![]() Տնտեսություն. 2012-ի Հայաստանի պետբյուջեն՝ «սոցիալական», թե «նախընտրական»Նոր բյուջեն բոլորովին հուսադրող չէ և ցույց չի տալիս, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամային և անկայուն փուլից՝ արտագաղթի և աղքատության պայմաններում 10 դեկտեմբերի 2011 Հայաստանում խորհրդարանական նստաշրջանն արդեն ավարտվել է, ընդունվել է երկրի հիմնարար փաստաթուղթը, որը թույլ է տալու ապահովել նրա զարգացումը 2012-ին: Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 8-ին 66 «կողմ» և 2 «դեմ»ձայների հարաբերակցությամբ քվեարկել է Հայաստանի 2012թ պետբյուջեի ընդունման օգտին: Ընդ որում, ընդդիմադիր խորհրդարանական «Ժառանգության» և Դաշնակցության խմբակցություններն ընդհանրապես քվեարկությանը չեն մասնակցել: Ըստ պետբյուջեի վերջնական տարբերակի, բյուջեի եկամտային մասը կկազմի 911, 6 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: ՀՆԱ հանդեպ դեֆիցիտի հարաբերակցությունը կանխատեսվում է 3,1 տոկոսի չափով, 2011թ. նախատեսված 3,95 տոկոսի դիմաց: Հայաստան և աշխարհ. Դովիլ, Հելսինկի, Աստանա, Աթենք, Վիլնյուս՝ ոչ մի նոր բանԵթե հաշվի առնել այն, որ Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջիկայում կայունություն չի հաստատվի, ապա Հարավային Կովկասում ևս հակամարտությունները կպահպանեն ներկա ստատուս քվոն, դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ 9 դեկտեմբերի 2011 Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովն ավարտվեց Ղարաբաղի վերաբերյալ հերթական հայտարարության ընդունմամբ: Թեպետ կարելի էր ակնկալել դա, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները տարածաշրջան կատարած յուրաքանչյուր այցից հետո: Միանգամից ասենք, որ հայտարարությունում ոչ մի նոր բան չկա՝ ուղղակի «կողմերը համաձայնվել են ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու անհրաժշտության և խաղաղ կարգավորման հարցում առաջխաղացման համար մթնոլորտի բարելավման հետ» բանաձևին Դովիլի, Հելսինկիի, Աստանայի, Աթենքի և Սոչիի կողքին ավելացավ նաև Վիլնյուսը, ինչը սպասելի էր: Հասարակություն. Հայաստանի նոր բրենդը. ԳամփռԿինոլոգ. «Դեռ Մովսես Խորենացին է գրել գամփռի մասին` մեծ գլխով, խորը հայացքով, սև մռութով...» 2 դեկտեմբերի 2011 2011 թվականի ապրիլի 27-ին Կինոլոգների միջազգային միությունը շան գամփռ ցեղատեսակը ճանաչել է հայկական՝ «Հայկական գելխեղդ՝ Գամփռ»։ Հայաստանի կինոլոգների միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանի կարծիքով, որը մեծ ավանդ ունի այս հարցում, գամփռը հայկական ցեղատեսակ ճանաչելը մեր ազգի հաղթանակն է, և պետք է անել հնարավորը՝ գամփռը կոնյակի ու ծիրանի նման Հայաստանի բրենդը դարձնելու համար։ ![]() Քաղաքականություն. Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է «Բարգավաճ Հայաստանին» համագործակցել կամ միայնակ տանգո չեն պարումԸնդդիմության վերջին հանրահավաքում գլխավոր լրատվական «ռումբը» դարձան ՀԱԿ առաջնորդի ներբողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասցեին 29 նոյեմբերի 2011 Նոյեմբերի 25-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Երևանում անցկացրեց իր հերթական հանրահավաքը: Արդեն սովորական դարձած սակավաթիվ հանրահավաքների, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջների, Երևան տանող փակ ճանապարհները պատճառ չբերելու կոչերի կողքին վերջին հանրահավաքը դեռ երկար ժամանակ քննարկումների և տարբեր ենթադրությունների թեմա կլինի: Մշակույթ. Եվ վերստին Զվարթնոց` տաճարի վերաստեղծման առաջարկԺողովուրդ, որը անտեսում է իր արարչական գագաթները դատապարտված է նաել միայն ոտքերի տակ 28 նոյեմբերի 2011 Եթե Կոստանդնուպոլսի սբ. Սոֆիայի տաճարը կամ Աթենքի մարմարակերտ Պարթենոնը լինեին ավերված վիճակում ապա ինչպիսի ուշադրություն կգրավեին այդ շինությունները և ինչքան հաճախ նրանց կհիշատակեին, կամ կպատկերեին: Զվարթնոցը միջնադարի շինարար արվեստի գլուխգործոցը իրենից այժմ ընդամենը ավերակ է ներկայացնում է ` հնագիտական պեղումների էքսպոզիցիա: Բայց այնքան է այն կատարյալ իր ձևով և կոնստռուկտիվ բովանդակությամբ, որ նույնիսկ փլատակ վիճակում ունի իր բացառիկ տեղը համաշխարաին արվեստի գանձարանում: Ճարտարագետ Կուզնեցով Ա.Վ. պնդում է, որ «Զվարթնոցը կառուցված Ներսես III օրոք իր վեհությամբ և շքեղությամբ պետք է գերազանցեր բոլոր մինչ այդ ստեղծված կառույցները» (Кузнецов А.В. Тектоника и конструкции центрических зданий. Т.1, -М: Гос. изд-во арх. и град-ва, 1951. с. 113): ՏՏ ոլորտ. Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցըԴիանա Հովհաննիսյան. Որպես կանոն բիզնեսը փող է վաստակում ցանցից դուրս ստացած և կատարած զանգերի հաշվին 22 հոկտեմբերի 2011 Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։ Սպորտ. Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքըՀայկական ֆուտբոլի պատմության ողջ ընթացքում Հայաստանի հավաքականն առաջին անգամ իրական շանս ունի` պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Այս ճանապարհին Հայաստանի հավաքականը մեծ քայլ կատարեց` արտագնա խաղերում պարտության մատնելով Անդորրայի և Սլովակիայի հավաքականներին 3:0 և 4:0 խոշոր հաշիվներով: Եթե Անդորրայի նկատմամբ հաղթանակին ոչ ոք չէր կասկածում, ապա Սլովակիայի նկատմամբ նման վստահ և ֆանտաստիկ հաղթանակը ստեղծեց համընդհանուր ցնծություն Հայաստանում և արտասահմանում: 10 սեպտեմբերի 2011 Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |