Քաղաքականություն. Երևանում ԵԽ համաժողովի արդյունքները՝ իշխանությունների սին հույսերն ու ընդդիմության խորը հիասթափությունըԵԽ-ն չի միջամտի Հայաստանի ներքին գործերին, այսինքն՝ մեր երկրում կարգ ու կանոնը մենք պետք է հաստատենք, օգնություն չակնկալելով դրսից 22 հոկտեմբերի 2010 Երևանում տեղի ունեցած ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը հազիվ թե պատասխանեց հիմնական հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու ժողովրդավարության ապագան: Իր ելույթներում համաժողովի մասնակիցները բազմիցս են նշել, որ եռօրյա համաժողովի շրջանակներում անհնար է մշակել Եվրոպայում և աշխարհում ժողովրդավարության ամրապնդման բաղադրատոմսը, սակայն այդ միջոցառումը լավ առիթ է կարծիքներ փոխանակելու համար այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայութունը: Հայաստան և աշխարհ. Հյուսիսային Կովկասի հայության խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինենԳրագետ տեղեկատվական քաղաքականությունը թույլ կտա խուսափել Կովկասում հայ համայնքի գոյության հետ կապված անցանկալի զարգացումներից 16 հոկտեմբերի 2010 Հյուսիսային Կովկասի հայ համայնքներն այնպիսի վիճակում են հայտնվել, ինչ որ լիբանանահայերը 1974թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Լիբանանյան տարբեր խմբավորումներ փորձեցին օգտագործել հայ բնակչությանը, որի հետևանքով շուրջ 100 հազար հայեր հեռացան Լիբանանից: Տնտեսություն. Ինչո՞ւ Հայաստանում շահավետ չէ ցորեն աճեցնելըՀուլիսի վերջի տվյալներով Հայաստանում տեղակայվել է 34 հակակարկտային կայան 4 հոկտեմբերի 2010 Մեկ հեկտար հողատարածքում ցորենի աճեցումն ու բերքահավաքը շուրջ 182 հազար դրամ է նստում հայ գյուղացու վրա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Եղվարդի գյուղացիներից մեկն ասել է, թե 1 հա հողատարածքը հերկելու համար 25 հազար դրամ է հարկավոր, ցորենը ցանելու համար՝ 8 հազար դրամ, հողը հարթեցնելու համար՝ 10 հազար դրամ, կուլտիվացիայի համար՝ 12 հազար դրամ: Ընդ որում, յուրաքանչյուր անգամ ջրելու համար գյուղացին վճարում է 20 հազար դրամ, իսկ տարվա ընթացքում ցորենը պետք է ջրել առնվազն երեք անգամ: Բացի այդ, տարվա ընթացքում հարկավոր է 6 պարկ հանքային պարարտանյութ (7 հազար դրամ 1 պարկի համար) 1 հա ցորենազգիների համար: Եվ, վերջապես, բերքահավաքը 1 հեկտարից կարժենա 25 հազար դրամ: ![]() ՏՏ ոլորտ. Հայաստանի բնակչության գրեթե կեսն օգտվում է համացանցիցՏեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտում սեպտեմբերի 20-27-ը տեղի ունեցած հիմնական իրադարձությունների ամփոփում 28 սեպտեմբերի 2010 2010 թվականի հունիսի տվյալներով Հայաստանում 1 396 550 Ինտերնետից օգտվող է գրանցվել, ինչը կազմում է երկրի բնակչության 47.1 տոկոսը: Նման տեղեկատվություն է տեղակայվել Internet World Stats կայքում` վկայակոչելով Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տվյալները: Ավելի վաղ Internet World Stats-ը հրապարակել էր Էլեկտրակապի Միջազգային Միության (ԷՄՄ) 2010թ. հունիսի տվյալները, որոնց համաձայն Հայաստանում Համացանցից օգտվում է բնակչության միայն 7 տոկոսը (208 հազ. 200 հոգի): ԷՄՄ գնահատմամբ, 2009 թվականին Հայաստանում Ինտերնետից օգտվողների թիվը կազմում էր 191 հազար (բնակչության 6.4 տոկոսը): Դրա հետ մեկտեղ, Հայաստանում որոշ փորձագետներ գտնում էին, որ ԷՄՄ տվյալները զգալիորեն նվազեցված էին, քանի որ վիճակագրության մեջ հաշվի չէին առնվել բջջային Ինտերնետից օգտվողները: Սպորտ. Այս շաբաթը հաջող էր Մելինե Դալուզյանի համար. ծանրամարտի ԱԱ-ում նա նվաճեց բրոնզե մեդալՍեպտեմբերի 16-23-ի գլխավոր մարզական իրադարձությունների ամփոփում 24 սեպտեմբերի 2010 Ծանրամարտ. Սեպտեմբերի 17-26-ն Անթալիայում տեղի է ունենում ծանրամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Սեպտեմբերի 19-ին հայ ծանրորդներից առաջինը ելույթ է ունեցել Էլեն Գրիգորյանը (53 ք/կ): Նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԱԱ-ին և հանդես էր գալիս B խմբում: «Պոկում» վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 80 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրում» վարժությունում` 106 կգ: Երկամարտի արդյունքում նա 186 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսիատինգ Չենը (Չինաստան) 222 կգ-ով: Մշակույթ. Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էինԿազմակերպիչները խոստանում են արդեն հաջորդ տարի շտկել բոլոր թյուրիմացությունները` կապված փառատոնի հետ 22 սեպտեմբերի 2010 Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |