
25 նոյեմբերի 2011 - 18:50 AMT

07:19 GMT
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարեցնում զարմացնել աշխարհին և սեփական երկրին: Ողջ ուժերով փորձելով ամրապնդել սեփական դիրքերը՝ նա ներողություն է խնդրել Դեսիմի քրդերից 1938-ի կոտորածի համար, ընդ որում ներողությունը հնչել է կառավարության անունից: Անշուշտ, վարչապետը կարող է նման հայտարարություններ կատարել, ներողություն խնդրել անմեղ մարդկանց սպանության համար, բայց այս դեպքում էրդողանի հայտարարությունը հերթական PR քայլ է Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) չեզոքացնելու նպատակով, որի հիմնադիրն էր Քեմալ Աթաթուրքը: