![]() Բուրաստան Մովսիսյան. Բանկային բիզնեսի ապագան առցանց տեխնոլոգիաներն են16 ապրիլի 2014 Ժամանակակից աշխարհում պլաստիկ քարտերի միջոցով կատարվող վճարումները սովորական երևույթ են դարձել: Վճարումները բանկային քարտերով ինտերնետով կատարվող առևտրի զգալի մասն են կազմում: Էքվայրինգը բանկային քարտերով առցանց վճարումների ընդունման ծառայություն է, որը վերջերս դարձել է Հայաստանում քարտային բիզնեսի ամենահեռանկարային ու զարգացող ուղղությունը: «Ամերիաբանկ» ՓԲԸ տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում պատմել է բանկային տեխնոլոգիաների զարգացման համաշխարհային միտումների, հայկական շուկայում առկա իրավիճակի և Ամերիաբանկի տեխնոլոգիական նորարարությունների մասին: Շահան Գանտահարյան. Լիբանանում կառավարության կազմավորումը տեսանելի է դառնում21 հունվարի 2014 Լիբանանն ահա արդեն մի քանի տարի է քաղաքական փոթորիկներով է համակված՝ փոխվում է կառավարության կազմը, Բեյրությում ու այլ խոշոր քաղաքներում պայթյուններ են հնչում: Լիբանանա-սիրիական սահմանը նույնպես անկայունության աղբյուր է, ինչպես նաև «Հեզբոլլահի» գրոհայինները, որոնք փորձում են վերջնականապես պայթեցնել երկիրը ներսից: Այս ամենի և առաջիկա «Ժնև-2»-ի մասին է PanARMENIAN.Net-ին է պատմել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը: Լևոն Իշտոյան. Գալիս եմ Հայաստան, հիշում եմ` այստեղ մեծ հաջողությունների եմ հասել24 հոկտեմբերի 2013 «Արարատ-73»-ի 40-ամյակին սպասում էին բոլորը, իսկ 40-ամյակն իր հերթին սպասում էր ակումբի աշխարհի տարբեր ծայրերում ապրող ֆուտբոլիստներին, ովքեր էլ եկան Երևան` միասին նշելու հոբելյանը: Հավաքվեցին, հիշեցին, նշեցին… հաջորդ օրը Հայաստան-Բուլղարիա հանդիպումն էր, բացի այդ՝ նույն գիշերն արդեն ԱՄՆ էր մեկնում այն գոլերի հեղինակը, որոնց մասին բոլորս բազմիցս լսել ենք՝ Լևոն Իշտոյանը: Չնայած իրերը դեռ հավաքված չէին, մեր հավաքականի հանդիպմանն էլ մոտ երկու ժամ էր մնացել, չմերժեց՝ զրուցեց PanARMENIAN.Net-ի հետ ու լուսանկարվեց PanARMENIAN Photo-ի համար: ![]() Արմեն Ջիգարխանյան. Ապրելը դժվար բան է, հանգիստ ապրելը՝ առավել 3 հոկտեմբերի 2013 Այսօր ամենաշատ ֆիլմերում խաղացած, կինոյի ու թատրոնի հայտնի ու ոչ միայն հայերի, այլև աշխարհի կողմից սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 78-ամյակն է: Վերջերս նա մի քանի օրով Երևանում էր, ու PanARMENIAN.Net-ը՝ օգտվելով առիթից, որոշեց զրուցել, իսկ PanARMENIAN Photo-ն՝ լուսանկարել դերասանին: Հեղինե Բիշարյան, Զարուհի Փոստանջյան. Օրենք գրող կինը. հավասար պայմաննե՞ր, թե` ոչ այնքան 9 մարտի 2013 Ազգային ժողովում կին պատգամավորների թիվը 11-ն է: 6 խմբակցություններից միայն ՀՅԴ-ն է, որ չունի կին պատգամավոր: ՕԵԿ խմբակցությունն էլ կին է ղեկավարում է: PanARMENIAN.Net-ը կանանց տոների կապակցությամբ շարունակում է ներկայացնել քաղաքականության մեջ հայտնի կանանց: Թե ինչպիսի՞ պայմաններում են աշխատում, ո՞րն է իրենց առաքելությունը քաղաքականության մեջ, ի՞նչ են արել և ի՞նչ անելիքներ ունեն, PanARMENIAN.Net-ի թղթակցին պատմել են ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ու «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Գարո Արմեն. Նա, ով իսկապես կամենում է անել բարեգործություն, արդարացում չի փնտրի այն չանելու համար17 նոյեմբերի 2012 Նոյեմբերի 16-ին Գաֆեսճէան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում տեղի ունեցավ Հայաստանի մանուկներ հիմնադրամի երևանյան 3-րդ ամենամյա նվիրատվությունների երեկոն: PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենի հետ հիմնադրամի նպատակների և հեռանկարների մասին: Վահագն Ծատուրյան. 2012-ին Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի վճարման միասնական համակարգ28 դեկտեմբերի 2011 2011-ին Երևանի քաղաքապետարանին կից գործող կառույցը՝ Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն իրականացրել է ավելի քան 10 նորարար նախագծեր՝ ուղղված Երևանի տրանսպորտի, քաղաքային տնտեսության և այլ ոլորտների բարելավմանը։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը ամփոփեց 2011-ի նախագծերը և պատմեց 2012-ի նախատեսվող ծրագրերի մասին։ Ջեյմս Ապպատուրայ. Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը16 դեկտեմբերի 2010 Չնայած Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին` երկիրը հաջող կերպով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Նոյեմբերին Հայաստանը ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մակարդակով Լիսաբոնում մասնակցեց ՆԱՏՕ գագաթնաժողովին, որի շրջանակներում կողմերը կարծիքներ փոխանակեցին երկկողմանի հարաբերությունների շուրջ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ներկա մակարդակի, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարների, ղարաբաղյան հակամարտության շուրջ Ալյանսի մոտեցումների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: | Իդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար. Իդրամը բոլորի համար է Գրիգորի Յոլյան. Արդեն 21,000-ից ավելի վաճառակետ Իդրամով վճարում է ընդունում Արտակ Հանեսյան. Ինչպես է Ամերիաբանկը հաջողություններ գրանցում միջազգային շուկաների անկայունության պայմաններում Կոմերցիոն տնօրեն. Իդրամը բոլորի համար է |