Լեշեկ Բալցերովիչ. Հայաստանի տնտեսությունը պետք է խուսափի «մեծ բումերից»16 սեպտեմբերի 2010 «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել 1989-1991թթ. Լեհաստանի փոխվարչապետ, Լեհաստանի ազգային բանկի նախկին նախագահ, լեհական տնտեսական բարեփոխումների գաղափարախոս, պրոֆեսոր Լեշեկ Բալցերովիչը: PanARMENIAN.Net-ի հետ հարցազրույցում Լեշեկ Բալցերովիչը պատմել է Հայաստանում ճգնաժամի հետևանքները հաղթահարելու մեթոդների, ինչպես նաև հայ-լեհական հարաբերությունները խորացնելու հնարավորության մասին: Մանուչհեր Մոթթակի. Իրանի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը հատուկ տեղ է զբաղեցնում 2 սեպտեմբերի 2010 Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևերի ընդունմանը հաջորդեցին նոր պատժամիջոցները Իրանի դեմ: Հայաստանի համար, որը բարիդրացիական հարաբերություններ ունի Իրանի հետ և մի շարք կարևոր ռազմավարական նախագծեր է իրականացնում այդ երկրի հետ, հատկապես կարևորվում է երկխոսության հաստատումը Թեհրանի ու Արևմուտքի միջև և խնդրի խաղաղ կարգավորումը: Հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների, տարածաշրջանային հարցերում Թեհրանի դիրքորոշման, ինչպես նաև ղարաբաղյան կարգավորման ասպարեզում իրանական կողմի ակտիվացման մասին PanARMENIAN.Net-ին է պատմել Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչհեր Մոթթակին: Վլադիմիր Գրիգորյան. «ՏՏ զարգացման կենտրոնի» բացումն Արցախի տեխնոլոգիաների ոլորտում իրավիճակի փոփոխման լուրջ հայտ է16 հուլիսի 2010 2010 թվականի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղում Արցախի Հանրապետության կառավարության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, ինչպես նաև Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ տեղի է ունեցել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի» բացումը: Կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գրիգորյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Արցախում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների մասին: ![]() Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: Առաքել Միրզոյան. Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին18 մայիսի 2010 Հայ մարզիկ Առաքել Միրզոյանը 20 տարեկանում արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում` արծաթե մեդալակիր: 2010 թ. նա փոխեց իր քաշային կարգը և այժմ հանդես է գալիս 77 կգ ք/կ-ում: Այս տարի նա ջանադրաբար մարզվում է և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն անցնելու է Անթալիայում (Թուրքիա): Իր սպասումների, մարզական ծրագրերի և նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում Առաքել Միրզոյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: Եվա Մեձորյան. Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը շատ է ամրապնդվել 6 մայիսի 2010 Ապրիլին Հայաստանում տեղի ունեցան հայտնի ամերիկահայ երգչուհի Եվա Մեձորյանի համերգները: Համերգների ողջ հասույթն ուղղվեց բարեգործկան նպատակների` ի նպաստ հայ ընտանիքների, երեխաների: Այդ կինը ճանաչում է Հայաստանը և իրազեկ է նրա խնդիրներին, քանի որ հասցրել է ուսումնասիրել դրանք, լինելով տարբեր բարեգործական կազմակերպությունների, ասոցիացիաների ու հայկական դպրոցների նախագահը, ինչպես նաև ուրիշներին լսելու, սակայն ամեն ինչ անձամբ ստուգելու իր ունակությամբ: Արդեն մի քանի տարի է, ինչ ամուսիններ Ջեկ և Եվա Մեձորյանները բարեգործությամբ են զբաղվում Հայաստանում: Եվա Մեձորյանը հիմնել է բժշկական հիմնադրամ, որը ամենածանր տարիներին նորագույն սարքավորումներով էր ապահովում Հայաստանի հիվանդանոցները: Այդ հիմնադրամի օգնությամբ նա կարողացավ 1,5 մլն դոլար հավաքել ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժածների: Հրանուշ Հակոբյան. Հայի տունը Հայաստանն է 5 նոյեմբերի 2009 Երկար ժամանակ Սփյուռքը Հայաստանի համար, նրա ներկայացուցիչներից մեկի պատկերավոր արտահայտությամբ, «կթու կով» էր եւ ոչ ոք լրջորեն չէր զբաղվում Սփյուռքի հարցերով, Հայրենիքի հետ կապերի հաստատմամբ ու վերականգնմամբ: Մեկ տարի առաջ վերջապես ստեղծվեց սփյուռքի նախարարությունը: Այն մասին, ինչ է հաջողվել անել անցած տարում եւ ապագայի ծարգրերի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: | Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Գրիգորի Յոլյան. Արդեն 21,000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է |