![]() . Ovi Store-ը ներկայացնում է Fitness Planner ծրագիրը Symbian-ների համար28 ապրիլի 2011 Շնորհիվ այս ծրագրի յուրաքանչյուր մարդ կարող է հաշվարկել, թե օրվա մեջ որքան ժամանակ է քայլում, վազում, լողում կամ այլ մարզաձևով զբաղվում Էդգար Մանուչարյան և Դավիթ Մանոյան.. Դավիթը Քեյթ Բեքինսեյլին համարում է ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը, իսկ Էդգարը սիրում է Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ ֆիլմերը19 ապրիլի 2011 Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից հետո PanARMENIAN.Net-ը հանդիպել է Հայաստանի հավաքականի այլ խաղացողների հետ և շարունակելու է նրանց հետ հարցազրույցների շարքը: Այս անգամ ընթերցողները կարող են ծանոթանալ հարձակվող Էդգար Մանուչարյանի և կիսապաշտպան Դավիթ Մանոյանի հետ, որոնք պատմում են ռուսների դեմ խաղում իրենց ապրումների, մեքենաների պարտադիր ապահովագրության կարևորության, ֆիլմերի մասին, որոնք սիրում են դիտել և խորհուրդ են տալիս դիտել մեր ընթերցողներին, ինչպես նաև պատասխանում են միմյանց մասին հարցերին: Արմեն Մովսիսյան. Հայաստանն Իրանի հետ համագործակցությունը գնահատում է որպես «բավարար»28 մարտի 2011 Վերջին մի քանի տարիների ընթացքում էներգաանվտանգության և էներգաապահովվածության բարձրացման արդիականությունը դարձել է Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը, որն իր տնտեսական պաշարների դիվերսիֆիկացիայի նպատակով ընդլայնում և խորացնում է հարաբերությունները հարևանների հետ: Մասնավորապես, Իրանի հետ Հայաստանն իրագործում է և մտադիր է իրագործել մի շարք նախագծեր, որոնք թույլ են տալու նրան դառնալ տարածաշրջանի առաջատարներից մեկը: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է Իրանի հետ իրագործվող նախագծերի, ինչպես նաև այդ երկրի ղեկավար Մահմուդ Ահմադինեժադի ակնկալվող այցի շրջանակներում նավթատարի շինարարության վերաբերյալ բանակցությունների ավարտի պլանի մասին: ![]() Բեկոր Փափազյան. Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կարող է արագ և բեկումնային զարգացում գրանցել14 մարտի 2011 Արդեն մի քանի տարի է , ինչ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների:
Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միջին Արևելքի առաջատար գործարարների համագործակցության հիմքի վրա ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից մեկը պետություն-մասնավոր հատված փոխգործակցության միջոցով ազգային մրցունակության հասելն է ինչպես առողջապահության, կրթության, այնպես էլ զբոսաշրջության և այլ ոլորտներում: Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների, անելիքների ու նորարարական մտահղացումների իրականացման ուղիների մասին PanARMENIAN.Net գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: Կարինե Աճեմյան, Նաիրա Զոհրաբյան. Պատգամավոր կանայք ցանկանում են Հայաստանի գեղեցիկ սեռին սիրված լինել ոչ միայն Մարտի 8-ին, այլ ողջ տարվա ընթացքում 8 մարտի 2011 Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ PanARMENIAN.Net-ը հարցում է անցկացրել Հայաստանի Ազգային ժողովի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների շրջանում: Հայաստանի խորհրդարանի տարբեր խմբակցությունների կին պատգամավորները պատմում են այն մասին, թե ինչպես են մտադիր նշել տոնը, ինչպիսի հիշարժան նվերներ են ստացել Մարտի 8-ի կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորում են հայ կանանց տոնը: Իրենց բարեմաղթանքներն են հղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անունից Կարինե Աճեմյանը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Վալերի Կիպորենկո. Բաքվում անկարգություններն ուղեկցվել են նույն կարգախոսներով, ինչ և Սումգայիթում13 հունվարի 2011 21 տարի առաջ Բաքվում սկսվեցին հայերի ջարդերը. ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների շարքում Ադրբեջանում իր առաքելությունն էր կատարում նաև Վալերի Կիպորենկոն: ԽՍՀՄ ՊԱԿ քննիչների խմբի շարքում նա յոթ ամիս աշխատել է Սումգայիթում և Բաքվում, 1990-ին եղել է Կիևի զինվորական շրջանի հարցերով ԽՍՀՄ ՊԱԿ հատուկ բաժնի ավագ քննիչ: Գնդապետ Կիպորենկոն կիսվել է այդ տարիների իր հիշողություններով PanARMENIAN.Net և Analitika.at.ua հետ: Ջեյմս Ապպատուրայ. Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը16 դեկտեմբերի 2010 Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: | Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Գրիգորի Յոլյան. Արդեն 21,000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է |