Վարդան Մինասյան. Ֆուտբոլիստներից ես առաջին հերթին պահանջում եմ հայրենասեր լինել 6 դեկտեմբերի 2011 2010-2011 թվականներին Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 17 միավորով B խմբում գրավեց 3-րդ տեղը: Հավաքականի փայլուն և տպավորիչ հաղթանակները համընդհանուր ուրախություն և հավատ պարգևեցին ողջ հայությանը: PanARMENIAN.Net-ը ֆուտբոլային տարին ամփոփում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով բացահայտում է հավաքականի հաջողության գաղտնիքը, թե ինչ պահանջ է դնում խաղացողների առջև, որ հանդիպումն է համարում բեկումնային և որ խաղին է կայացրել ամենադժվար որոշումը: Վյաչեսլավ Կովալենկո. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությունը մեծ բարիք կլինի նրա համար 4 դեկտեմբերի 2011 Հայաստանում վերջին ժամանակների ամենաարդի թեմաներից մեկը հետխորհրդային տարածքում նոր ինտեգրացիոն նախագծին՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու նպատակահարմարության մասին հարցն է, որը 2015-ին նախատեսում են ստեղծել Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Այդ երեք երկրների նախագահները նոյեմբերի 18-ին փաստաթղթերի փաթեթ են ստորագրել Միասնական տնտեսական տարածության մասին: Ստորագրվող փաստաթղթերի փաթեթի մեջ մտնում են Միասնական տնտեսական ինտեգրացման մասին հռչակագիրը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մասին պայմանագիրը: ԵՀՏ-ն ձեռնամուխ է լինելու աշխատանքին 2012-ի հունվարի 1-ից, այն փոխարինելու է Մաքսային միության հանձնաժողովին, որը դադարեցրել է իր գոյությունը 2012-ին հուլիսի 1-ին: Փաստաթղթերը նախատեսում են Մաքսային միության երեք պետությունների ավելի խորը տնտեսական ինտեգրացում և մինչև 2015-ը Եվրասիական տնտեսական միության ստեղծում:
PanARMENIAN.Net-ը հարցազրույցների շարք է սկսում ապագա Եվրասիական միության և ԱՊՀ այլ երկրների դեսպանների հետ՝ իմանալու համար նրանց կարծիքը միության հեռանկարների և դրան Հայաստանի միանալու նպատակահարմարության վերաբերյալ: Գործակալությանն առաջին հարցազրույցը տվել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Կատարինա Վարդանյան, Նարինե Մաթևոսյան. Կարմիր խաչի երևանյան գրասենյակն ահազանգում է. ՁԻԱՀ-ով հիվանդները տարեց տարի ավելանում են 1 դեկտեմբերի 2011 Այսօր ողջ աշխարհում խոսում են ՁԻԱՀ-ի մասին, այն մասին, թե մարդկությաան գոյության համար ինչպիսի մեծ սպառնալիք է այդ գլոբալ համաճարակը, սակայն հայ հասարակության մեջ այդ հարցը չի քննարկվում, ասես երկրում ՁԻԱՀ-ով հիվանդներ չկան: Դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, PanARMENIAN.Net-ը որոշել է Կարմիր խաչի հայկական գրասենյակի երիտասարդական բաժնի ղեկավար, ՄԻԱՎ/ՁԻԱՀ ծրագրի համակարգող Կատարինա Վարդանյանից և Կարմիր խաչի հայկական գրասենյակի առողջապահության բաժնի ղեկավար Նարինե Մաթևոսյանից պարզել, թե Հայաստանում իրականում ինչպիսին է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի հետ կապված իրավիճակը: ![]() Գագիկ Քոչարյան. ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագրում Հայաստանի նկատմամբ սահմանափակումներ նախատեսված չեն25 նոյեմբերի 2011 Սանկտ Պետերբուրգում 2011-ի հոկտեմբերի 28-ին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրվեց ԱՊՀ Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, որի վրա աշխատանքը տևեց 10 տարի: Համաձայնագիրը ստորագրեցին ԱՊՀ բոլոր երկրները բացառությամբ Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի, բայց նրանք մինչև տարեվերջ դեռ կարող են միանալ դրան: Փաստաթուղթը կոչված է հիմք դառնալ ԱՊՀ երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համար և փոխարինել մի շարք երկկողմանի և բազմակողմանի համաձայնագրերի: Այն մասին, թե ինչ հեռանկարներ է բացում դա Հայաստանի առաջ, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում պատմել է էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը: Վլադիմիր Իսաև և Չարլզ ՄքՔեթիՆևիլ. Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Opera Mini-ի նորարարությունները Հայաստան բերելու համար19 հուլիսի 2011 Opera Software ընկերության ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆևիլը և հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաևը հյուրընկալվեցին վերջերս Երևանում կայացած BarCamp Yerevan 2011-ին: Նրանք PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեցին, թե ինչպես է Opera Software -ը եկամուտ ստանում՝ ունենալով օգտագործողների համար անվճար արտադրանք։ Վլադիմիր Իսաևը խոստովանեց, որ տպավորված է. Հայաստանում Opera Software-ի նկատմամբ կա մեծ հետաքրքրություն։ Բրայան Ֆոլ. Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց 2 մայիսի 2011 Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին: Ջեյմս Ապպատուրայ. Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը16 դեկտեմբերի 2010 Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: Կլաուդիա Կարդինալե. Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ13 հուլիսի 2010 Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում: | Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Գրիգորի Յոլյան. Արդեն 21,000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է |