Քաղաքականություն. Ինչի՞ մասին է զգուշացնում Վարդան Օսկանյանը Կազանում սպասվող հանդիպումից առաջԿազանում հանդիպման մասին խոսակցությունները ավելի շատ նմանվում են սուրճի բաժակով գուշակությունների. ոմանք ասում են, որ նախագահները կստորագրեն ինչ-որ փաստաթուղթ, մյուսները, որ չեն ստորագրի, երրորդները պնդում են, որ Կազանում կամ կստորագրեն փաստաթուղթ, կամ չեն ստորագրի: 21 հունիսի 2011 Հունիսի 25-ին Կազանում սպասվող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը դարձել է ամենաքննարկվող թեման քաղաքական, հասարակական և, կարելի է ասել, բոլոր դաշտերում: Կազանի հանդիպման, այնտեղ Ղարաբաղի հարցի մասին ինչ-որ փաստաթղթի հնարավոր ստորագրման կամ չստորագրման մասին խոսում են բոլորը. ընդդիմությունը, իշխանության և հասարակության որոշ շերտերի ներկայացուցիչներ, փորձագետները: Բավական անսպասելիորեն իր կարծիքն այսօրվա գործընթացների մասին որոշեց հայտնել նաև Հայաստանի նախկին արտգործնախարար, «Սիվիլիտաս» հիմնադրամի խորհդրի ղեկավար Վարդան Օսկանյանը: Տնտեսություն. Հայ վարչապետը խոստովանել է, որ Հայաստանի տնտեսությունը բավականաչափ դիվերսիֆիկացված չէՊարենամթերքի բարձր գները և հումքի շուկաների անկայունությունը կպահպանվեն, ասվում է FAO-ի «2011-2020թթ. Գյուղատնտեսության զարգացման հեռանկարների ամփոփման» մեջ 18 հունիսի 2011 Առաջինը, ինչ մենք զգացինք տնտեսական ճգնաժամից հետո, այն էր, որ դա տեղի ունեցավ մեր տնտեսության բավարար չափով դիվերսիֆիկացված չլինելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը CNN հեռուստաընկերությանը հունիսի 15-ին տված հարցազրույցում: «Ճգնաժամին մեր պատասխանը կենտրոնացավ երեք հիմնական ուղղությունների վրա` տնտեսության հետագա դիվերսիֆիկացիա, ենթակառուցվածքների և բիզնես միջավայրի բարելավում: Հուսով ենք` շարունակական բարեփոխումների ջանքեր գործադրելով` մենք ի վիճակի կլինենք բարելավել բիզնես միջավայրը և հաղթահարել ճգնաժամի հետևանքները»,-ասել է նա հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ զրույցում: Հայաստան և աշխարհ. Հայկական հարցը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության օրակարգումՇ. Ազնավուր. «Եթե Սարկոզին ետ կանգնի ֆրանսահայերին տված իր խոստումներից, ապա ես կօգտվեմ նրա ձայներից, երբ ժամանակը գա» 16 հունիսի 2011 Հայկական հարցի արծարծումը Ֆրանսիայի արտաքին քազաքականության օրակարգում նոր երևույթ չէ: Դեռևս 1965թ. Ցեղասպանության 50-ամյա տարելիցի նախօրյակին Հայկական հարցը Ֆրանսիայում առաջին անգամ բարձրացրեցին կոմունիստները` պահանջելով նրա անհապաղ ճանաչումը և հայերին փոխհատուցում: Հատկանշական է, որ այն համընկավ Ֆրանսիայում նախատեսված նախագահական ընտրությունների հետ, որտեղ ձախակողմյան ուժերի թեկնածու Ֆրանսուա Միտտերանին չհաջողվեց առավելության հասնել Շառլ դե Գոլլի նկատմամբ: ![]() Սպորտ. Յուրա Մովսիսյանը երկու խաղերում խփեց երկու գնդակ, Դավիթ Նալբանդյանը վերադարձավ կորտՀունիսի 9-16-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 16 հունիսի 2011 Թենիս. Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել «Queen's Club» մրցաշարի քառորդ եզրափակիչից, որը տեղի է ունենում Լոնդոնում: Նալբանդյանը հանդիպել է Ֆերնանդո Վերդասկոի հետ (Իսպանիա), որը կարողացել է հաղթանակ տանել երկու սեթերում 5:7, 1:6 հաշվով: Դա թենիսիստների երրորդ հանդիպումն էր, և այս դիմակայությունում հաշիվը հօգուտ Նալբանդյանի է` 2:1: Հասարակություն. Արա Թադևոսյան. ԵՄԱ-ն ճշմարտության վերջին ատյա՞նն էԻր պատասխանի մեծ մասը ԵՄԱ-ի նախագահը նվիրել է ոչ թե բանավեճի առարկային, այլ իմ կենսագրության փաստերին, որը, իմ կարծիքով, հասարակական հետաքրքրության առարկա չէ: 25 մայիսի 2011 Վերջերս բանավեճ է ծավալվել իմ ու Երևանի մամուլի ակումբի նախագահի միջև: Ձեր ուշադրությանն եմ առաջարկում իմ արձագանքը ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի վերջին հայտարարությանը: Ես, իհարկե, սպասում էի, որ Երեւանի մամուլի ակումբի /ԵՄԱ/ նախագահ Բորիս Նավասարդյանը կպատասխանի իմ` մայիսի 10-ին հրապարակված «Տեղեկատվական վեճերի «միապետություն»» սյունակին: Սակայն, խոստովանեմ, ինձ համար անակնկալ էր պարոն Նավասարդյանի պատասխանի ոճը: ՏՏ ոլորտ. Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանցԱրփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ 26 ապրիլի 2011 Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։ Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |