2010-2013թթ. ԱՄՆ-ն Հայաստանին կհատկացնի 50 մլն դոլար

2010-2013թթ. ԱՄՆ-ն Հայաստանին կհատկացնի 50 մլն դոլար

6 օգոստոսի 2010 - 13:49 AMT  10:50 GMT
Հատկացված միջոցները կուղղվեն երկրի տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առողջապահական և սոցիալական բարեփոխումներին

Ավանդների ընդհանուր քանակը Հայաստանի առևտրային բանկերում հունիսի վերջում կազմել է 627,7 մլրդ դրամ

6 օգոստոսի 2010 - 10:28 AMT  10:50 GMT
Ավանդների 26,9 տոկոսն ընդունվել է դրամով, իսկ 73,1 տոկոսն` արտարժույթով

Երկրորդ լիբանանյան պատերազմը սարերի ետևում չէ

6 օգոստոսի 2010 - 09:00 AMT  10:50 GMT
Մերձավոր Արևելքում, ինչպես միշտ, կրկին անհանգիստ է: Բոլոր նախանշաններով, Երկրորդ լիբանանյան պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: Ընդ որում, նախաձեռնողը կլինի լիբանանյան կողմը, որին Թուրքիան ու Սիրիան դրդրում են հաշվեհարդար տեսնել Իսրայելի հետ: Ոչ ոքի համար նորություն չէ, որ Լիբանանում 1943թ. նոյեմբերի 22-ին հռչակած անկախությունից ի վեր չի եղել ինքնուրույն ղեկավարություն և վերջին միջադեպը լիբանանա-իսրայելյան սահմանի վրա դա է հաստատում:

Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունը

5 օգոստոսի 2010 - 15:34 AMT  10:50 GMT
«Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց:

Արդյո՞ք Հաագայի դատարանի որոշումը նախադեպ կարող է հանդիսանալ ԼՂՀ-ի համար

31 հուլիսի 2010 - 19:00 AMT  10:50 GMT
Այս շաբաթվա քաղաքական իրադարձությունները զարգանում էին այն հարցի շուրջ, թե հանդիսանում է արդյոք Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը նախադեպ Ղարաբաղի համար: Հուլիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Օրինաց երկիր»կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ իրավիճակի բարոյական ու իրավաբանական գնահատականն է, որը կարող է ազդել նաև ղարաբաղյան կարգավորման վրա: Ըստ Շահգելդյանի, Կոսովոյի նախադեպն ամրագրում է հայկական կողմի իրավաբանական ու դիվանագիտական դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Շահգելդյանի խոսքերով, այդ որոշումը կայացվել է Կոսովոյի վերաբերյալ, այն նաև դե-յուրե ամրագրում է դե-ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էյլ հակամարտող գոտիների դեպքում:

Ինչո՞ւ են Հայաստանում աճում գները

31 հուլիսի 2010 - 16:02 AMT  10:50 GMT
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը շտապեց հանդես գալ տարեվերջին 2-3 տոկոս աճի ակնկալիքների վերաբերյալ կանխատեսմամբ` հունվար-հունիսին գյուղատնտեսության ոլորտում 13,1 տոկոս անկման ֆոնի վրա: Գերասիմ Ալավերդյանը պարզաբանեց այն տխուր իրավիճակը, որ առաջացել է անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով, ինչն էլ հիմնականում հանգեցրեց մրգի և բանջարաբոստանային կուլտուրաների բերքի կրճատմանը: Եթե 2009 թվականին մենք ունեցել ենք մրգի 161 հազար տոննա բերք, ապա այս տարի այն կրճատվել է մինչև 80 հազար տոննա, իսկ ծիրանի բերքը 2009-ին 85 հազար տոննա էր: Այս տարի այդ ցուցանիշը չի գերազանցում 25 հազար տոննան, ընդ որում արտահանումն այս տարի չի գերազանցել 2 հազար տոննան նախորդ տարվա 13 հազար տոննայի դիմաց: Տուժել է բերքի շուրջ 25-30 տոկոսը: Ավելին, ըստ նախարարի, ցրտահարությունների, հորդառատ անձրևների և վատ փոշոտման պատճառով բերքահավաքը Հայաստանում ուշացավ 25-30 օրով:

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  10:50 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  10:50 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

20 հուլիսի 2010 - 19:40 AMT  10:50 GMT
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել:
---