![]() Եթե Ադոլֆ Հիտլերի օրոք Twitter լիներ…Տպավորություն է ստեղծվում, որ ՄՀՄՊՀ-ում սովորելու տարիներին Իլհամ Ալիևը ուսումնասիրել է ոչ թե մարքսիզմ-լենինիզմի դասականներին, այլ «Մայն կամպֆը» և Յոզեֆ Գեբբելսի ճառերի ժողովածուն Ադրբեջանի նախագահը վարում է, կամ իրեն թվում է, որ վարում է Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմ` կրկնելով միևնույն հիմարությունները: Դժվար թե Իլհամ Ալիևն այնքան վատ գիտի Հարավային Կովկասի պատմությունը, որպեսզի ամեն պատեհ և անպատեհ առիթի դեպքում Հայաստանը հիշատակի որպես մի երկիր, որն «արհեստականորեն ստեղծվել է հին ադրբեջանական հողերի վրա»: ![]() PanARMENIAN.Net - Ճշմարտության առջև մեղք չենք գործի, եթե ասենք, որ Ալիևի թերությունը ոչ թե կրթության, այլ դաստիարակության մեջ է: Պետության ղեկավարը, ով իրեն ամբողջ աշխարհում ներկայացնում է որպես Արևելքի գրեթե ամենաժողովրդավար դեմք, իրավունք չունի անարգել հարևան պետությունը միայն նրա համար, որ վերջինս իրեն դուր չի գալիս: Հայաստանը նույնպես հիացած չէ իր թյուրքական հարևաններով, սակայն չի իջնում մինչև ֆաշիզմի և ռասիզմի ապերասան պրոպագանդման: Աշխարհն արդեն այդ դասերն անցել է 30-ական թվականներին և բոլորը շատ լավ հիշում են, թե ինչով ավարտվեց այդ ամենը: Ճիշտ է, Նյուրնբերգյան դատարանը Ալիևին չի սպառնում, սակայն Ադրբեջանի իմիջը գնալով ավելի անհրապույր է դառնում: Եվ այդ ամենը համատարած բռնապետության, խոսքի իրավունքի կոպիտ սահմանափակումների և ադրբեջանական «ժողովրդավարության» մյուս առավելությունների ֆոնի վրա: Իսկ ամենածիծաղելին այն է, որ հանրահավաքները ցրողը, հանկարծ մտահոգություն է հայտնել Եվրոպայում ցույցերը ցրելու կապակցությամ, և որոշել է ԵՄ-ին սովորեցնել` ինչպես ապրել: Տպավորություն է ստեղծվում, որ ՄՀՄՊՀ-ում սովորելու տարիներին Իլհամ Ալիևը ուսումնասիրել է ոչ թե մարքսիզմ-լենինիզմի դասականներին, այլ «Մայն կամպֆը» և Յոզեֆ Գեբբելսի ճառերի ժողովածուն: Գուցե հենց նրանից է Ալիևը սովորել նացիոնալ-սոցիալիզմի 10 պատվիրանները. 1. Քո հայրենիքը կոչվում է Գերմանիա: Սիրիր այն ամեն ինչից շատ և արա դա գործով, ոչ թե խոսքով: Ալիևի դեպքում անհասկանալի է, թե ինչ հայրենիքի մասին է խոսքը, հավանաբար` Թուրքիայի: 2. Գերմանիայի թշնամիները քո թշնամիներն են: Ատիր նրանց ամբողջ հոգով: Հայերը Թուրքիայի թշնամին են, հետևաբար նաև` Իլհամ Ալիևի: 3. Յուրաքանչյուր հայրենակիցը, անգամ ամենաաղքատը, Գերմանիայի մի մասն է: Սիրիր նրան, ինչպես ինքդ քեզ: Այս պարագայում Ադրբեջանի նախագահի համար մի փոքր բարդ է. նա սիրում է միայն ինքն իրեն: 4. Պահանջիր քեզ համար միայն պարտականություններ: Այդ դեպքում Գերմանիայում արդարություն կտիրի: Պարտականությունների դեպքում, ինչ-որ չի ստացվում, արդարության հետ` առավել ևս, եթե միայն այդ արդարությունն ագրեսիա չէ: 5. Հպարտացիր Գերմանիայով: Դու պետք է հպարտանաս հայրենիքով, հանուն որի, միլիոնավոր մարդիկ իրենց կյանքն են տվել: Սա ընդհանրապես Ալիևի համար չէ… 6. Նամ ով կանարգի Գերմանիան, կանարգի նաև քո նախնիներին: Բռունցքդ դեպի նա ուղղիր: Կրկին հայերն են մեղավոր ամեն ինչում… 7. Ամեն անգամ հարվածիր սրիկային: Հիշիր, եթե ինչ-որ մեկը խլում է քո իրավունքները, իրավունք ունես ոչնչացնելու նրան: Եվ կրկին ասվածը վերագրվում է հայերին, Ալիևի տեսանկյունից: 8. Մի եղիր սկանդալային աթեիստ, սակայն աչալուրջ եղիր Berliner Tageblatt-ի հարցում: Հայերի դեպքում ստացվում է միայն սկանդալային լինել: 9. Առանց ամոթի արա այն, ինչ անհրաժեշտ է Նոր Գերմանիայի համար: Այսինքն «Ենի Ադրբեջա ՞ ն»: 10. Հավատա ապագային, այն ժամանակ հաղթող կդառնաս: Իսկ ապագա չկա, քանի որ նավթն ավարտվում է: Պատահական չէ, որ մեջբերել ենք նացիստական կուսակցության գլխավոր գաղափարակրի խոսքերը: Հարցն այն է, որ Ադրբեջանի պրոպագանդիստական մեքենան գործում է նույն սկզբունքով, ինչ Գեբբելսինը. սուտը պետք է այնքան հրեշավոր լինի, որպեսզի դրան հավատան: Ճիշտ է, Ալիևն ու նրա շրջապատը շատ հեռու են Երրորդ Ռեյխի գաղափարակրից, սակայն փորձում են ինչ-որ կերպ համապատասխանել այդ կերպարին: Հարցն արդեն հասել է Twitter-ին, որում Ալիևը թողել է հետևյալ թվիթերը. «Հայաստանը, որպես երկիր, ոչ մի նշանակություն չունի: Փաստացիորեն, այն գաղութ է, ֆորպոստ, որը ղեկավարվում է արտասահմանից: Այն երկիր է, որն արհեստականորեն ստեղծվել է հին ադրբեջանական հողերի վրա»: «Ադրբեջանը տարեց-տարի ամրապնդվում և ուժեղանում է: Իսկ Հայաստանը` թուլանում և անկում է ապրում»: «Մենք այսուհետ ևս ներդնելու ենք Հայաստանը մեկուսացնելու ջանքեր»: «Մեր գլխավոր թշնամին հայերն ու հայկական սփյուռքն են»: Որքան պետք է վախենաս հարևան երկրից և սեփական ժողովրդից` ատելությունն այդ կերպ արտահայտելու համար: 2013-ին Ադրբեջանում կկայանան, այսպս կոչված, նախագահական ընտրություններ, որոնցում կրկին կհաղթի Ալիևը: Եթե մինչ այդ նա իսկապես չհոգնեցի արևմտյան գործընկերներին, իսկ այդ գործընկերներն, ամենայն հավանականությամբ, «կգցեն» Ալիևին, երբ կհամոզվեն նավթի մատակարարման անկայունության և դրա փոքր ծավալների վերաբերյալ փաստերում: Հենց այդ ժամանակ էլ կարող է ծագել Ղարաբաղի հետ պատերազմի վտանգը, սակայն Ալիևի «թաթիկին արագ կխփեն»: Համենայն դեպս դրա հույսը կա… Կարինե Տեր-Սահակյան ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |