Տնտեսություն. Հայկական բիզնեսը պետք է դուրս հանել "ստվերից"Հայաստանում շատ լուրջ խնդիր կա. արտահանման համար արտադրության դիվերսիֆիկացիա 11 հունիսի 2011 Հայաստանում առկա է արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության դիվերսիֆիկացիայի խնդիր, ասել է Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության տնօրեն Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով, այսօր ներկրումը արտահանումից ավել է 20-25 տոկոսով և այդ միտումը պահպանվում է վերջին 5-6 տարիների ընթացքում: Նրա խոսքերով, Հայաստանից արտահանվող արտադրանքի 80 տոկոսը ներկայացված է 15 ապրանքներով, որոնց շարքում` լեռնահանքային արդյունաբերության արտադրանք, կոնյակ, ոսկի և այլն: «Մենք ունենք արտադրությունը դիվերսիֆիկացնելու խնդիր»,- ասել է նա: Սպորտ. Մեկ հաղթանակ և մեկ պարտություն. Հայաստանի հավաքականը զիջեց ռուսներին, իսկ երիտասարդականը` պարտության մատնեց ՄոնտենեգրոյինՀունիսի 2-9-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 11 հունիսի 2011 Վերջապես կայացավ 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռուսաստան խաղը, որը, ցավոք սրտի, հաղթանակ չբերեց Հայաստանի հավաքականին: Չնայած նրան, որ առաջինը հաշիվը բացեցին Վարդան Մինասյանի սաները, Մարկոս Պիզելիի գոլից հետո մեկ րոպե անց Ռոման Բերեզովսկու դարպաս պատասխան գնդակ ուղարկեց Ռոման Պավլյուչենկոն, որն այս խաղում աչքի ընկավ ևս երկու անգամ, ընդ որում երրորդ գոլը խփեց 11-մետրանոցից: Հայաստան և աշխարհ. Հունիսի 12-ին Թուրքիան կարող է առաջին քայլը կատարել դեպի նախագահի ընտրություններըՈրոշ վերլուծաբանների կարծիքներն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում 7 հունիսի 2011 Արձանագրությունների հետ կապված գործընթացը կշարժվի մետյալ կետից, չի արտացոլում իրականությունը, բանակցությունները կարող են կրկին սկսվել, սակայն դա լինելու է այլ գործընթաց և այն հիմնվելու է բոլորովին այլ պայմանավորվածությունների վրա: ![]() Քաղաքականություն. Քաղաքական երկխոսությունը Հայաստանում. փոխզիջման որոնումներումԲացառված չէ, որ կողմերի միջև փոխզիջում կարող է դառնալ հաջորդ տարի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը 6 հունիսի 2011 Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մայիսի 31-ի ցույցից հետո բացահայտ կերպով հայտարարել է գործող իշխանությունների հետ քաղաքական երկխոսություն սկսելու մասին: ՀԱԿ-ն արդեն որոշել է իր պատվիրակության կազմն ապագա բանակցությունների համար, ինչպես հստակ սահմանել այդ բանակցությունների օրակարգը` երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Իրենց հերթին իշխանությունները հայտարարել են, որ նախատեսում են ընդդիմության հետ քննարկել երկրում առկա խնդիրները, սակայն, նրանց խոսքերով, արտահերթ ընտրություններն այդ խնդիրների ցուցակի մեջ չեն մտնում: Հասարակություն. Արա Թադևոսյան. ԵՄԱ-ն ճշմարտության վերջին ատյա՞նն էԻր պատասխանի մեծ մասը ԵՄԱ-ի նախագահը նվիրել է ոչ թե բանավեճի առարկային, այլ իմ կենսագրության փաստերին, որը, իմ կարծիքով, հասարակական հետաքրքրության առարկա չէ: 25 մայիսի 2011 Վերջերս բանավեճ է ծավալվել իմ ու Երևանի մամուլի ակումբի նախագահի միջև: Ձեր ուշադրությանն եմ առաջարկում իմ արձագանքը ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի վերջին հայտարարությանը: Ես, իհարկե, սպասում էի, որ Երեւանի մամուլի ակումբի /ԵՄԱ/ նախագահ Բորիս Նավասարդյանը կպատասխանի իմ` մայիսի 10-ին հրապարակված «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» սյունակին: Սակայն, խոստովանեմ, ինձ համար անակնկալ էր պարոն Նավասարդյանի պատասխանի ոճը: ՏՏ ոլորտ. Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանցԱրփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ 26 ապրիլի 2011 Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։ Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |