ԵՄ-ն ուժեղացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում` միևնույն ժամանակ Հարավային Կովկասի երկրներին չխոստանալով շուտափույթ արդյունքներ

27 հուլիսի 2010 - 13:15 AMT  21:13 GMT
Հուլիսի 19-ին մեկնարկեցին Հայաստանի ու Եվրամիության միջև Ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Բանակցությունների մեկնարկը հստակ նշում է Երևանի, Թբիլիսիի ու Բաքվի հետ Բրյուսելի առաջիկա համագործակցության շրջանակներն ու ձևաչափը: Իհարկե, Հայաստանի շարքային քաղաքացու համար դժվար կլինի միանգամից հասկանալ, թե ինչու ԵՄ-ն «Արևելյան գործընկերության»` բավական թարմ նախաձեռնության հետ զուգահեռ որոշում է տարածաշրջանում մեկնարկել ևս մեկ ծրագիր: Ասոցիատիվ համաձայնագիրը բոլորովին չի նշանակում, որ Եվրոպան լայնորեն բացում է իր դռներն ու շտապում իր շարքերն ընդունել նոր անդամների: Հաշվի առնելով հետճգնաժամային իրադրությունը ԵՄ անդամ երկրներում` Բրյուսելում սկսեցին զգուշավորությամբ վերաբերվել «եվրոպական ակումբին» միանալու` արևելյան հարևանների ձգտմանը: Ամենայն հավանականությամբ, հենց դրանով կարելի է բացատրել Թուրքիայի հիասթափությունը ԵՄ-ին անդամակցելու գործընթացից: Չնայած, որ Թուրքիան արդեն ավելի քան 45 տարի հանդիսանում է Եվրոպական Միության «ասոցացված անդամը», Անկարային հստակ հասկացրեցին, որ այդ կազմակերպությանը լիարժեք անդամակցելու գործում մոտ ապագայում չարժե հույսեր փայփայել: Բայց, այնուամենայնիվ, դա կողմերին չխանգարեց Մաքսային միության մասին համաձայնագիր կնքել և ակտիվորեն համագործակցել տնտեսության ու առևտրի ոլորտում:

Բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովը մեղմացնում է բանկային կապիտալների հանդեպ պահանջները

27 հուլիսի 2010 - 13:11 AMT  21:13 GMT
Ժան Կլոդ Տրիշե. «Ձեռք բերված պայմանավորվածությունները բանկային սեկտորի ամրապնդման գործում կարևոր նվաճում է` ճգնաժամի ընթացքում մեր քաղած դասերի ֆոնին»

Հայաստանի առևտրային բանկերը վարկերի ու ավանդների գծով տոկոսադրույքների փոփոխություններ չեն կանխատեսում

27 հուլիսի 2010 - 12:04 AMT  21:13 GMT
Մինչև տարեվերջ առևտրային բանկերը ակնկալում են վարկերի աճ 26,9 տոկոսով և ավանդների աճ` 6,7 տոկոսով
Օգոստոսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան

Օգոստոսին Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի Հայաստան

27 հուլիսի 2010 - 12:00 AMT  21:13 GMT
«Այդ այցի շրջանակներում կքննարկվեն Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարելիք այցի մանրամասները»,-նշել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  21:13 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  21:13 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:

Հաագայի դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման պրիզմայի միջով

24 հուլիսի 2010 - 16:11 AMT  21:13 GMT
Հայաստանում քաղաքական իրադարձություններն անցյալ շաբաթ սկսվեցին Հայոց համազգային շարժման ու Արմենական Ռամկավար-Ազատական կուսակցությունների համագումարներից: Հուլիսի 17-ին Երևանում կայացավ Հայոց համազգային շարժման 16-րդ համագումարը: Ելույթ ունենալով համագումարում` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի: Նա համոզմունք հայտնեց, որ որ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքերում:
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

20 հուլիսի 2010 - 19:40 AMT  21:13 GMT
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել:
---