![](https://static.pn.am/images/cmnts.gif) 9 դեկտեմբերի 2010 - 11:25 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Տիգրան Սարգսյան. Համագործակցության շրջանակներում առկա է զգալի պոտենցիալ, սակայն տեխնիկական աջակցության գոյություն ունեցող գործիքակազմն անարդյունավետ են կիրառվում 9 դեկտեմբերի 2010 - 11:08 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Դենիս Սամմութ. Ուսումնասիրույթունը «ուրվագծում է քաղաքական կուսակցությունների հայտարարագրված տեսակետները 9 դեկտեմբերի 2010 - 10:31 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Գևորգ Դանիելյանն ազատվել է պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif) 7 դեկտեմբերի 2010 - 16:05 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Երևի դեռ չէր հասցրել չորանալ թանաքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ հայտարարության վրա, երբ ադրբեջանական քաղաքական գործիչները Մուբարիզ Ահմեդօղլու գլխավորությամբ շտապեցին հայտարարել «ադրբեջանական դիվանագիտության հաջողության և հայկական դիվանագիտության ձախողման մասին»: Մնում է միայն գուշակել, թե որտեղ է նա տեսել հաջողություն կամ պարտություն: Կարելի է միայն զարմանալ Բաքվի քարոզչամեքենայի հիմարության և միամտության վրա, որը միշտ հռչակվել է ցանկացած փաստաթղթի իմաստն այնպես աղավաղելու հմտությամբ, որ նույնիսկ փաստաթուղթը կազմողները չեն կարող այն ճանաչել: ![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif) 4 դեկտեմբերի 2010 - 15:17 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Այս շաբաթ Հայաստանում քննարկել են ներդրումային միջավայրի բարելավման հարցեր, մասնավորապես, ուղիղ արտասահմանյան ներդրումների ավելացումը: Նշվել է, որ Հայաստանում արձանագրվել է լուրջ հաջողություն արտասահմանյան ներդրումների ներգրավման ոլորտում. երկրում գործում է շուրջ 3700 ձեռնարկություն օտարերկրյա կապիտալով: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի արտասահմանյան ներդրումների ծավալն աճել է 4տոկոսով, ընդ որում, ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը երկրում հաշվետու շրջանում կրճատվել է 8 տոկոսով: Ուղղակի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են 732,1 մլն դոլար, իսկ 2008թ.՝ 1,1 մլրդ դոլար: Խոշորագույն օտարերկրյա ներդրողներն են 2009թ. ՌԴ-ն՝ 384,8 մլն դոլար, Ֆրանսիան՝ 197,4 մլն դոլար և Արգենտինան՝ 48,2 մլն դոլար: ![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif) 27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից:
Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով:
Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը:
Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
«Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը:
Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ):
Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ):
Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը: ![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif) 25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում: ![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif) 25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով:
Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ: ![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif) 17 նոյեմբերի 2010 - 14:33 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT «Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը: ![](https://static.pn.am/images/l_art1_arm.gif) 13 նոյեմբերի 2010 - 15:14 AMT ![](https://static.pn.am/images/sep_circle.gif) 08:12 GMT «Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա: |