
30 մայիսի 2011 - 12:02 AMT

15:04 GMT
Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի ամենագլխավոր թեման գործող իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի միջև քաղաքական երկխոսությունն է: Միաժամանակ, լսելով հայ քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններն այդ չարաբաստիկ երկխոսության մասին, երբմեն տպավորություն է ստեղծվում, որ հետևում ես Շեքսպիրի ողբերգություններից մեկին: Մեկ իշխանությունների և ՀԱԿ ներկայացուցիչների համլետյան ապրումները` «լինի, թե չլինի» Հայաստանում քաղաքական երկխոսություն, մեկ «Ժառանգության» և այլ ընդդիմադիր կուսակցությունների հասցեին մեղադրանքներ այդ երկխոսության հանդեպ Օթելլոյի խանդի մեջ, իսկ երբեմն էլ նախազգուշացումներ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նրան այդ նույն երկխոսության արդյունքում սպասվում է Լիր արքայի ճակատագիրը: