Մշակույթ. Ջերալդ Փափազյան. «Ես «Անուշ» օպերայի տեքստը 9 ամսում թարգմանեցի«Անուշ» օպերան անգլերենով ներկայացնելը շատ դժվար է, սակայն ավելի բարդ էր այն ամերիկյան բեմում բեմադրելը 27 հուլիսի 2010 «Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան անգլերեն լեզվով» բառակապակցությունը տարակուսանք է առաջացնում թեկուզ մեկ անգամ այն տեսած մարդկանց մոտ: Սակայն, Ջերալդ Փափազյանին ճանաչողները կասեն, որ օպերայի թարգմանությունն այնքան հաջողված է, որ միանգամայն համահունչ է Արմեն Տիգրանյանի բարդ երաժշտությանը: Եվ հենց անգլերեն թարգմանված «Անուշ» օպերան 1981 թվականին առաջին անգամ ներկայացվեց ամերիկացի հանդիսատեսի դատին Michigan Opera Theatre-ում: Տնտեսություն. Հայաստանի առևտրային բանկերի ակնկալիքները 2010 թվականի համար լավատեսական ենԴրամը կպահպանի կայունությունն ԱՄՆ դոլարի հանդեպ 27 հուլիսի 2010 Ըստ Կենտրոնական բանկի հրապարակած «Ֆինանսական հատվածի ցուցանիշների վերաբերյալ առևտրային բանկերի եռամսյակային հարցման ամփոփման», առևտրային բանկերը կանխատեսում են դրամի արժեզրկում դոլարի համեմատ:
Մասնավորապես, սեպտեմբերին ՀՀ դրամը կդրսևորի արժեզրկման միտումներ և միջին հաշվով ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքը կկազմի 372.95 դրամ: Խոշորագույն 15 բանկերի սպասումներով 2010թ սեպտեմբերին փոխարժեքը կկազմի 373.01 դրամ: Հայաստան և աշխարհ. ԵՄ-ն ուժեղացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում` միևնույն ժամանակ Հարավային Կովկասի երկրներին չխոստանալով շուտափույթ արդյունքներԵՄ-ն բոլորովին չի պատրաստվում թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում, ավելի շուտ` հակառակը 27 հուլիսի 2010 Հուլիսի 19-ին մեկնարկեցին Հայաստանի ու Եվրամիության միջև Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Բանակցությունների մեկնարկը հստակ նշում է Երևանի, Թբիլիսիի ու Բաքվի հետ Բրյուսելի առաջիկա համագործակցության շրջանակներն ու ձևաչափը: Իհարկե, Հայաստանի շարքային քաղաքացու համար դժվար կլինի միանգամից հասկանալ, թե ինչու ԵՄ-ն «Արևելյան գործընկերության»` բավական թարմ նախաձեռնության հետ զուգահեռ որոշում է տարածաշրջանում մեկնարկել ևս մեկ ծրագիր: Ասոցիատիվ համաձայնագիրը բոլորովին չի նշանակում, որ Եվրոպան լայնորեն բացում է իր դռներն ու շտապում իր շարքերն ընդունել նոր անդամների: Հաշվի առնելով հետճգնաժամային իրադրությունը ԵՄ անդամ երկրներում` Բրյուսելում սկսեցին զգուշավորությամբ վերաբերվել «եվրոպական ակումբին» միանալու` արևելյան հարևանների ձգտմանը: Ամենայն հավանականությամբ, հենց դրանով կարելի է բացատրել Թուրքիայի հիասթափությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացից: Չնայած, որ Թուրքիան արդեն ավելի քան 45 տարի հանդիսանում է Եվրոպական Միության «ասոցացված անդամը», Անկարային հստակ հասկացրեցին, որ այդ կազմակերպությանը լիարժեք անդամակցելու գործում մոտ ապագայում չարժե հույսեր փայփայել: Բայց, այնուամենայնիվ, դա կողմերին չխանգարեց Մաքսային միության մասին համաձայնագիր կնքել և ակտիվորեն համագործակցել տնտեսության ու առևտրի ոլորտում: ՏՏ ոլորտ. Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլըՀուլիսի 19-25-ը հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում 26 հուլիսի 2010 «ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով: Սպորտ. Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալՀուլիսի 15-22-ին տեղի ունեցած մարզական գլխավոր իրադարձությունների ամփոփում 24 հուլիսի 2010 Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը: Քաղաքականություն. Հաագայի դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման պրիզմայի միջովՀուլիսի 17-23-ի Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունների ամփոփում 24 հուլիսի 2010 Հայաստանում քաղաքական իրադարձություններն անցյալ շաբաթ սկսվեցին Հայոց համազգային շարժման ու Արմենական Ռամկավար-Ազատական կուսակցությունների համագումարներից: Հուլիսի 17-ին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը: Ելույթ ունենալով համագումարում` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի: Նա համոզմունք հայտնեց, որ որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքերում: Հասարակություն. Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվումՎկայություններն այն մասին, որ Մուղնու Սբ.Գևորգ եկեղեցին հայկական է, բավականաչափ են ինչպես հայ, այնպես էլ արտերկրի պատմաբանների աշխատություններում 20 հուլիսի 2010 Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |