
23 հուլիսի 2011 - 17:14 AMT

17:12 GMT
Հուլիսի 19-ին Պյատիգորսկում (Ռուսաստան) ավարտվեց Հյուսիսկովկասյան երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Մաշուկ 2011», որը երկու շաբաթով միավորեց գրեթե 2.5 հազար երիտասարդների ՌԴ Հյուսիսային Կովկասի սուբյեկտներից, ինչպես նաև Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից ժամանած հյուրերի: Եվրասիական հետազոտություների հայկական մասնաճյուղի շնորհիվ առաջին անգամ համաժողովի աշխատանքին մասնակցեց պատվիրակություն Հայաստանից, որի կազմում էին բլոգեր Տիգրան Սարգսյանը, PanARMENIAN.Net-ի թղթակից Հայկ Խալաթյանը և Հայաստանում Ռոսհամագործակցության աշխատակից Եկատերինա Ժիրենկոն: