
6 հունիսի 2011 - 20:27 AMT

23:45 GMT
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մայիսի 31-ի ցույցից հետո բացահայտ կերպով հայտարարել է գործող իշխանությունների հետ քաղաքական երկխոսություն սկսելու մասին: ՀԱԿ-ն արդեն որոշել է իր պատվիրակության կազմն ապագա բանակցությունների համար, ինչպես հստակ սահմանել այդ բանակցությունների օրակարգը` երկրում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում: Իրենց հերթին իշխանությունները հայտարարել են, որ նախատեսում են ընդդիմության հետ քննարկել երկրում առկա խնդիրները, սակայն, նրանց խոսքերով, արտահերթ ընտրություններն այդ խնդիրների ցուցակի մեջ չեն մտնում: