ՏՏ ոլորտ. Հայաստանն ԱՊՀ երկրների համեմատ կիրառում է ինտերնետ թրաֆիկի ռեկորդային քանակությունՏՏ և հեռահաղորդակցությունների ոլորտում հունվարի 17-23-ի հիմնական իրադարձությունների ամփոփում 23 հունվարի 2011 Մշակույթ. Հայաստանում և Ղարաբաղում նկարահանված «Here» ֆիլմը ներկայացված է Sundance-2011 կինոփառատոնումՀունվարի 17-23-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում 23 հունվարի 2011 Հայաստանի անցյալ շաբաթվա մշակութային կյանքը նշանավորվեց վառ իրադարձություններով, որոնք կապված էին ԱՄՆ, Ռուսաստանի և Ուկրաինայի շոու բիզնեսի և մշակույթի ոլորտի իրադարձությունների հետ: Տնտեսություն. Նոր տարին հայ առևտրականներին անբարյացակամ դիմավորեցՄի կողմից բեռնափոխադրող ընկերությունները որոշեցին բարձրացնել իրենց ծառայությունների գները, մյուս կողմից քաղաքապետարանը ճնշում է գործադրում իր նոր հավակնություններով 22 հունվարի 2011 Արդեն ամանորից սկսած Հայաստանում դժգոհության ալիք բարձացավ առևտրի ոլորտում: Մի կողմից բեռնափոխադրող ընկերությունները որոշեցին բարձրացնել իրենց ծառայությունների գները, մյուս կողմից քաղաքապետարանը ճնշում է գործադրում իր նոր հավակնություններով: ![]() Հայաստան և աշխարհ. Իրանաադրբեջանական հարաբերություններում առկա է լարվածություն, բայց խզում չի լինիԲաքուն փորձում է հեռանալ Իրանից, քանի որ նա դարձել է «վտարանդի պետություն», և նրա հետ բարեկամություն անել կարող են թույլ տալ միայն այս աշխարհի ուժեղները 21 հունվարի 2011 ԶԼՄ-ներում հաճախակի դարձած Իրանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններն ակամա հանգեցնում են այն մտքին, որ երկու երկրների միջև ամեն ինչ այնքան հարթ չէ: Վերջին հաշվով, երկու երկրների միջև հարաբերություններն իսլամական աշխարհի համար ընդօրինակելի չեն, և դրա համար օբյեկտիվ պատճառներ կան: Ադրբեջանցիներն իրենց մտերիմ են համարում թուրքերի հետ` միևնույն ժամանակ հանդիսանալով շիաներ, այլ ոչ թե սունիներ: Շիիզմն, ինչպես հայտնի է, Իրանում պաշտոնական կրոն է: Սպորտ. Սիրանուշ Անդրիասյանը դարձավ շախմատի Հայաստանի չեմպիոնՀունվարի 13-20-ի հիմնական սպորտային իրադարձությունների ամփոփում 20 հունվարի 2011 Շախմատ. Վեյկ ան Զեեի մրցաշարի չորրորդ տուրից հետո Լևոն Արոնյանը, որը հաղթանակ է տարել Յան Նեպոմնյաշիի նկատմամբ (Ռուսաստան), 2.5 միավորով բարձրացել է 3-րդ հորիզոնական: B մրցաշարում Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Վուտեր Սպոելմանի հետ (Հոլանդիա) և 2.5 միավորով այլ մասնակիցների հետ կիսում է 2-5-րդ տեղերը: 5-րդ տուրում նա հանդիպելու է Լի Չաոյի հետ (Չինաստան): Հասարակություն. Ապրանքանիշ է, թե ոչ. Երևանի թանկարժեք խանութների ցուցափեղկերի ետևումԱպրանքանիշային խանութներում հագուստ գնելիս դուք երբևէ մտածել եք` կեղծ է դա, թե ոչ: Նոր հավաքածուն իսկապե՞ս համապատասխանում է նույնին, որն արտասահմանում է:Գնորդները հաճախ են տալիս այդ հարցը, սակայն դրա պատասխանը բարդ է գտնել, քանի որ ոչ մի խանութ չի համարձակվի վարել բացարձակ թափանցիկ քաղաքականություն իր գնորդների նկատմամբ: Ավելի հաճախ լինում են դեպքեր, երբ երևան է գալիս նոր աղմուկ հանած ապրանքանիշ, և իսկույն գտնվում են «վարպետներ», որոնք կեղծում են օրիգինալը, ինչն իր հերթին հանգեցնում է սպառողների հիասթափությանը: 14 հունվարի 2011 Հենց այդ պատճառով PanARMENIAN.Net-ն ընտրել է մի քանի խանութներ, որոնց ապրանքների պահանջարկն ամեն տարի աճում է, պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվում: Քաղաքականություն. Հայաստանի խորհրդարանական ընտրություններին դեռ մեկուկես տարի կա, իսկ քաղաքական կուսակցություններն արդեն նոր խորհրդարան են ձևավորումՆոյեմբերի 7-12-ը տեղի ունեցած Հայաստանի հիմնական ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 13 նոյեմբերի 2010 «Օրինաց երկիր» կուսակցությունը բոլոր շանսերն ունի Հայաստանի խորհրդարան մտնելու համար, որտեղ նա զգալի դեր կխաղա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքները, որոնք տեղի են ունենալու 2012-ին: Նրա խոսքերով, խմբակցությունն ակտիվ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Միաժամանակ Հարությունյանը նշել է, որ 2008-ի դեպքերը Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես, այն, որ ընդդիմությունը ներկայացնող խմբակցությունը միացել է կոալիցիային, ազդել են նրա վարկանիշի վրա: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |