, գործազրկության, աշխատունակ բնակչության զանգվածային արտահոսք դեպի Ռուսաստան: Փաստորեն, Վրաստանի նախագահի բոլոր հայտարարություններն այդ «շրջանի հոգսերի հանդեպ ուշադրության մասին» ոչինչ չարժեն` չկան նորմալ ճանապարհներ, աշխատատեղեր: Տներն այստեղ տաքացնում են փայտով` ոչ թե գազի բացակայության, այլ թանկ լինելու պատճառով: Իրավիճակն Ախալքալաքում ավելի վատացավ, երբ այստեղից հանվեց ռուսական ռազմակայանը, որի շնորհիվ հայերը կարող էին չմեկնել արտագնա աշխատանքի, այլ աշխատել Ջավախքում:
Թել Ավիվում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

Թել Ավիվում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

4 հունիսի 2010 - 11:01 AMT  02:41 GMT
Ցույցն ուղեկցվել է «Էրդողանն ահաբեկիչ է» և «Մահ արաբներին» կարգախոսներով

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

4 հունիսի 2010 - 10:57 AMT  02:41 GMT
Հունիսի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահե Գաբրիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին

Հայաստանը համաշխարհային տնտեսության ֆոնի վրա

1 հունիսի 2010 - 14:36 AMT  02:41 GMT
Չնայած 2010թ. հունվար-ապրիլին Հայաստանի ՀՆԱ-ի 7,2 տոկոս աճի լավ ցուցանիշին, համաշխարհային կազմակերպություններն այնքան էլ լավատես չեն իրենց գնահատականներում: Երկրի հիմնական բացասական կողմերն են` հումքային ռեսուրսների բացակայությունը և կախվածությունը ֆինանսավորման արտաքին աղբյուրներից: Հայաստանի տնտեսության համակարգի խոցելիության կարևոր գործոն է նաև ՀՆԱ-ի դիվերսիֆիկացման ցածր մակարդակը, նման եզրակացության է հանգել երկրի կառավարությունը` վերլուծելով Հայաստանի 2009թ. բյուջեի կատարողականը:

Վիկ Դարչինյանը երրորդ անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն է դարձել տարբեր քաշային կարգերում

31 մայիսի 2010 - 18:03 AMT  02:41 GMT
Բռնցքամարտ. Մայիսի 20-ին Ավստրալիայում թեթևագույն քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթեց ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային: Բռնցքամարտիկները պայքարում էին թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Մենամարտի ընթացքում Բարսելոնան երեք անգամ նոկդաունի ենթարկվեց. երկու անգամ հինգերորդ ռաունդում և մեկ անգամ 11-րդ ռաւոնդում: Նա նաև զրկվեց 2 միավորից գոտուց ցածր հարվածների համար: Մենամարտն ավարտվեց Դարչինյանի միանշանակ հաղթանակով 120-103, 118-105 և 116-108 հաշվով:
---