
3 փետրվարի 2011 - 18:42 AMT

13:00 GMT
Վեյկ ան Զեեում ավարտվել է ավանդական շախմատային փառատոնը: Լևոն Արոնյանը գլխավոր մրցաշարում լրացուցիչ արդյունքներով զբաղեցրել է 3-րդ տեղը, Մագնուս Կարլսենը, որն Արոնյանի նման ուներ 8 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը:
Մրցաշարի առաջատարը 9 միավորով դարձել է Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), 2-րդ տեղում 8.5 միավորով Վիշվանաթան Անանդն է (Հնդկաստան):