Սարգիս Ծաղիկյան. Ֆիլիպ Մորիսը մտադիր է ընդլայնել իր մասնաբաժինը Հայաստանի ծխախոտի շուկայում31 հունվարի 2011 2010-ին ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել Հայաստանում ծխախոտի շուկայի կարգավորման և ծխախոտի տեղական արտադրողների ու ներկրողների նկատմամբ նույն մոտեցումը ցուցաբերելու ուղղությամբ: Այդ և ապագայի մասին իր պլանների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Ֆիլիպ Մորիս Մենեջմենտ Սերվիսիս Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչության մենեջեր Սարգիս Ծաղիկյանը: Վիկ Դարչինյան. Հնարավոր է` 2011-ի մենամարտերից մեկն անցկացնեմ Հայաստանում25 հունվարի 2011 Վախթանգը կամ, ինչպես սիրում են նրան անվանել, Վիկ Դարչինյանն առաջին հայ մարզիկներից էր, ով Հայաստանին համաշխարհային փառք բերեց: Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը սկսել է հանդես գալ Ավստրալիայի դրոշի տակ և նվաճել բազմաթիվ գոտիներ, իսկ արդեն 2009-ից սկսել է ներկայացնել Հայաստանը:
2010-ը չի կարելի հեշտ համարել Դարչինյանի համար: Բռնցքամարտիկը, ճիշտ է, հաղթանակներ տարավ, բայց տարեվերջին Աբներ Մարեսից տարած անակնկալ պարտությունը փոխեց նրա բոլոր պլանները: Ներկա պահին հայ բռնցքամարտիկը Հայաստանում է: PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում նա պատմեց Մարեսի հետ մարտի և 2011-ի իր պլանների ու մենամարտերի մասին: Վալերի Կիպորենկո. Բաքվում անկարգություններն ուղեկցվել են նույն կարգախոսներով, ինչ և Սումգայիթում13 հունվարի 2011 21 տարի առաջ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը. ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների շարքում Ադրբեջանում իր առաքելությունն էր կատարում նաև Վալերի Կիպորենկոն: ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների խմբի շարքում նա յոթ ամիս աշխատել է Սումգայիթում և Բաքվում, 1990-ին եղել է Կիևի զինվորական շրջանի հարցերով ԽՍՀՄ ՊԱԿ հատուկ բաժնի ավագ քննիչ: Գնդապետ Կիպորենկոն կիսվել է այդ տարիների իր հիշողություններով PanARMENIAN.Net և Analitika.at.ua հետ: ![]() Վահե Գուլյան. Մեծ ընկերությունները փորձում են ցույց տալ, որ հոգում են մարդկանց անձնական տեղեկատվության գաղտնիության մասին, սակայն իրականում ոչինչ չեն անում դրա համար17 դեկտեմբերի 2010 2010 թվականի նոյեմբեր ամսին տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում ամենաքննարկվող թեմաներից էր Google համակարգում հայտնաբերված լուրջ «անցքը», որը թույլ էր տալիս անձնական տեղեկատվության բացահայտում, ինչը կարող էր օգտագործվել չարագործների կողմից: Պատմության հերոսը 21-ամյա ամերիկաբնակ և ծնունդով հայաստանցի Վահե Գուլյանն էր, ով, գտնելով սխալը, փորձել էր տեղեկացնել այդ մասին Google-ին, սակայն պատասխան չէր ստացել: Երբ պարզվել էր, որ խոցելիությունը վերաբերում է ոչ միայն Gmail էլ. փոստի օգտագործողներին, այլ նաև Google Appls-ի օգտագործողներին (որոնց թվում են մի շարք պետական կազմակերպություններ ԱՄՆ-ում և ողջ աշխարհում), Վահեն որոշել էր գրել ՏՏ ոլորտի ամենահայտնի բլոգերից մեկի` TechCrunch-ի խմբագրին, ցուցադրելով խոցելիությունը իր իսկ բլոգում, որը տեղադրված էր Google-ի սեփական Blogger համակարգում: Աղմկահարույց պատմության մանրամասները Վահեն պատմում է PanARMENIAN.Net-ի թղթակցին` բացառիկ հարցազրույցի շրջանակներում: Յուրկո Գուցուլյակ. Հաջողակ գովազդը` անակնկալն է26 հոկտեմբերի 2010 Ուկրաինայի գովազդային դիզայնի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` Յուրկո Գուցուլյակը, գովազդն արվեստ է համարում: Յուրկոն դիզայնի և գովազդի ոլորտում այնպիսի հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ինչպիսիք են` Epica Awards, European Design Awards, Golden Drum, Communications Arts, ADI Awards, HOW: Սակայն նրան մեծ համբավ է բերել «Լուցկի» օրացույցը աշխատանքը, որը պարգևատրվել է Epica Awards շքանշանով և ներկայացվել Լուվրի գովազդի թանգարանում: «Պոպոք» գովազի փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին գովազդի մասնագետները Հայաստանում կարող են մասնակցել Գուցուլյակի «Լոգոսկազկի» վարպետության դասերին, որի ժամանակ նա պատմելու է լոգոտիպերի` որպես ապրանքանիշի գլխավոր բաղադրիչի մասին: Շավարշ Քոչարյան. “Ոչ թե Բաքուն, այլ Ղարաբաղի ժողովուրդն է որոշում, թե ինչպես ապրի 6 հոկտեմբերի 2010 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ գնահատման առաքելության ժամանման կապակցությամբ, Ադրբեջանում կրկին սկսեցին կոչեր հնչել խնդիրը ուժային ճանապարհով լուծելու համար:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, որ Հայաստանը արգելակում է գործընթացը և ցանկանում է պահպանել “ստատուս քվոն”, ոչ մի կերպ չի տեղավորվում բանակցային գործընթացի ձևաչափում: PanARMENIAN.Net հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ` Շավարշ Քոչարյանը: Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: | Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Գրիգորի Յոլյան. Արդեն 21,000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է |