![]() ԵՄ բարոյական անկման սկիզբը եվ համաեվրոպական ճգնաժամըՀունգարիայի կողմից իրականացված եվրոպական արժեքներին ու արժեհամակարգին անհարիր գործարքը հայ ժողովրդի մոտ հերթական անգամ առաջացրեց խաբված լինելու զգացողություն Եվրագոտու ֆինանսական անկայուն վիճակը և Հունգարիայում տնտեսական խնդիրների ահագնացող ալիքը հանգեցրեցին վերջինիս կողմից Ադրբեջանի հետ եվրոպական արժեքներին անհարիր գործարքի կնքման: Սակայն հարկ է նշել, որ ծագած խնդրի պատճառները բավականին խորն են: Այս ամենն արդյունք է ԵՄ ընդլայնման քաղաքականության, մասնավորապես նրա հինգերորդ ալիքի, երբ 2004թ. ԵՄ-ը, ելնելով զուտ քաղաքական նկատառումներից, իր կազմը համալրեց միանգամից 10 անդամով, որոնք մի շարք առումներով չէին համապատասխանում ԵՄ անդամակցության համար սահմանված կոպենհագենյան չափանիշներին: ![]() PanARMENIAN.Net - Այս ամենի հետևանքներից մեկն եղավ Հունաստանի շուրջ ծագած խնդիրները, երբ երկրի արտաքին պետական պարտքը հատեց ՀՆԱ-ի 140%, և ԵՄ-ը համաեվրոպական գործազրկության բարձր ցուցանիշի պայմաններում ստիպված էր եվրագոտին փրկելու համար ֆինանսական օգնություն ցուցաբերել վերջինիս: Նմանատիպ իրավիճակ էր սկսվել նաև Հունգարիայում դեռևս 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, սակայն ի շնորհիվ Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցության վերջինիս հաջողվեց խուսափել դեֆոլտից: Հունգարիան նորից կանգնեց ֆինանսական լուրջ խնդիրների առջև 2011թ. վերջին և նորից օգնության ակնկալիքով դիմեց Եվրամիությանն ու Արժույթի միջազգային հիմնադրամին: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ինչպես Հունաստանում, այնպես էլ Հունգարիայում նկատվում է ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի դեֆիցիտի բարձր ցուցանիշ (եթե Հունաստանում այն աննախադեպ բարձր էր և կազմել էր 12,7%, ապա Հունգարիայում այն դեռևս 6% է, ինչը նույնպես սահմանված նորմայից բավականին բարձր է): Եվրամիությունն, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը՝ առաջ քաշելով մի շարք նախապայմաններ երկրում կատարված բարեփոխումների հետ կապված, անընդհատ ձգձգում է տրանշի տրամադրումը, ինչն էլ ամենայն հավանականությամբ առիթ է հանդիսացել Հունգարիայի համար դիմել օգնության հայթհայթման այլ աղբյուրների: Կարելի է ենթադրել, որ հուլիսի սկզբին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ ադրբեջանական կողմն իր համաձայնությունն է տվել ձեռք բերել Հունգարիայի կառավարության կողմից բաց թողած 3 մլրդ. եվրոյի պետական պարտատոմսերը՝ուղղված բյուջեի դեֆիցիտի կրճատմանը, ինչի դիմաց և պահանջել է Սաֆարովի հանձնումը Ադրբեջանին: Այսպիսով, Հունգարիայի կողմից իրականացված տնտեսապես միգուցե արդարացված, սակայն բարոյական առումով եվրոպական արժեքներին ու արժեհամակարգին անհարիր գործարքը հայ ժողովրդի մոտ հերթական անգամ առաջացրեց խաբված լինելու զգացողություն: Միևնույն ժամանակ սեփական ուժերին ապավինել չսովորած և սեփական դիվանագիտական պարտությունը չընդունեղ Հայաստանի Հանրապետությունն այսօր Եվրամիության, այդ թվում նաև Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների պաշտոնական արձագանքին է սպասում: Միաժամանակ նշենք, որ ոչ մի սփոփիչ արձագանք Եվրամիությունից պետք չէ ակնկալել: Լինելու դեպքում էլ այն կկրի զուտ ֆորմալ բնույթ, քանի որ ստեղծված տնտեսական իրավիճակի պարագայում Հունգարիան կարող էր դեֆոլտ հայտարարել՝ բավականին լուրջ խնդիրներ ստեղծելով Եվրամիության, մասնավորապես ողջ եվրագուտու երկրների համար: Այսպիսով ադրբեջանական կողմի այսպես կոչված «օգնությունը» Հունգարիային մի որոշ ժամանակ Եվրամիությանը կստիպի հետաձգել ֆինանսական օգնության տրամադրելու շուրջ Հունգարիայի հետ վարվող բանակցությունները և իր ուշադրությունը սևեռել Իսպանիայի, Հունաստանի, ԵՄ այլ երկրների վրա: Ինչ վերաբերվում է հարցի զուտ բարոյական կողմին, այն, որ Հունգարիայի իշխանությունները քաջատեղյակ լինելով Հայաստանի հորդորներին և մարդասպանին արդարացնելու Ադրբեջանի մտադրություններին, վերջինիս հանձնում են ադրբեջանական կողմին, լուրջ մտավախություն է առաջացնում Եվրոպական Միությունում տիրող տնտեսական ճգնաժամը բարոյական ճգնաժամի վերածվելու վերաբերյալ: Կարինե Խոջայան, քաղաքական գիտությունների թեկնածու ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |