«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ է առաջարկում

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ն իր հաճախորդներին ավտոմեքենաների ապահովագրության զեղչային համակարգ է առաջարկում

25 դեկտեմբերի 2010 - 13:07 AMT  17:55 GMT
Զեղչի քարտի շնորհիվ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-յի հաճախորդները կարող են խնայել տարեկան ավելի քան 106,5 հազար ՀՀ դրամ մի շարք ծառայություններից օգտվելիս

Հայաստանում սկսել են ամփոփել 2010-ի արդյունքները

25 դեկտեմբերի 2010 - 12:45 AMT  17:55 GMT
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի երկայացուցիչներին: Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես նշել է.«2010 թվականն առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ: 2011թ. պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման տարի»:

Ադրբեջանի նախագահը կարծում է, թե «հայկական կողմը վախեցած է»

25 դեկտեմբերի 2010 - 12:39 AMT  17:55 GMT
Ադրբեջանի նախագահ Ալիևը իր ծննդյան օրը չմոռացավ հերթական անգամ հիշեցնել ժողովրդին, թե որքան թույլ է Հայաստանը և որքան ուժեղ է Ադրբեջանը: Ինչ արժէ միայն նրա վերջին հայտարարությունը. «հայկական կողմը վախեցած է»: Այդ մասին նա հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար բնակելի տների բացման ժամանակ: Հաշմանդամների, որոնք հաշմվեցին նրա հոր կամքով, որը համազգային առաջնորդ էր, անտաղանդ հրամանատար, բայց հիանալի բանսարկու: Ըստ Ալիևի, Ադրբեջանի բանակն ամենազորն ու ամենաուժեղն է տարածաշրջանում, և բանակաշինությանը հատկացվող ուշադրությունը արդեն պտուղներ է տալիս, հաղորդում է ANS PRESS-ը:
Օրհան Փամուկ. Թուրքիայի երազանքները Եվրոպայի մասին խամրել են

Օրհան Փամուկ. Թուրքիայի երազանքները Եվրոպայի մասին խամրել են

25 դեկտեմբերի 2010 - 12:11 AMT  17:55 GMT
«Երբ Ֆրանսիան վերջին 5 տարում դարձավ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ամենահետևողական հակառակորդը, դա հսկայական հիասթափություն առաջացրեց»,-գրում է նա

ԱՄՆ-ն կարող է բանակցությունների դրդել Հայաստանին ու Թուրքիային

25 դեկտեմբերի 2010 - 11:40 AMT  17:55 GMT
Թիիյս Ռոմենս. ԱՄՆ-ն, անշուշտ, կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն, հարցն այն է, թե որքանով է առանցքային նրա դերակատարությունն այդ հարցում
Գերմանական Wau Holland Foundation հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում WikiLeaks-ի համար և մարում է նրա հաշիվները

Գերմանական Wau Holland Foundation հիմնադրամը նվիրատվություններ է հավաքում WikiLeaks-ի համար և մարում է նրա հաշիվները

25 դեկտեմբերի 2010 - 11:33 AMT  17:55 GMT
2010թ. WikiLeaks-ը մեկ միլիոն եվրո նվիրատվություններ է ստացել

Թիիյս Ռոմենս. Հարկավոր չէ մեծ բեկում ակնկալել ղարաբաղյան կարգավորման հարցում

25 դեկտեմբերի 2010 - 11:24 AMT  17:55 GMT
«Գլխավոր հարցն այստեղ այն է, թե արդյոք մասնակիցները շահագրգռված են նրանում, որ փոխեն ստատուս քվոն»,-գտնում է փորձագետը

Լվովում տեղի է ունեցել «Հայկական ջազը հայկական բակում» փառատոնը

25 դեկտեմբերի 2010 - 11:13 AMT  17:55 GMT
Փառատոնը բացվել է Կիևի LeLa Projekt ջազ-խմբի ելույթով, որի մենակատարներն են Լաուրա և Քրիստինա Մարտիրոսյանները

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  17:55 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  17:55 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:
---