Քաղաքականություն. Հաագայի դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման պրիզմայի միջովՀուլիսի 17-23-ի Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունների ամփոփում 24 հուլիսի 2010 Հայաստանում քաղաքական իրադարձություններն անցյալ շաբաթ սկսվեցին Հայոց համազգային շարժման ու Արմենական Ռամկավար-Ազատական կուսակցությունների համագումարներից: Հուլիսի 17-ին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը: Ելույթ ունենալով համագումարում` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի: Նա համոզմունք հայտնեց, որ որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքերում: Տնտեսություն. «Նկարված են» արդյո՞ք Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներըԱյդ ֆոնի վրա ժողովուրդը շարունակում է մնալ Թովմա Անհավատի դերում և հարմարվում է վատ կենսապայմաններին 24 հուլիսի 2010 2010 թվականի առաջին կիսամյակի տվյալները վկայում են այն մասին, որ համաշխարհային տնտեսությունը դանդաղ վերականգնվում է, մասնավորապես, ԱՄՆ-ն, Եվրոպայի երկրները, ՌԴ-ն ու Չինաստանը, որտեղ, օրինակ, աճը կազմել է 15 տոկոս: Աճի կայունության մասին վկայում են նաև ֆոնդային բորսաների ցուցանիշները, որոնք վերադառնում են նախկին` նախաճգնաժամային շրջանի տվյալներին: Ավելին, հետևողականորեն իրագործվում են կառավարությունների հակաճգնաժամային ծրագրերը: Հայաստան և աշխարհ. ՄԱԿ-ի դատարանն ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքից վեր դասեցՇատ շուտով մենք կբախվենք երկակի չափանիշների հերթական կիրառման հետ: Խոսքը գնում է նախկին խորհրդային ինքնավարությունների մասին, որոնք ոգևորվելով դատարանի որոշումից, նույնպես կպահանջեն ճանաչել իրենց անկախությունը 23 հուլիսի 2010 Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց, որ Կոսովոյի կողմից անկախության հռչակումը չէր հակասում միջազգային օրենքներին: Եվ թեև դատարանի որոշումը պարտադիր չէ կատարման համար, այն վերջապես վերջակետ դրեց նախկին գաղութների անկախացման իրավունքի հարցում: Միանգամայն հավանական է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հետո շատ պետություններ, որոնք Կոսովոն համարում էին Սերբիայի մասը, ճանաչեն նրա անկախությունը: Կարելի է ասել, որ Կոսովոյի երկամյա պայքարը սեփական իրավունքների համար տրամաբանական ավարտին հասավ: ![]() Մշակույթ. «Ոսկե ծիրան» VII կինոփառատոնը սիրո խոստովանություն էր Երևանին ու երևանցիներինԿազմակերպիչների կատարած ահռելի աշխատանքից հետո արդեն զարմանալի չէ, որ յոթամյա հայկական փառատոնը լայն ճանաչում է ստացել արտերկրում 22 հուլիսի 2010 Անցյալում մնացին կինոյի տոնի յոթ անմոռանալի օրերը` հայտարարված են հաղթողները, հանձնված են գլխավոր և պատվավոր մրցանակները: Երևանը ճանապարհեց իր թանկագին հյուրերին, որոնք հավաքվել էին Հայաստանի մայրաքաղաքում ամբողջ աշխարհից` մասնակցելու համար «Ոսկե ծիրան» VII միջազգային կինոփառատոնին: Սա էր անցած շաբաթվա գլխավոր մշակութային իրադարձությունը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 120 կինոնկար 5 մրցանակային անվանակարգերում, տեղի ունեցան հայտնի ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ` ռեժիսորների մասնակցությամբ: Հասարակություն. Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվումՎկայություններն այն մասին, որ Մուղնու Սբ.Գևորգ եկեղեցին հայկական է, բավականաչափ են ինչպես հայ, այնպես էլ արտերկրի պատմաբանների աշխատություններում 20 հուլիսի 2010 Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել: ՏՏ ոլորտ. Հայաստանում 2011 թ. նախատեսվում է ազգային գերարագ ինտերնետ ցանցի կառուցումՀուլիսի 12-18-ին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության բնագավառում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում 19 հուլիսի 2010 Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի և «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կողմերը վերանայել են սակագների, սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը: Մշակույթ. Հայաստանը հնդեվրոպական քաղաքակրթության օրրանն էՀայ հնէաբանների վերջին հայտնագործությունները կարող են առիթ տալ, որ մոտ ապագայում Հին աշխարհի պատմությունը վերաշարադրվի 13 հուլիսի 2010 Հնագույն քաղաքակրթությունների ուսումնասիրությունների ժամանակ հաճախ Հայաստանն անտեսվել է, կարծես, դուրս մնալով համընդհանուր պատմական շրջադարձերից: Հետազոտողների հետաքրքրությունները համարյա միշտ սահմանափակվել են հիմնականում հին Միջագետքի և Եգիպտոսի տարածքների ուսումնասիրություններով: Բնականաբար, հնարավոր չէր հին քաղաքակրթությունների կազմավորման գործում ամբողջությամբ բացառել Հայաստանի գործոնը. բավականին շատ էին ապացույցները: Սակայն, այս կամ այն պատճառով Հայաստանը, համենայն դեպս, դուրս էր մղվել հնարավոր առաջնորդների ցուցակից: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |