Հայաստան և աշխարհ. ԵԱՀԿ ՄԽ. Ցանկանում էին ինչպես ավելի լավ է, բայց ստացվեց՝ ինչպես միշտԵԱՀԿ ՄԽ ցանկությունները ճիշտ են, բայց միայն ոչ պաշտոնական Բաքվի համար, որը ոչ պատրաստվում է դիպուկահարներին հեռացնել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծից, ոչ թողնում է քաղաքացիական ինքնաթիռների վրա հարձակվելու մտքերը 25 մարտի 2011 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ներկայացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին դաշտային առաքելության զեկույց Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում իրավիճակի մասին: Զեկույցն այնպիսին է, ինչպիսին կարելի էր սպասել. միջնորդները ցանկացել էին ինչպես ավելի լավ է, ստացվել էր ինչպես միշտ՝ աղոտ և միակողմանի: Հասարակություն. Հայ երիտասարդությունն ավելի հանդուրժող է Նովրուզի օրերին Հայաստան եկող իրանցիների նկատմամբ, քան ավագ սերունդըԲայց թե մեկը, թե մյուսը դեմ են, որպեսզի իրանցիները մշտական բնակություն հաստատեն Հայաստանում 21 մարտի 2011 Մարտի 21-28-ն Իրանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կհասնի գագաթնակետի, քանի որ հենց այդ օրերին իրանցի զբոսաշրջիկները գալիս են Հայաստան մահմեդական Նոր տարին` Նովրուզ Բայրամը տոնելու համար: Ամեն տարի այս տոնի օրերին Հայաստան է այցելում շուրջ 20.000 իրանցի: Բնակչությունը տարբեր կերպ է արձագանքում Երևանում Նովրուզը տոնելու փաստին. ոմանց դա նյարդայնացնում է, ոմանց` ուրախացնում, մի քանիսը նույնիսկ չեն նկատում երկրում իրանցիների ներկայությունը: Տնտեսություն. Եվրամիության կառույցները «կանաչ լույս» են վառել Հայաստանի համարԵՄ բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը հնարավորություն կտա կառավարությանը նոր թափ հաղորդել բարեփոխումներին 19 մարտի 2011 Եվրամիության բոլոր կառույցները պատրաստ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչը լրջագույն հնարավորություն է տալու կառավարությանը 2011թ. նոր թափ հաղորդել բարեփոխումներին: Այդ մասին մարտի 18-ին, բացելով կառավարության նիստը, հայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Բրյուսել կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքները: ![]() Սպորտ. Երկու օրերի ընթացքում ֆուտբոլային երկրպագուները կդիտեն Հայաստան-Ռուսաստան երեք դիմակայություններՄարտի 10-17-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 19 մարտի 2011 Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև ԵԱ 2012-ի ընտրական խաղ. Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտնել է ֆուտբոլիստների անունները, որոնք 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական խաղում հանդես կգան Հայաստանի հավաքականի հետ և ընկերական հանդիպում կանցկացնեն Քաթարի հետ: ՏՏ ոլորտ. Ինչո՞ւ են Հայաստանում էլեկտրոնային մարքեթինգն այդքան հաճախ շփոթում սպամի հետԷլեկտրոնային մարքեթինգի առաջին օրենքն է. «Մարդիկ պետք է անձամբ ստորագրեն» 18 մարտի 2011 Հայաստանում աճում է էլեկտրոնային մարքեթինգի ծառայություններ առաջարկող ընկերությունների թիվը: Էլեկտրոնային մարքեթինգը կոմերցիոն նյութերի էլ.փոստ առաքում է թիրախային լսարանին: Սակայն, ընդհանուր առմամբ այդ ոլորտը երկրում դեռ զարգացած չէ և հաճախ նման տիպի հաղորդագրությունները հասցեատերերի, կամ mail-սերվերների կողմից (ինչն ավելի վատ է) ընկալվում են որպես սպամ: PanARMENIAN.Net-ի թղթակիցը փորձել է պարզել, թե իրականում ինչ վիճակում է գտնվում էլեկտրոնային մարքեթինգը Հայաստանում և ինչ է հարկավոր անել այդ ոլորտի զարգացման համար: Մշակույթ. Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունենԵրևանցիները գրեթե դադարել են այցելել թանգարան: Երջանիկ բացառություն են կազմում դպրոցականները և ուսանողները 3 մարտի 2011 Երևանում ընդհանուր առմամբ հաշվվում են տարբեր թեքումներով ավելի քան 30 թանգարաններ: Դրանցից գրեթե բոլորը գտնվում են մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հոգածության տակ, և գրեթե բոլորը նյութական միջոցների կարիք ունեն, ինչն իր հերթին խանգարում է շատ պլանների և մտադրությունների իրականացմանը, այդ թվում` ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ցուցահանդեսներին մասնակցությանը: Անբավարար միջոցները թույլ չեն տալիս բարձրացնել թանգարանների աշխատողների աշխատավարձը, որի պատճառով շատ մասնագետներ ուղղակի չեն ցանկանում աշխատել թանգարաններում: Քաղաքականություն. Սոցիալական բողոք. Սանձել ալիքըՀայաստանում առկա է ուժեղ սոցիալական դժգոհություն, հասարակության բևեռացում, որը խոստովանում են նույնիսկ իշխանության ներկայացուցիչները: Ընդ որում, չնայած այդ երևույթի դեմ պայքարելու մտադրության մասին իշխանությունների հայտարարություններին, սոցիալական լարվածությունը երկրում շարունակում է աճել, իսկ իշխանություններն իրենց գործողություններով կամա ակամա միայն ավելացնում են դժգոհների թիվը: Բոլոր ընդդիմադիր ուժերի վերջին հայտարարությունները վկայում են, որ նրանց թիվ մեկ նպատակն առաջիկայում այդ բողոքի օգտագործումն է իշխանության համար պայքարում: 26 փետրվարի 2011 Ընդդիմադիրների վերջին ելույթները տարբեր ցույցերում և մամլո ասուլիսներում ցուցաբերում են իշխանության համար պայքարում գոյություն ունեցող սոցիալական բողոքն օգտագործելու նրանց մտադրությունը և ժողովրդական բողոքի ալիքի վրա իշխանության գալու ցանկությունը: Արաբական աշխարհում վերջին դեպքերը, մասնավորապես Եգիպտոսի և Թունիսի ժողովրդական ելույթների հաջողություններն ընդդիմության մոտ հաջողությայն հույսեր են արթնանցնում, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ՝ սեփական իշխանության պահպանման համար վտանգ: Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ապա ՀԱԿ-ն, ինչպես միշտ, ավելի արմատական է իշխանության գալու իր ձգտման մեջ: ՀԱԿ-ից փորձում է ետ չմնալ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը փետրվարի 15-ի իր ցույցում նախագահի աշխատակազմին է հանձնել վերջնագիր քաղաքական և տնտեսական պահանջներով՝ սպառնալով դրանք հաշվի չառնելու դեպքում իշխանություններին փետրվարի 28-ի իր ցույցում «կարմիր քարտ» ցույց տալ: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |