Հայաստան և աշխարհ. Ադրբեջանը շարունակում է սադրանքները շփման գծում միջազգային հանրությամբ թողտվությամբԵԱՀԿ և ԵԱՀԿ ՄԽ-ը սահամանափակվում են «շփման գծում լարվածության անթույլատրելիության մասին» հայտարարություններով 3 մայիսի 2011 Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, դրանով հանդերձ հայտարարելով, որ միջնորդների կամ ղարաբաղյան հակամարտության մեջ շահագրգիռ կողմերի ոչ մի հայտարարություն հաշվի չի առնվում: Ելնելով դրանից՝ դիպուկահարները սպանելու են հայ զինվորներին, իսկ Իլհամ Ալիևը սպառնալու է և շանտաժի ենթարկելու ԼՂՀ-ին և իհարկե միջազագային հանրությանը: Սպորտ. Հայերի համար նշանակալի օրը՝ ապրիլի24-ին, Վիկ Դարչինյանը կարողացավ վերադարձնել IBO վարկածով չեմպիոնի գոտինԻր հաղթանակը հայ բռնցքամարտիկը նվիրեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին 30 ապրիլի 2011 Իր հերթական հաղթական և գեղեցիկ մենամարտը Վիկ Դարչինյանն անցկացրեց ապրիլի 24-ին Լոս Անջելեսում՝ «Nokia Theater»-ում: «Ապրիլի 24-ը հատուկ տեղ ունի իմ բոլոր հայրենակիցների կյանքում, դա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ես ցանկանում եմ, որպեսզի բոլորը դիտեն այդ մարտը և զգան, թե որքանով ես մոտիվացված կլինեմ: Իմ հաղթանակը ես կնվիրեմ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին»,- մարտից առաջ հայտարարել է Դարչինյանը: Տնտեսություն. Նախաճգնաժամյան փուլի եկամուտներին վերադառնալու համար հայկական բանկերից կպահանջվի 2 տարիՀայաստանում ոչ մի բացասական միտում չեն տեսնում 2011-ին անկում կանխատեսելու համար 30 ապրիլի 2011 Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա:
Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու: ![]() Քաղաքականություն. Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին չինական նախազգուշացումըԼևոն Տեր-Պետրոսյանն այժմ ՀԱԿ հետագա գործողությունների հետագա պլանի բավական բարդ ընտրության առաջ է 26 ապրիլի 2011 Հայ ազգային կոնգրեսի վերջին ցույցերը հասարակության մեջ շատ հարցեր են ծնել: Իշխանությունների հետ ՀԱԿ-ի պայքարի կտրուկ փոփոխությունը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դրան ՀԱԿ-ի պատրաստակամությունը հետքրքիր քննարկումներ են ծնել քաղաքական գործիչների և փորձագետների շարքում ու տարաբնույթ լուրեր հասարկության մեջ: Գլխավոր հարցը, որին բոլորը փորձում են պատասխան գտնել` իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, թե նրա հայտարարությունները միայն տակտիկական հնարք են իշխանությունների դեմ պայքարում: ՏՏ ոլորտ. Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանցԱրփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ 26 ապրիլի 2011 Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։ Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: Հասարակություն. Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը շատ գրավիչ է իրանցի գնորնդների համարՀայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են 7 ապրիլի 2011 Ազատ ու անկաշկանդ միջավայրը, Իրանին սահմանակից լինելը, ինչպես նաև Իրանի համար կանխատեսելի գործընկերոջ և հարևանի իմիջը նպաստում են, որպեսզի Հայաստանը հետաքրքիր ու մրցունակ լինի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Հաճախակի այցելությունները սրնթաց կարող է վերաճել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |