
22 հոկտեմբերի 2010 - 15:53 AMT

05:25 GMT
Երևանում տեղի ունեցած ԵԽ «Հանուն ժողովրդավարության ապագայի» համաժողովը հազիվ թե պատասխանեց հիմնական հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու ժողովրդավարության ապագան: Իր ելույթներում համաժողովի մասնակիցները բազմիցս են նշել, որ եռօրյա համաժողովի շրջանակներում անհնար է մշակել Եվրոպայում և աշխարհում ժողովրդավարության ամրապնդման բաղադրատոմսը, սակայն այդ միջոցառումը լավ առիթ է կարծիքներ փոխանակելու համար այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայութունը: