28 նոյեմբերի 2011 - 17:04 AMT
02:04 GMT
Հայաստանում զբոսաշրջության ոլորտում 2011-ի 10 ամիսների արդյունքով գրանցվել է 13,5 տոկոս աճ: Միաժամանակ սպասվում է, որ մինչև տարեվերջ այցելությունների քանակը կգերազանցի 800 հազար մարդը: Պետք է նշել, որ զբոսաշրջության ոլորտը Հայաստանի տնտեսության սակավաթիվ ոլորտներից է, որտեղ ճգնաժամի շրջանում չի արձանագրվել անկում: Ուստի այս տարի նկատվում են աճի կայուն տեմպեր դրական հիմքի վրա: Ավելին, երկրի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել առաջիկա 2-3 տարիների ընթացքում հատել 1 մլն զբոսաշրջիկ խորհրդանշական շեմը: Ինչպես հավաստիացրել է այսօր Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, դրա համար երկրում ստեղծվում են բոլոր նախադրյալները, մասնավորապես, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման գծով. դա Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի ստեղծումն է, Հայաստանում համաշխարհային հյուրանոցային ապրանքանիշերի ներկայությունը և ևս երեքին ներգրավելու աշխատանքները, վերանորոգվող ճանապարհները, ծառայությունների որակի բարձրացումը և այլ միջոցառումներ: