Անժելա Խաչատրյան. «Ամերիաբանկը» մեծ պոտենցիալ է տեսնում Հայաստանի բանկային շուկայում ֆակտորինգային ծառայությունների զարգացման մեջ 9 դեկտեմբերի 2010 Հավատարիմ մնալով Հայաստանի բանկային շուկայում նորարարական լուծումներով հանդես գալու մասին իրենց սկզբունքներին` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նոյեմբերի 4-ին ներմուծել է նոր ճկուն գործիք` դասական ֆակտորինգ: Այդ արտադրանքի ճկունության և դասական վարկավորման համեմատ նրա առավելությունների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է բանկի ֆակտորինգի բաժնի մասնագետ Անժելա Խաչատրյանը: Վլադիսլավ Մարտինով. SAP-ը կաջակցի Հայաստանում գիտելիքահեն տնտեսության ստեղծմանը 6 դեկտեմբերի 2010 Ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ոլորտում ծրագրային ապահովման խոշորագույն մշակողներից մեկը` գերմանական SAP ընկերությունը, դեկտեմբերի 2-ին դուրս է եկել հայկական շուկա: Գործարար հասարակությանը սպասվող փոփոխությունների և ընկերության պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «SAP- ԱՊՀ» ընկերության գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մարտինովը: Վլադիմիր Զախարով. Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն 1 նոյեմբերի 2010 Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: ![]() Յուրկո Գուցուլյակ. Հաջողակ գովազդը` անակնկալն է26 հոկտեմբերի 2010 Ուկրաինայի գովազդային դիզայնի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Յուրկո Գուցուլյակը, գովազդն արվեստ է համարում: Յուրկոն դիզայնի և գովազդի ոլորտում այնպիսի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ինչպիսիք են` Epica Awards, European Design Awards, Golden Drum, Communications Arts, ADI Awards, HOW: Սակայն նրան մեծ համբավ է բերել «Լուցկի» օրացույցը աշխատանքը, որը պարգևատրվել է Epica Awards շքանշանով և ներկայացվել Լուվրի գովազդի թանգարանում: «Պոպոք» գովազի փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին գովազդի մասնագետները Հայաստանում կարող են մասնակցել Գուցուլյակի «Լոգոսկազկի» վարպետության դասերին, որի ժամանակ նա պատմելու է լոգոտիպերի` որպես ապրանքանիշի գլխավոր բաղադրիչի մասին: Շավարշ Քոչարյան. “Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի 6 հոկտեմբերի 2010 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը: Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: Առաքել Միրզոյան. Դեռ 5 տարեկանում ես 20 կգ ծանրաձող բարձրացրեցի ու իմ ողջ կյանքը նվիրեցի ծանրամարտին18 մայիսի 2010 Հայ մարզիկ Առաքել Միրզոյանը 20 տարեկանում արդեն հասցրել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության 69 կգ քաշային կարգում` արծաթե մեդալակիր: 2010 թ. նա փոխեց իր քաշային կարգը և այժմ հանդես է գալիս 77 կգ ք/կ-ում: Այս տարի նա ջանադրաբար մարզվում է և պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որն անցնելու է Անթալիայում (Թուրքիա): Իր սպասումների, մարզական ծրագրերի և նախապատրաստական աշխատանքների մասին է պատմում Առաքել Միրզոյանը PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում: | Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Գրիգորի Յոլյան. Արդեն 21,000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է |