
8 հունիսի 2010 - 12:56 AMT

09:07 GMT
Իսրայելա-թուրքական հարաբերությունները շարունակում են վատթարանալ, չնայած, որ պատճառը կարելի է լոկ պատրվակ համարել: Եթե բանը միայն Գազայի ապաշրջափակմանը վերաբերեր, ապա սահմանը փակել է նաև Եգիպտոսը, որը, սակայն, բացեց այն Հոսնի Մուբարաքի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումից հետո: Եվ հետո`Թուրքիան չի կարող սադրանքի դիմել Եգիպտոսի ափերի մոտ: Առաջին հերթին, իսլամական համերաշխության պատճառով, որը սակայն, դրսևորվում է յուրօրինակ և ընտրովի: Եվ երկրորդը, դա կաորղ էր թանկ նստել`Էրդողանը համարձակ մարդ է, սակայն մինչ որոշակի պահը: Այսինքն, այնքան ժամանակ, քանի դեռ նա վստահ է, որ իր գործողությունները լավ են Թուրքիայի համար: Հակառակ դեպքում, նա կանգ է առնում և իր համար առավելապես բարենպաստ պայմաններ է սակարկում: Այս գործելաոճը նոր չէ` նույն կերպ էր վարվում Օսմանյան կայսրությունը, որը նույնիսկ իր պարտությունները կարողանում ի նպաստ իրեն օգտագործել: