
29 նոյեմբերի 2011 - 20:17 AMT

06:28 GMT
Տարածաշրջանում գլխավոր դեր խաղալու Թուրքիայի վարչապետի անզուսպ ցանկությունը վերջ ի վերջո հանգեցրեց նրա երկրի համար բավական տհաճ հայտարարությունների Իրանի և Սիրիայի կողմից: Ինչպես Իրանը, այնպես էլ Սիրիան բավական ոչ երկիմաստ արտահայտվել են Թուրքիայի տարածքի վրա ռազմական հարվածի հնարավորության մասին: Այսպես, Իրանի Հեղափոխական գվարդիայի գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ Իրանը հարձակում կգործի Թուրքիայում ՆԱՏՕ-ի Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի վրա այն դեպքում, եթե ԱՄՆ-ը և Իսրայելը սկսեն հարվածել Իրանի օբյեկտներին: