![]() Քրիստոնեությունն աստիճանաբար զիջո՞ւմ է իսլամինԱյն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ի հետ, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում Երկրի բնակչության մեծ մասը դավանում է քրիստոնություն, ողջ աշխարհում հաշվվում են շուրջ 2,1 մլրդ քրիստոնյաներ, իսկ իսլամի հետնորդները կազմում են կես միլիարդ: Սակայն ներկա դրությամբ քրիստոնյաների թիվը նվազում է և կարող է կազմել մոլորակի բնակչության ընդամենը 25 տոկոսը, այն ժամանակ, երբ իսլամը նվաճում է նորանոր ջատագովների: ![]() PanARMENIAN.Net - Բրիտանական Spectator շաբաթագրի տվյալներով, եթե 100 տարի առաջ քրիստոնյաները կազմում էին արաբական երկրների բնակչության 20 տոկոսը, ապա ներկա պահին նրանց թիվը կազմում է 5 տոկոս: Նրանց հալածանքներն ուժեղացել են Թունիսում, Եգիպտոսում և Լիբանանում: Ոչնչացման եզրին է գտնվում Իրաքի քրիստոնեական համայնքը: Երկրի իշխանություններն ի զորու չեն դիմակայել իսլամական ջիհադի կողմից քրիստոնյաների հալածանքներին: Բաղդադում Սուրբ Հովսեփ եկեղեցում Զատկի պատարագը մատուցվել է անվտանգության խոստացված միջոցների պայմաններում: Քրիստոնյաների հալածանքները սկսվել են Նիգերիայում, որտեղ պարբերաբար եկեղեցական տոների ժամանակ մահմեդական մոլեկրոնները կազմակերպում են ահաբեկչություններ: Այս ամենը չի կարող անմասն թողնել քրիստոնեական եկեղեցուն, սակայն չգիտես ինչու որոշ երկրներում տեղի են ունենում կրոնն անարգելու և ծաղրելու ցավալի դեպքեր: Դա հատկապես վառ է դրսևորվում Ռուսաստանում, որտեղ իսլամը դանդաղ, բայց հաստատուն զբաղեցնում է առաջատար դիրքեր: Ռուսաստանը, հասկանալի է, բազմակրոն երկիր է, սակայն ուղղափառությունն այստեղ միշտ գերիշխող դեր է խաղացել և շարունակում է խաղալ: Բայց վերջին ժամանակները պատրիարքության և եկեղեցու վրա հաճախակի դարձած հարձակումները խոսում են ոչ այնքան հավատի կորստի, որքան կեղծ արժեքների արմատավորման մասին: 2012-ի ապրիլի 3-ին Հիսուս Քրիստոս Փրկչի տաճարում տեղի է ունեցել Ռուսական ուղղափառ եկեղեցու Գերագույն եկեղեցական խորհրդի նիստը, որտեղ ընդունվել է հետևյալ տեքստը, որն ընթերցվել է Ռոսւաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում Ծաղկազարդի կիրակի՝ ապրիլի 8-ին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Վերջին ժամանակները տեղի են ունեցել վանդալիզմի գործողություններ և եկեղեցիների պղծում, որը սկսվել է փետրվարի 21-ին Փրկչի տաճարում: Այդ օրը մի խումբ անձինք եկեղեցու բեմում սրբապղծություն են գործել սրբերի մասունքների նկատմամբ, մարտի 6-ին սուրբ Պրոկոպիայի տաճարում տղամարդը կացինով հարվածել է 30 սրբապատկերների, որոնք ներկայացնում են հոգևոր, պատմական և գեղարվեստական արժեք, մարտի 18-ինՄոզիր քաղաքի տաճարն անարգվում է պարսավիչ գրություններով, մարտի 20-ին Նեվինոմիսկի Պոկրովյան տաճար է ներխուժում դանակով տղամարդ, ավերում սրբապատկերները, ծեծում քահանային: Այդ համատեքստում իրականացվում է վարկաբեկիչ տեղեկատվական հարձակում եկեղեցու առաջնորդի վրա: Այս ամենը մի քարոզչության բաղադրիչ մասեր են ուղղափառության և Ռուսական ուղղափառ եկեղեցու դեմ: Այդ ուժերին միանում են նրանք, ովքեր տարածում են ագրեսիվ լիբերալիզմի կեղծ արժեքներ, քանզի եկեղեցին անհողդողդ է նման հակաքրիստոնեական երևույթներ չընդունելու իր դիրքորոշման մեջ, ինչպիսիք են միասեռ միությունները ճանաչելը, բոլոր ցանկություններն արտահայտելու ազատությունը, ամենաթողության և անառակության քարոզումը: Բացի դրանից, եկեղեցու վրա հարձակումները ձեռնտու են նրանց, ում չարչիական շահերը խոցվում են Մոսկվայի խիտ բնակեցված շրջաններում և այլ քաղաքներում նոր տաճարներ կառուցելով»: Եվ արդեն ոչ մի սահմանների մեջ չի տեղավորվում պատրիարք Կիրիլի ժամացույցի հետ կապված պատմությունը... Ինչո՞ւ պատրիարքը չի կարող ժամացույց կրել: Եթե հետևել Քրիստոսի պատվիրաններին, ապա եկեղեցու բոլոր հայրերը պետք է քայլեն ոտաբոբիկ, ցնցոտիներ կրեն և գլխի վրա մոխիր ցանեն: Հնարավոր է այդպես պետք էր քրիստոնեության արշալույսին, երբ հովիվները կանգնած էին ժողովրդի կողքին, նրանց հետ միասին կիսում էին հալածանքները և փառքը: Ժամանակները փոխվել են, իսկ նրանք, ովքեր կոչ են անում վերադառնալ «մաքուր քրիստոնեության», միշտ չէ, որ հստակ գիտակցում են, թե դա ինչ է: Տասը պատվիրանների մասին խոսելը միշտ ավելի հեշտ է, քան դրանց հետևելը: Պաս պահելը և միաժամանակ շատ չգրված օրենքներ խախտելը նույնպես հեշտ է: Հնարավոր է, հենց դրանում է թաքնված մարդկանց գլուխների մեջ տեղ գտնելու ուղղափառության անկարողությունը, ով գիտի... Ավելի հեշտ կլիներ ՌՈՒԵ-ում ստեղծված ներկա դրությունը վերագրել «թշնամիների բանսարկություններին»: Հնարավոր է, նրանք կան, բայց ոչ մի գործողություն չի կարող իրականացվել՝ չունենալով բարենպաստ հող: Այն, ինչ հիմա տեղի է ունենում ՌՈՒԵ-ում, գրեթե անհնար է պատկերացնել ցանկացած այլ քրիստոնեական հավատում: Խնդիրներ ամենուր կան, բայց «պանկ աղոթքներ» եղել են հենց Հիսուս Քրիստոս Փրկչի տաճարում... Ոչ մեկի մտքով չի անցնի նման բան պատկերացնել Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, Թբիլիսիի Սիոնական տաճարում կամ Վատիկանում: Իսլամական սրբություններն անարգելու մասին հարկ չկա անգամ խոսել, այնտեղ սրբապղծողին ուղղակի կմասնատեն: Իսկ Ռուսաստանում Pussy Riot-ին սատարում են, նրանց գրեթե համարելով խղճի գերիներ: Դրա հետ կապված մի շատ լավ ասացվածք կա՝ հավատը կամ կա կամ չկա, մնացածը՝ ունայնություն ունայնությանց: Ուղղափառության և ողջ քրիստոնեության գոյության հանդեպ հիմնական վտանգը գալիս է նման երևույթներից, այլ ոչ թե իսլամի տարածումից: Թեև դա էլ տեղ ունի՝ հիասթափվելով մի կրոնից, մարդիկ դավանում են մյուսին: Եվ ով գիտի, թե ինչ կծածանվի աշխարհի վրա հարյուրամյակի վերջում՝ Մարգարեի կանաչ նշանը, թե Խաչը: Կարինե Տեր-Սահակյան ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |