Հայաստան և աշխարհ. Հայաստանը մտադիր է բարձրացնել իր գյուղատնտեսական արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներումԲիզնեսի առողջացման նպատակով որոշում է ընդունվել ազատել մի շարք ապրանքային խմբեր ԱԱՀ վճարումից, մասնավորապես պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղտեխնիկայի համար: 7 մայիսի 2011 Հայաստանի վերամշակող արդյունաբերության ոլորտը շատ կարևոր է, քանի որ անմիջական կապ ունի գյուղատնտեսության հետ, որն այս տարի հայտարարվել է գերակա ճյուղ, գտնում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Օրենսդրական դաշտն այդ ոլորտում բավականին լիբերալ է, ավելին, մենք պատրաստ ենք մի շարք ապրանքախմբեր, մասնավորապես, պարարտանյութերը, քիմիկատներն ու գյուղտեխնիկան, սահմանին ազատել ԱԱՀ-ի գանձումից՝ խթանելով տնտեսության զարգացումը»,-մայիսի 5-ին ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ավարտին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հայտնել է ՊԵԿ նախագահը, առաջին հերթին քննարկվել է հարկային շղթայի ազդեցությունը ոլորտի վրա, ոլորտի զարգացման միտումները: Սպորտ. Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի Լևոն ԱրոնյանըԱպրիլի 28-ից մայիսի 5-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 5 մայիսի 2011 Շախմատ. ՖՒԴԵ-ն հրապարակել է աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցուցակը: Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երրորդ տեղը 2808 միավորով:
Վարկանիշի առաջատարն է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) 2817 միավորով, երկրորդ տեղում է Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 2815 միավորով:
Կանանց թվում Էլինա Դանիելյանը 14-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը՝ 31-րդ:
Սերգեյ Մովսիսյանը 35-րդ տեղում է, Վլադիմիր Հակոբյանը՝ 71-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 65-րդ:
Աշխարհի ուժեղագույն շախմատային երկրների ցանկում Հայաստանը 2654 միավորով չորրորդն է: Տնտեսություն. Նախաճգնաժամյան փուլի եկամուտներին վերադառնալու համար հայկական բանկերից կպահանջվի 2 տարիՀայաստանում ոչ մի բացասական միտում չեն տեսնում 2011-ին անկում կանխատեսելու համար 30 ապրիլի 2011 Ապրիլի 28-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, որին մասնակցել են երկրում գործող 21 առևտրային բանկերի ղեկավարները: Նախագահի հետ անցկացվող խորհրդակցությունները դրական խթան են հաղորդում գործարարներին, որոնք արծարծում են կուտակված հարցերը, այդ թվում հարկային քաղաքականության ոլորոտում, գտնում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: «Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին առավել ռիսկային վարկավորման դիմել կամ նվազեցնել տոկոսադրույքները: Բնականաբար, տոկոսադրույքները մտահոգում են նախագահին: Ինձ թվում է, որ նման հանդիպումները թույլ կտան մեղմել այդ անհանգստությունը»,-ասել է նա:
Ըստ ՀՀ ԿԲ ղեկավարի, բանկերի խնդիրների լուծումը թույլ կտա նվազեցնել առկա ռիսկերը, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազեցման: Ջավադյանը հայտնել է նաև, որ պայմանավորվածությունը բանկերի ղեկավարների հետ հանդիպման մասին վաղուց է ձեռք բերվել և այդ հանդիպումները հետևողական բնույթ են կրելու: ![]() Քաղաքականություն. Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին չինական նախազգուշացումըԼևոն Տեր-Պետրոսյանն այժմ ՀԱԿ հետագա գործողությունների հետագա պլանի բավական բարդ ընտրության առաջ է 26 ապրիլի 2011 Հայ ազգային կոնգրեսի վերջին ցույցերը հասարակության մեջ շատ հարցեր են ծնել: Իշխանությունների հետ ՀԱԿ-ի պայքարի կտրուկ փոփոխությունը, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն իշխանությունների հետ երկխոսության անհրաժեշտության մասին և դրան ՀԱԿ-ի պատրաստակամությունը հետքրքիր քննարկումներ են ծնել քաղաքական գործիչների և փորձագետների շարքում ու տարաբնույթ լուրեր հասարկության մեջ: Գլխավոր հարցը, որին բոլորը փորձում են պատասխան գտնել` իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը գործարքի է գնացել իշխանությունների հետ, թե նրա հայտարարությունները միայն տակտիկական հնարք են իշխանությունների դեմ պայքարում: ՏՏ ոլորտ. Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանցԱրփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ 26 ապրիլի 2011 Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։ Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: Հասարակություն. Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելը շատ գրավիչ է իրանցի գնորնդների համարՀայաստանի անշարժ գույքի շուկայում հիմանական ակտիվություն ստեղծողները արտասահամանում բնակվող մեր հայրենակիցներն են, որոնց մեծ մասը այլ երկրների քաղաքացիներն են 7 ապրիլի 2011 Ազատ ու անկաշկանդ միջավայրը, Իրանին սահմանակից լինելը, ինչպես նաև Իրանի համար կանխատեսելի գործընկերոջ և հարևանի իմիջը նպաստում են, որպեսզի Հայաստանը հետաքրքիր ու մրցունակ լինի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Հաճախակի այցելությունները սրնթաց կարող է վերաճել Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ցանկության: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |