Կատարինա Վարդանյան, Նարինե Մաթևոսյան.

Կարմիր խաչի երևանյան գրասենյակն ահազանգում է. ՁԻԱՀ-ով հիվանդները տարեց տարի ավելանում են

1 դեկտեմբերի 2011
Կատարինա Վարդանյան, Նարինե Մաթևոսյան
Այսօր ողջ աշխարհում խոսում են ՁԻԱՀ-ի մասին, այն մասին, թե մարդկությաան գոյության համար ինչպիսի մեծ սպառնալիք է այդ գլոբալ համաճարակը, սակայն հայ հասարակության մեջ այդ հարցը չի քննարկվում, ասես երկրում ՁԻԱՀ-ով հիվանդներ չկան: Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, PanARMENIAN.Net-ը որոշել է Կարմիր խաչի հայկական գրասենյակի երիտասարդական բաժնի ղեկավար, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի համակարգող Կատարինա Վարդանյանից և Կարմիր խաչի հայկական գրասենյակի առողջապահության բաժնի ղեկավար Նարինե Մաթևոսյանից պարզել, թե Հայաստանում իրականում ինչպիսին է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի հետ կապված իրավիճակը:

Գագիկ Քոչարյան.

ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն

25 նոյեմբերի 2011
Գագիկ Քոչարյան
Սանկտ Պետերբուրգում 2011-ի հոկտեմբերի 28-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի, բայց նրանք մինչև տարեվերջ դեռ կարող են միանալ դրան: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի: Այն մասին, թե ինչ հեռանկարներ է բացում դա Հայաստանի առաջ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:

Արսեն Պետրոսյան և Կարեն Իսրայելյան.

Արսենին շատ է դուր գալիս, որ կարողանում է փրկել իր թիմին, իսկ Կարենը երազում է երբևէ հանդես գալ անգլիական «Արսենալում»

9 նոյեմբերի 2011
Արսեն Պետրոսյան և Կարեն Իսրայելյան
PanARMENIAN.Net-ը այս անգամ բացահայտելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» դարպասապահներ Արսեն Պետրոսյանին և Կարեն Իսրայելյանին: Նրանք խոսել են հավաքականի առաջիկա հանդիպումներից, թե ինչու են դարձել դարպասապահ, ինչ ֆուտբոլային երազանք ունեն, ով չէին ցանկանա իրենց դարպասին 11 մետրանոց իրացնի և թե ինչպես են քնում կարևոր խաղերից առաջ:

Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար

19 հուլիսի 2011
Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ
Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը և հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը հյուրընկալվեցին վերջերս Երևանում կայացած BarCamp Yerevan 2011-ին: Նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեցին, թե ինչպես է Opera Software -ը եկամուտ ստանում՝ ունենալով օգտագործողների համար անվճար արտադրանք։ Վլադիմիր Իսաևը խոստովանեց, որ տպավորված է. Հայաստանում Opera Software-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։

Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան..

Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է

20 մայիսի 2011
Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան.
Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

Բրայան Ֆոլ.

Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

2 մայիսի 2011
Բրայան Ֆոլ
Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---