Հայաստան և աշխարհ. Սիրիան, ի հեճուկս ԱՊԼ որոշման, աջակցում է իր նախագահինՄինչև 2011-ի հունվարն արաբական աշխարհի ճանաչված առաջնորդն աշխարհիկ Եգիպտոսն էր, որին լսում էին կազմակերպության բոլոր անդամները, ներառյալ Պարսից ծոցի միապետությունները 16 նոյեմբերի 2011 Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) նոյեմբերի 12-ին դադարեցրել է այդ կազմակերպությունում Սիրիայի անդամակցությունը՝ կապված «քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարման» հետ: ԱՊԼ որոշումը, բնականաբար, արժանացել է ՄԱԿ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հավանությանը: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն այդ միջոցն անվանել է «խիզախ», նշելով, որ միջազգային հանրությունը պատրաստ է «աջակցություն ցուցաբերել» Սիրիայում քաղաքացիական անձանց պաշտպանության գործում: Տնտեսություն. Առևտրային շաբաթվա վերջին օրը եվրոպական արժույթի համար փրկարար դարձավForex շուկայի շաբաթական վերլուծություն, նոյեմբերի 7–ից 11-ը 14 նոյեմբերի 2011 Այս շաբաթը բավական պասիվ սկսվեց, ինչպես անցյալ շաբաթվա երկրորդ կեսը: Կարևոր տվյալների բացակայության պատճառով, շուկայի ուղղությունը հիմնականում սահմանվում էր եվրոպական երկրների նորություններով, ասվում է Forex Club-ի վերլուծական հոդվածում: ՏՏ ոլորտ. Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցըԴիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին 22 հոկտեմբերի 2011 Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։ ![]() Քաղաքականություն. ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքները. նախագահի հրաժարականի կոչեր՝ չնայած փակ զուգարաններինԿոնգրեսի կողմից չափազանց շատ ուշադրությունը Ազատության հրապարակին կից փակ զուգարանների խնդրին ինչ-որ երգիծական մթնոլորտ էր ստեղծում ընդդիմության հանրահավաքների շուրջ 15 հոկտեմբերի 2011 Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում անցկացրեց շուրջօրյա հանրահավաքներ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀԱԿ-ը դադարեցրել է հանրահավաքները, բայց մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչի էր ցանկանում հասնել այդ հանրահավաքներով ՀԱԿ-ը և ի վերջո ինչի հասավ: Հայտնի հեքիաթի հերոսի նման ՀԱԿ-ը հեռացավ հրապարակից, բայց խոստացավ վերադանալ: Բայց, ի տարբերություն Կառլսոնի, նա ցանկանում է վերադառնալ ոչ մենակ, այլ իր կողմնակիցների մեծ թվով, որպեսզի, վերջապես, հասնի իր գլխավոր պահանջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններին: Հասարակություն. Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞Երևանում հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է, և դեռ կան շենքեր, որ կարող են նույն ճակատագրին արժանանալ 11 հոկտեմբերի 2011 Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում: Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: Մշակույթ. Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտելԵրևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են 7 ապրիլի 2011 Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |