Մինչև տարեվերջ Նովոռոսիյսկում կտեղադրվի քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Նաջարյանին նվիրված հուշակոթող

26 հուլիսի 2010 - 14:08 AMT  02:08 GMT
Հենց Նաջարյանին է Նովոռոսիյսկը պարտական հիմնական ճեմուղով, որը հիմնադրվեց դեռևս 1946 թվականին, սակայն սկսեց զարգանալ, հիմնականում, նրա օրոք
Հենրիկ Մխիթարյանը «Մետալուրգի» միակ գոլի հեղինակը դարձավ «Տավրիայի» հետ խաղում

Հենրիկ Մխիթարյանը «Մետալուրգի» միակ գոլի հեղինակը դարձավ «Տավրիայի» հետ խաղում

26 հուլիսի 2010 - 13:59 AMT  02:08 GMT
Ուկրաինայի առաջնությունում «Մետալուրգը« 7-րդ տեղն է գրավում
Հայաստանի Բարձրագույն լիգա. «Բանանցը» 3:0 հաշվով հաղթեց «Շիրակին»

Հայաստանի Բարձրագույն լիգա. «Բանանցը» 3:0 հաշվով հաղթեց «Շիրակին»

26 հուլիսի 2010 - 13:17 AMT  02:08 GMT
Գոլերի հեղինակ դարձան Նոա Կասուլեն, Արսեն Բալաբեկյանը և Միգել դա Սիլվան
Երևանում ներկայացվել են Կովկասում խաղաղության հաստատման Rondine ծրագրի 14 դրույթները

Երևանում ներկայացվել են Կովկասում խաղաղության հաստատման Rondine ծրագրի 14 դրույթները

26 հուլիսի 2010 - 13:15 AMT  02:08 GMT
Ստեփան Գրիգորյան. Ժողովրդական դիվանագիտությունը կօգնի հաղթահարել անվստահության ու ատելության մթնոլորտը, որն առկա է Հարավային Կովկասի ժողովրդների միջև
Լևոն Արոնյանը կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կպաշտպանի աշխարհի արագ շախմատի չեմպիոնի տիտղոսը

26 հուլիսի 2010 - 13:03 AMT  02:08 GMT
Հարյուրավոր շախմատիստների մասնակցությամբ շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարում կկայանա 11 տուր

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  02:08 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:

Հաագայի դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման պրիզմայի միջով

24 հուլիսի 2010 - 16:11 AMT  02:08 GMT
Հայաստանում քաղաքական իրադարձություններն անցյալ շաբաթ սկսվեցին Հայոց համազգային շարժման ու Արմենական Ռամկավար-Ազատական կուսակցությունների համագումարներից: Հուլիսի 17-ին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը: Ելույթ ունենալով համագումարում` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի: Նա համոզմունք հայտնեց, որ որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքերում:

«Նկարված են» արդյո՞ք Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները

24 հուլիսի 2010 - 13:05 AMT  02:08 GMT
2010 թվականի առաջին կիսամյակի տվյալները վկայում են այն մասին, որ համաշխարհային տնտեսությունը դանդաղ վերականգնվում է, մասնավորապես, ԱՄՆ-ն, Եվրոպայի երկրները, ՌԴ-ն ու Չինաստանը, որտեղ, օրինակ, աճը կազմել է 15 տոկոս: Աճի կայունության մասին վկայում են նաև ֆոնդային բորսաների ցուցանիշները, որոնք վերադառնում են նախկին` նախաճգնաժամային շրջանի տվյալներին: Ավելին, հետևողականորեն իրագործվում են կառավարությունների հակաճգնաժամային ծրագրերը:

ՄԱԿ-ի դատարանն ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքից վեր դասեց

23 հուլիսի 2010 - 18:21 AMT  02:08 GMT
Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հաստատեց, որ Կոսովոյի կողմից անկախության հռչակումը չէր հակասում միջազգային օրենքներին: Եվ թեև դատարանի որոշումը պարտադիր չէ կատարման համար, այն վերջապես վերջակետ դրեց նախկին գաղութների անկախացման իրավունքի հարցում: Միանգամայն հավանական է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումից հետո շատ պետություններ, որոնք Կոսովոն համարում էին Սերբիայի մասը, ճանաչեն նրա անկախությունը: Կարելի է ասել, որ Կոսովոյի երկամյա պայքարը սեփական իրավունքների համար տրամաբանական ավարտին հասավ:

«Ոսկե ծիրան» VII կինոփառատոնը սիրո խոստովանություն էր Երևանին ու երևանցիներին

22 հուլիսի 2010 - 13:49 AMT  02:08 GMT
Անցյալում մնացին կինոյի տոնի յոթ անմոռանալի օրերը` հայտարարված են հաղթողները, հանձնված են գլխավոր և պատվավոր մրցանակները: Երևանը ճանապարհեց իր թանկագին հյուրերին, որոնք հավաքվել էին Հայաստանի մայրաքաղաքում ամբողջ աշխարհից` մասնակցելու համար «Ոսկե ծիրան» VII միջազգային կինոփառատոնին: Սա էր անցած շաբաթվա գլխավոր մշակութային իրադարձությունը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվեց 120 կինոնկար 5 մրցանակային անվանակարգերում, տեղի ունեցան հայտնի ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ` ռեժիսորների մասնակցությամբ:
---