Քաղաքականություն. Շաբաթվա թեման ղարաբաղյան հիմնախնդիրն էրՕգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ներքաղաքական իրադարձությունների վերլուծություն 4 սեպտեմբերի 2010 Անցյալ շաբաթ Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները հիմնականում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջն էին կատարվում: Երևանում օգոստոսի 30-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտարարել է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ համաշխարհային գործընթացների ուշադրության կենտրոնում: Նրա խոսքերի համաձայն, տարածաշրջանի քաղաքականությունը բազմակողմ է և Հարավային Կովկասում կարևոր է ուժերի հավասարակշռությունը: Այդ առումով Զաքարյանն ասել է, որ կարևոր դեր են խաղում վերջերս ձեռք բերված հայ-ռուսական պայմանագրերը, որոնք երկարացնում են տարածաշրջանում հավասարակշռության պահպանման հնարավորությունը, ինչպես նաև պաշտպանում են Հայաստանն արտաքին սպառնալիքներից: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության պահպանման գլխավոր սպառնալիքը»,- ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավորը և հավելել, որ այդ քաղաքականությանը դիմակայելու տարբերակներից մեկը հայ-ռուսական պայմանագրերն են: Տնտեսություն. Հայաստանը ցորենի մատակարարում է ակնկալում ՌուսաստանիցԱրդեն սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կբերվի 950 տոննա էլիտար ցորեն Ռուսաստանից 4 սեպտեմբերի 2010 Տնտեսության աճն անցած 7 ամիսների ընթացքում կազմել է 4 տոկոս, որի աճի ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը: Այնուամենայնիվ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հավաստիացրել է, որ ընթացիկ տարում գյուղատնտեսության ոլորտում կգրանցվի աճ 2009-ի մակարդակով: Հայաստան և աշխարհ. Նախագահ Ալիևը հերթական անգամ ցանկանում է իր դժգոհությունը «ցուցադրել»Մեդվեդևի այցը Բաքու վկայում է այն մասին, որ ՌԴ-ն ջանում է հավասարակշռված քաղաքականություն վարել Հարավային Կովկասում, և դեռևս դա հաջողվում է 3 սեպտեմբերի 2010 Պատահական զուգադիպություններ քաղաքականության մեջ չեն լինում և վերջին միջադեպը Վերին Չայլու գյուղի մոտ դրա ապացույցն է: Չգիտես ինչու միջադեպերը տեղի են ունենում կամ Իլհամ Ալիևի ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ, կամ հետո: Առաջին անգամ ադրբեջանցի դիվերսանտները փորձեցին ամրապնդվել Չայլույի մոտ Սարգսյան-Ալիև-Մեդվեդև պետերբուրգյան հանդիպման ժամանակ, երկրորդ անգամ` Դմիտրի Մեդվեդևի Բաքու կատարելիք պաշտոնական այցի շեմին: ![]() ՏՏ ոլորտ. Հայաստանի յուրաքանչյուր 24-րդ համակարգչին սպառնում է վիրուսով վարակվելու վտանգըՀեռահաղոդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օգոստոսի 23-30-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների տեսություն 31 օգոստոսի 2010 Հայաստանից Ինտերնետում էլեկտրոնային ոչ կանխիկ վճարումների ծավալը 2010 թվականի երկրորդ եռամսյակում աճել է 0.3 մլրդ դրամով (կամ 17.6%-ով)` համեմատած 2010թ. առաջին եռամսյակի վերջում ամփոփված արդյունքների հետ և կազմել է 2 մլրդ դրամ: Սպորտ. Արդեն հայտնի են, թե ինչպիսի հավաքականներ կներկայացնեն Հայաստանը Մոսկվայի աշխարհի առաջնությանըՕգոստոսի 19-26-ի մարզական իրադարձությունների ամփոփում 27 օգոստոսի 2010 Ըմբշամարտ. Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Հայաստանը ներկայացվելու է բոլոր քաշային կարգերում: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: Մշակույթ. Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունըՀզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար 5 օգոստոսի 2010 «Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |