Հայաստան և աշխարհ. «Տարվա մարդ» Էրդողանն ընտրության առաջ էԱնկարայի հակաճգնաժամային հռետորությունը, ինչպես նաև պաղեստինցիների և Գազայի հատվածի աջակցությունը, իհարկե, ուղղված է ոչ թե Իսրայելի դեմ, այլ դեպի արաբները` նրանց աջակցությունը ստանալու և մերձարևելյան ԵՄ-ի նմանօրինակը ստեղծելու համար 11 հունվարի 2011 Որքան էլ օրթոդոքսալ իսլամն ընդդիմանա «Արևմուտքի կործանարար ազդեցությանը», բայց «Տարվա մարդու» նորաձևությունը հասել է նաև մահմեդական աշխարհին: Բնական է, որ ֆավորիտ էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն արժանացավ «Տարվա մարդ 2010» կոչմանը արաբալեզու CNN հեռուստաալիքի վարկածով: Ինչպես հաղորդում է Today's Zaman-ը, Էրդողանը հավաքել է ձայների 74 տոկոսը: Տնտեսություն. Կառավարության կողմից իրականացված աշխատանքները շոշափելի արդյունքներ կտան 2011-2012 թթ.Համաձայն Համաշխարհային բանկի «Ներդրումներ սահմաններից դուրս 2010» վարկանիշի համաձայն, աշխարհի 87 երկրների շարքում Հայաստանում բիզնես սկսելու համար պահանջվում է 18 օր 8 հունվարի 2011 Հայաստանը թևակոխել է Նոր տարի: Երկրի կառավարությունը 2011-ին նախատեսում է լուրջ բարեփոխումներ իրագործել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ այդ բարեփոխումները հաջողություն կունենա միայն հասարակության աջակցության և համատեղ ջանքերի շնորհիվ: «2010-ը բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Սպորտ. 2010-ին Հայաստանի ազգային հավաքականն առաջ անցավ 40 հորիզոնականով2010-ին անցկացրած 7 խաղերից Հայաստանի հավաքականը հաղթեց երեքում 29 դեկտեմբերի 2010 2010-ը Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ավարտեց FIFA-ի 60-րդ հորիզոնականում 515 միավորով: Անցյալ տարվա համեմատ, Հայաստանի հավաքականը բարձրացավ 40 հորիզոնականով. 2009-ին հավաքականը 321 միավորով 100-րդ տեղում էր: ![]() Մշակույթ. Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդինՀայկական խաչքարեր կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ ապրում են հայեր, այդ թվում` ժամանակակից Ադրբեջանում 25 նոյեմբերի 2010 Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում: ՏՏ ոլորտ. Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-իՀեռահաղորդակցությունների և ՏՏ ոլորտում նոյեմբերի 15-22-ի հիմնական իրադարձությունների ամփոփում 25 նոյեմբերի 2010 Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով:
Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ: Հասարակություն. Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է դեռահաս էմոների շրջանումԻնքնասպանություններից բացի, դեռահաս էմոների շարքում ողջունելի է ոչ ավանդական սեռական կողմնորոշումը և բիսեքսուալիզմը 17 նոյեմբերի 2010 «Էմոների շարքում լայնորեն տարածված է դեպրեսիվ տրամադրությունը և դրա հետևանքով`ինքնասպանությունները»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանում այդ ոչ պաշտոնական շարժման ներկայացուցիչներից մեկը: Քաղաքականություն. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորումՆոյեմբերի 7-12-ը տեղի ունեցած Հայաստանի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 13 նոյեմբերի 2010 «Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |