Տնտեսություն. Հայաստանն առայժմ պատրաստ չէ անցնել էներգախնայող լամպերիԸնթացիկ տարվա սկզբին Եվրամիությունը սկսել է դիտարկել շիկացող լամպերի արտադրության և ներկրման վրա դրված արգելքը չեղյալ հայտարարելու նախագիծը 23 փետրվարի 2011 Վերջապես Հայաստանը որոշեց անցնել էներգախնայողության ռեժիմի: Արտասահմանյան գործընկերների մասնակցությամբ արդեն սկսվել է այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքների իրագործում: Մասնավորապես, Հայաստանում իրագործվում են փորձնական ծրագրեր` կապված ջեռուցման և լուսավորության հետ: Սակայն Հայաստանի շուկան բավականաչափ մեծ չէ այստեղ էներգախնայող լամպերի գործարան կառուցելու համար, բացի դրանից, բնակչությանն էներգախնայողությանն անցելուն ստիպելը նույնպես լուծում չէ: Հայաստան և աշխարհ. Ամերիկյան դիվանագետների այցը Երևան. Լեռնային Ղարաբա՞ղ, հայ-թուրքական հարաբերություննե՞ր, թե էլի ինչ-որ բանԹուրքիայի և Ադրբեջանը հետ բարդ է մեկ լեզվով խոսելը, քանի որ այդ երկրները ԼՂ հարցում Երևանին առաջադրում են բացարձակ անընդունելի պայմաններ 22 փետրվարի 2011 Պատահական է, թե ոչ, բայց Ջեյմս Սթեյնբերգի և Ֆիլիպ Գորդոնի այցից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Սանկտ Պետերբուրգ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպելու համար: Պետք չէ մարգարե լինել հասկանալու համար, որ ամերիկյան դիվանագետների այցը կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ավելի ճիշտ, հակամարտության ռազմական փուլի անցումը թույլ չտալու հետ: Մշակույթ. Ազգային ինքնագիտակցությունը, «ադրբեջանական» երաժշտությունը և հայ կոմպոզիտորի բացահայտումներըՎարդան Պետրոսյան. «Այդ երաժշտության տակ մեզ սպանել են, իսկ մենք հիմա ուրախանում ենք այդ երգերով» 19 փետրվարի 2011 Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունն արտահայտվում է ոչ միայն քաղաքականության մեջ: Ընթանում է տեղեկատվական և մշակութային պատերազմ: Այդ պատերազմը սկսվել է դեռ խորհրդային տարիներին, բայց 1980-ականներին ադրբեջանցիների մեջ հանկարծ արթնացավ «ազգային ինքնագիտակցության» զգացմունքը, ընդ որում՝ բավական տարօրինակ կերպով: Սկզբից բոլոր ադրբեջանցիները դարձան կովկասյան ալբանացիներ, այնուհետև սկսեցին ապացուցել, որ հայերը «եկվոր տարր են բուն ադրբեջանական հողերի վրա»: Հետո ադրբեջանցիները յուրացրեցին հայկական խոհանոցը, գորգերը, երաժշտությունը, ազգային քնարերգությունը, հայկական ազգային երաժշտական գործիքները՝ դուդուկը, քյամանչան: ![]() Քաղաքականություն. Երկպալատանի խորհրդարան. Պատրա՞ստ են արդյոք Հայաստանը և սփյուռքըԿան մտավախություններ, որ երկպալատանի խորհրդարանում սփյուռքի ներկայացուցիչների ընտրությունների դեպքում մենք կարող ենք ստանակ լոկ նոր տարաձայնություններ և պառակտում սփյուռքի շարքերում 19 փետրվարի 2011 Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է շտկումներ կատարել Սահմանադրությունում, որոնք ենթադրում են Հայաստանի խորհրդարանում տեղեր սփյուռքի ներկայացուցիչների համար, Հայաստանում առաջացրել է լայն հասարակական արձագանք: Նման քայլի նպատակահարմարության մասին կարծիքները հայ հասարակությանը բաժանել են երկու մասի՝ այդ գաղափարաի կողմնակիցների և հակառակորդների: Հասարակություն. Տնային պայմաններում հղիության արհեստական ընդհատումը վտանգավոր միտում է հայ կանանց շարքումՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն, 2009-ին Հայաստանում գրանցվել է 10 149 աբորտ 11 փետրվարի 2011 Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, ծնելիության ցածր մակարդակը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից է: 2003-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2003-2015թթ. Մոր և մանկան առողջության պահպանության ռազմավարության հաստատման մասին, որում, մասնավորապես , ասվում է. «Մայրական և վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մեջ մտնում է աբորտների դեմ պայքարը, այդ թվում՝ արհեստական վիժումների կանխումը, ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների խրախուսումը, առողջ սեռական կյանքի քարոզչությունը»: Ռազմավարության նպատակներից է՝ մինչև 2015-ը նվազեցնել արհեստական վիժումների մակարդակը մինչև 30 տոկոս: Սպորտ. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2011-ը սկսեց պարտությամբՓետրվարի 3-10-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 10 փետրվարի 2011 Ֆուտբոլ. Փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ի վարկանիշում 62-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր ուժերը չափեց հարևան Վրաստանի ֆուտբոլիստների հետ, որը վարկանիշով 71-րդն է և 2010 թվականին ոչ մի հանդիպում չի պարտվել: ՏՏ ոլորտ. 2010թ. Հայաստանի ՏՏ ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ, սակայն պետական ֆինանսավորումը նախկին մակարդակում էՏՏ և հեռաղորդակցությունների ոլորտում հունվարի 31-ից փետրվարի 6-ի հիմնական իրադարձությունների ամփոփում 6 փետրվարի 2011 2010թ. Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 15 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ, ընդ որում ՏՏ մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմել է 1.7 տոկոս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ էկոնոմիկայի մամլո ծառայությունում: Միևնույն ժամանակ, շրջանառությունը ՏՏ ոլորտում կազմել է 150 մլն դրամ, ինչը 15,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ (129,9 մլն դոլար): Հայաստանում ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է շուրջ 5 հազար մարդ, այդ ոլորտում գործում է 197 ընկերություն:
Մինչդեռ, ՏՏ ոլորտի զարգացմանը 2011թ. հատկացվել է նույնքան, որքան 2010թ.՝ 80 մլն դրամ: 2009-ին այդ ոլորտին կառավարությունը հատկացրել է 200 մլն դրամ: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |