ՏՏ ոլորտ. ՏՏ ոլորտի կրթական հարցերը տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների առաջատարների ուշադրության կենտրոնում ենՏեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտիում հունիսի 15-22-ը տեղի ունեցած իրադարձությունների ամփոփ տեսություն 24 հունիսի 2010 Ծաղկաձորում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջատարների` «առանց փողկապների» հանդիպում, որի ընթացքում ոչ պաշտոնական միջավայրում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրները: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի մասնակիցների մոտիվացիայի բարձրացման հարցերը, բուհերի վերականգնումը որպես գիտատեխնիկական կենտրոններ, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների հարցեր: Հայաստան և աշխարհ. Ո՞ւմ պետք չէ պատերազմ ՂարաբաղումՊատերազմը կարող է իրական դառնալ, որովհետև հանգիստ Հարավային Կովկաս ոչ մեկին պետք չէ, առաջին հերթին` ԱՄՆ-ին և Ռուսաստանին 22 հունիսի 2010 Ղարաբաղում տեղի ունեցած վերջին դեպքերը հաստատեցին մի շատ կարևոր բան, ավելի ճիշտ` ճշմարտություն. միջազգային հանրությանը չեն հետաքրքրում հետխորհրդային տարածքում տեղի ունեցող հակամարտությունները և բարձրաձայն հռչակագրերից և «դապատարտումներից» բացի ոչինչ չի արվում: Չի արվի նաև հակամարտության «թեժացման» դեպքում: Գերտերությունները, այս դեպքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կմիջամտեն միայն այն դեպքում, երբ վտանգվեն նրանց անձնական շահերն այս կամ այն տարածաշրջանում: Մշակույթ. Անցյալ շաբաթն իսկական ինտրիգ դարձավ կինոյի և երաժշտության սիրահարների համարՀունիսի 14-ից 20-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում 21 հունիսի 2010 Շաբաթ առ շաբաթ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները երկրպագուների համար բացահայտում են թվով յոթերորդ փառատոնի նորանոր գաղտնիքները: Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ միջազգային կինոփառատոնի բացման և փակման արարողությունները կանցկացնի ռեժիսոր, 2010 թվականի Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենու ճյուղ մրցանակի դափնեկիր Սերժ Ավեդիկյանը, իսկ կբացվի փառատոնը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմով` կապված ռեժիսորի հոբելյանի հետ: Այս տարի փառատոնի յուրահատկություններից մեկն այն է, որ գեղարվեստական ֆիլմերի մրցութային ծրագրի մեջ մտել են ոչ թե 11 կամ 12 ֆիլմեր, ինչպես դա նախորդ տարիներին էր, այլ 13: Իսկ Բրիտանական Խորհուրդը հատուկ մրցանակ է սահմանել. «Հայկական պանորամա» ծրագրի լավագույն ֆիլմը Բրիտանական Խորհրդի հաշվին կմասնակցի Բրիստոլի կինոփառատոնին: ![]() Տնտեսություն. Հայաստանը բարեփոխումներ է կատարում երկրի տնտեսության մեջ ԵՄ հետ առևտրի ազատ գոտի հիմնելու նպատակովՃգնաժամից հետո վերականգնվելու հետ մեկտեղ, Հայաստանը պետք է մտածի միջնա ժամկետ զարգացման մարտահրավերների մասին 19 հունիսի 2010 Երևանում հունիսի 16-ին ՀՀ-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի առևտրի, տնտեսական ու համապատասխան իրավական հարցերի գծով հերթական` իններորդ նիստում քննարկվեցին ԵՄ հետ Հայաստանի առևտրի ազատ գոտու հիմնավորման հնարավորությունները: Բարձրացվեցին նաև մակրոտնտեսական զարգացումները Հայաստանում, ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածք հիմնելու հնարավորությունները, ստանդարտացում, տեխնիկական կանոնակարգեր, համապատասխանության հավաստում, սանիտարական և բուսասանիտարական չափանիշներ, մտավոր սեփականություն, հարկային ու մաքսային ոլորտին վերաբերող հարցեր: Բացի այդ, նիստում քննարկվեցին ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցության, առևտրի հետ կապված հարցեր` ներառյալ կառավարման պետական մարմինների համապարփակ զարգացման ծրագրի (CIB) նախապատրաստական աշխատանքները: Քաղաքականություն. Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը առաջին պլան մղեց ղարաբաղյան խնդրի քննարկումըՀունիսի 12-18-ի հիմնական քաղաքական իրադարձությունների տեսություն 19 հունիսի 2010 Քաղաքական շաբաթը Հայաստանում նշանավորվեց Երևանում Սոցինտերնի խորհրդաժողովի աշխատանքով: Հունիսի 12-ին Երևանում աշխատանքն ավարտեց ԱՊՀ երկրների, Կովկասի և Սևծովյան ավազանի պետությունների Սոցինտերնի կոմիտեի համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ԱՊՀ երկրների և Եվրոպայի 13 երկրների կուսակցություններ, մասնավորապես` Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Պաղեստինի և Ադրբեջանի սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչները: Համաժողովի արդյունքներն ամփոփելով` Սոցինտերնի գլխավոր քարտուղար Լուիս Այալան հայտնել է, որ իրենց հաջողվել է իրականացնել այն ամենն, ինչ երկու օրվա ընթացքում ծրագրել էին: «Մեր հիմնական նպատակն է ժողովրդավարություն տարածել այն բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք: Իսկ մի շարք երկրներում, ինչպես, օրինակ` Հայաստանն է, մենք կարողացանք բաց հասարակություն ձևավորել, իսկ որոշ երկրներում այդ գործընթացը շատ երկար է տևում», - նշել է նա: Հասարակություն. Էրեբունի` պատմությունը շարունակվում էԵրեք տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի հնագետները պեղումներ են անցկացնում Վանի թագավորության հնագույն ամրոց Էրեբունիի տարածքում 17 հունիսի 2010 Վանի թագավորության հնագույն ամրոց Էրեբունիի (մ.թ.ա. 782թ.) տարածքում պեղումները հանգամանքների բերումով անցկացվել են փուլ առ փուլ: Խորհրդային շրջանում վերջին հետազոտություններն այստեղ անցկացվել են 60-ականների վերջին: Հետագայում արդեն հետխորհրդային շրջանում (1990թթ.) դրանք շարունակվել են: Երեք տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի հնագետները հնագիտական պեղումներ են անցկացնում Վանի թագավորության հնագույն ամրոցի` Էրեբունիի տարածում: Պեղումները ֆինանսավորում են մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Սպորտ. Հովհաննես Դանիելյանը, Հրաչիկ Ջավախյանը և Արթուր Խաչատրյանը դուրս են եկել բռնցքամարտի ԵԱ կիսաեզրափակիչՀունիսի 3-10-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 13 հունիսի 2010 Բռնցքամարտ. Մոսկվայում հունիսի 8-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի հավաքականը ներկայացնում են 10 բռնցքամարտիկներ, որոնցից 3-ը` Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Հովհաննես Դանիելյանը (48ք/կ) և Հրաչիկ Ջավախյանը (64ք/կ) դուրս են եկել կիսաեզրափակիչ: Նրանք արդեն բրոնզե մեդալներ ունեն, իսկ եզրափակիչ դուրս գալու համար հունիսի 11-ին կմրցեն կիսաեզրափակչի մարտերում: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |