Հայաստան և աշխարհ. Հայաստանը և Թուրքիան այնքան հեռու են իրարից, որքան երկու տարի առաջՎաշինգտոնում կարծում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կդառնա Պետդեպարտամենտի և նախագահ Օբամայի հաղթանակը դիվանագիտական և տնտեսական ձախողումների ընդհանուր ֆոնի վրա 11 հոկտեմբերի 2011 2 տարի առաջ Ցյուրիխում ԱՄՆ, Ռուսաստանի և ԵՄ հսկայական ճնշման տակ ստորագրվեցին հայ-թուրքական Արձանագրությունները: Եվ այսօր նախկինի նման ստորագրված փաստաթղթերն այդպես էլ մնացին թղթի վրա, ավելին, Թուրքիան հնարավոր ամեն ինչ անում է Արձանագրությունները թաղելու համար: Պետք է, որ ասել, որ դա նրան որոշ չափով հաջողվում է նաև Հայաստանի աջակցությամբ: Հասարակություն. Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞Երևանում հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է, և դեռ կան շենքեր, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ 11 հոկտեմբերի 2011 Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում: Տնտեսություն. Ֆոնդային ինդեքսներն ու եվրոպական արժույթների գնանշումներն այս շաբաթ նվազել ենForex շուկայի շաբաթական վերլուծություն, հոկտեմբերի 3-7-ը 10 հոկտեմբերի 2011 Հանգստյան օրերին Հունաստանի կառավարությունը հայտարարեց որ, ի վիճակի չէ նվազեցնել իր ծախսերը` համաձայն օտարերկրյա վարկառուների հետ պայմանավորվածության: Իսկ վերջինները, Աթենքին հաջորդ տրանշ տրամադրելու հարցը կասկածի տակ են դնում: Համապատասխանաբար, ներդրողները սկսեցին վաճառել բոլոր հնարավոր եվրոպական ակտիվները, քանի որ հունական դեֆոլտի վտանգը դարձավ ավելի քան հնարավոր: Այդ մասին ասվում է FOREX CLUB-ի վերլուծաբան Բորիս Վերդյանի հոդվածում: ![]() ՏՏ ոլորտ. Հայաստանը մի օր կզրկվի ինտերնետից, քանի որ պետությունը «անելիք չունի» մալուխների անվտանգության հարցումԱնուշ Բեղլոյան. Պղինձ փնտրելն ազգային սպորտ է դարձել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում 1 հոկտեմբերի 2011 2011-ի մարտի 28ին Վրաստանի տարածքում Մցխեթայի շրջանում Հայաստան եկող ինտերնետ մալուխները կտրվել էին։ Ինչպես հետագայում հայտնեցին, 75 ամյա վրացի տատիկը պղինձ փնտրելու նպատակով հողը փորելիս վնասել էր մալուխը։ Կնոջը բերման ենթարկեցին և հարուցեցին քրեական գործ։ Սա այս տարի Հայաստան եկող ինտերնետային մալուխների վթարներից ամենախոշորն էր, որին հաջորդեց ևս մի դեպք, այս անգամ Հայաստանի տարածքում։ Այս երկու վթարների արդյունքում Հայաստանի մեծ մասը զրկվել էր ինտերնետից։ Քաղաքականություն. ՀԱԿ վերջին հանրահավաք. Լևոն Տեր-Պետրոսյանի արտաքին քաղաքական և ներքաղաքական նոր ուղերձներըԼևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ սեպտեմբեր-հոկտեմբերին Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարման գործում լուրջ բեկում կլինի 24 սեպտեմբերի 2011 Սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ընդդիմադիր ՀԱԿ հանրահավաքը, որը հերթական անգամ հավաքեց արդեն ավանդական դարձած մի քանի հազար ցուցարարների, սակայն տեղի ունեցած հանրահավաքում ավելի կարևոր էին ՀԱԿ ղեկավարների ելույթները, մասնավորապես, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի: ՀԱԿ առաջնորդն իր ելույթում մի շարք ուղերձներ հղեց ինչպես համաշխարհային հանրությանը, այնպես էլ Հայաստանի իշխանություններին և հասարակությանը: Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |