
12 օգոստոսի 2011 - 20:03 AMT

02:34 GMT
Միջազգային հանրությունը` ի դեմս ԱՄՆ-ի և Թուրքիայի, Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադից պահանջում է «դադարեցնել բողոքարարների դեմ ռազմական գործողությունները»: Սիրիական ղեկավարությունն ուշադրություն չի դարձնում «ժողովրդավարության կառուցման» մեջ շահագրգռված կողմերի կոչերին` տեսնելով մի ակնթարթում չքավոր և հակասություններից պառակտվող երկրների վերածված Եգիպտոսի, Թունիսի և Լիբիայի օրինակները: Ալ-Ասադին բոլորովին չի գրավում Լիբիայի ճակատագիրը, որը, չնայած հզոր ռմբակոծություններին, շարունակում է գնդապետ Քադդաֆիի Լիբիան մնալ: