Հայաստան և աշխարհ. Ռուսաստանն ԱՀԿ միջոցով ապացուցում է իր նշանակալիությունըՊաշտոնական Թբիլիսին, պետք է արժանին մատուցել նրան, պայքարեց մինչև վերջ՝ Ռուսաստանի մուտքն ԱՀԿ թույլ չտալու համար, նույնիսկ գիտակցելով, որ կպարտվի 11 նոյեմբերի 2011 Վրաստանը վերջապես «համաձայնվեց», որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), դրանից առաջ բավական փչացնելով ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ նյարդերը, որոնք արդեն աղաչում էին Միխայիլ Սահակաշվիլուն թողնել «ռուսական արջի» հետ անպետք, և գլխավորը, անիմաստ պայքարը: Ժնևում վերջապես ստորագրվեց ԱՀԿ-ին ՌԴ-ի միանալու մասին համաձայնագիրը: Տնտեսություն. 2012-ին Հայաստանի տնտեսությանն Արմագեդոն չի սպասվումԱյնուամենայնիվ, հայ ժողովրդի կենսապայմանները չեն բարելավվում, այլ վատանում են՝ չնայած 2012-ի բյուջեով նախատեսված սոցվճարումների և կենսաթոշակների բաձրացմանը 5 նոյեմբերի 2011 Տնտեսագետների մտավախությունները, կապված համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հայտնվելու հետ, ավելի են շատանում: Եվրոպայում վրա հասած ճգնաժամը, անկասկած, շատ լուրջ է, և դրա հաղթահարման համար բացարձակ լուծումներ չկան: 2012-ն այնքան էլ բարենպաստ տարի չի լինի համաշխարհային տնտեսության զարգացման համար: Մտավախություններ կան Իտալիայի, Պորտուգալիայի և մի քանի այլ եվրոպական երկրների համար, որոնց սպառնում է Հունաստանի դեֆոլտի ճակատագիրը: Քաղաքական գործիչներն այս իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման մեջ են, սակայն համաշխարհային զարգացումներն անկանխատեսելի են, իսկ շուկաները՝ զգայուն: ՏՏ ոլորտ. Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցըԴիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին 22 հոկտեմբերի 2011 Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։ ![]() Քաղաքականություն. ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքները. նախագահի հրաժարականի կոչեր՝ չնայած փակ զուգարաններինԿոնգրեսի կողմից չափազանց շատ ուշադրությունը Ազատության հրապարակին կից փակ զուգարանների խնդրին ինչ-որ երգիծական մթնոլորտ էր ստեղծում ընդդիմության հանրահավաքների շուրջ 15 հոկտեմբերի 2011 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում անցկացրեց շուրջօրյա հանրահավաքներ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀԱԿ-ը դադարեցրել է հանրահավաքները, բայց մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչի էր ցանկանում հասնել այդ հանրահավաքներով ՀԱԿ-ը և ի վերջո ինչի հասավ: Հայտնի հեքիաթի հերոսի նման ՀԱԿ-ը հեռացավ հրապարակից, բայց խոստացավ վերադանալ: Բայց, ի տարբերություն Կառլսոնի, նա ցանկանում է վերադառնալ ոչ մենակ, այլ իր կողմնակիցների մեծ թվով, որպեսզի, վերջապես, հասնի իր գլխավոր պահանջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններին: Հասարակություն. Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞Երևանում հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է, և դեռ կան շենքեր, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ 11 հոկտեմբերի 2011 Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում: Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |