![]() Գերմանիան Մինսկի խմբի համանախագա՞հ. Զիջելու իրավունք չունենք նույնիսկ ԳերմանիայումՊատերազմում հաղթում են ճակատամարտերի հանրագումարով Սիրայի ու քրդական հարցի առաջնահերթության պարագայում 2013 թվականին Հայաստանը Թուրքիայի օրակարգում չկա, բայց նաև կասկած չկա, որ օրակարգում է 2015 թվականը: Ցեղասպանության ճանաչման պահանջին հակակշիռ գտնելու Թուրքիայի փորձերն ընթացքի մեջ են, բայց մի ուղղությամբ քայլերն արդեն բավական ժամանակ է հստակ ուղղորդված են: ![]() PanARMENIAN.Net - Թուրքիան անում է հնարավոր ամեն ինչ ԵԱՀԿ Մինսկի խմբում ակտիվ ներգրավվելու, միջամտելու, ազդեցություն ունենալու համար, ընդ որում ավելի շատ աշխատում է ոչ թե համանախագահ երկրների, այլ Գերմանիայի հետ: Թուրքագետ Արտակ Շաքարյանն է նշել ու ավելացրել, որ Գերմանիայի ակտիվությունը կարող է խնդրահարույց լինել՝ հաշվի առնելով այդ երկրի կշիռը Եվրամիությունում ու, եթե մի կողմ թողնենք նույն կառույցին Թուրքիայի անդամակցությանը դեմ դիրքորոշումը: Հայաստանի հետ հարաբերություններում առաջընթացի իմիտացիայով Թուրքիան ոչ միայն Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն է խոչընդոտում, այլև այդ նպատակով`Մինսկի խմբի աշխատանքին միջամտելու փորձերի թիրախ Ֆրանսիան է դարձնում: Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաները, և ոչ միայն, պարբերաբար հայտարարում են, թե Մինսկի խումբը կորցրել է իր օբյեկտիվությունը: Նշում են մոտավորապես այս տեքստը. «Խոսք անգամ չի կարող լինել, որ խորհրդարանում Թուրքիայի դեմ զրպարտիչ օրենքներ ընդունող երկիրը չեզոքություն կպահպանի Հայաստանի նկատմամբ: Պետք է վերանայվի Մինսկի խմբում Ֆրանսիայի անդամակցությունը»: Համանախագահներից հենց ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն է նման առաջին հայտարարություններին պատասխանել, հիշեցնելով, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց համարում են «1 ազգ, 2 պետություն», ինչով էլ փաստվում է հենց Թուրքիայի շահագրգիռ կողմ լինելն ու բացառում միջնորդ դառնալու հնարավորությունը: Իսկ Թուրքիան շարունակում է ու կշարունակի ոչինչ չբացառել: Այդ ընթացքում Գերմանիայում պակաս ակտիվություն չեն դրսևորում ադրբեջանցիները: «Մանավանդ, որ Գերմանիան չի էլ թաքցրել Կովկասում ասելիք և անելիք ունենալու հավակնությունը»,- նշում է Ժիրայր Քոչարյանը` Բեռլինի Ազատ համալսարանի հայտնի ու 2012-ի նոյեմբերից նախկին հայկական ամբիոնի դոկտորն`ավելացնելով. «Իսկ Ադրբեջանը շատ լավ գործընկեր է, որն էլ իր հերթին է ամեն ինչ անում` Գերմանիայում ազդեցություն ունենալու համար: Տարբեր միջխորհրդարանական հանձնախմբեր է կազմել, գիտական շրջանակների հետ է աշխատում: Բեռլինի Հումբոլտ համալսարանում ադրբեջանական լեզվի և պատմության ամիբիոն է գործում: Նման ամբիոններ ստեղծելու փորձում է արվում նաև այլ համալսարաններում»: Գերմանաբնակ դոկտորի խոսքով` Բեռլինից ոչ այնքան հեռու Պոտսդամի համալսարանում մի գերմանացի նույնիսկ 6 ամիս տևողությամբ դասախոսություն է կարդում, որի նյութը հայերի ցեղասպանությունն է ադրբեջանցի ժողովրդի դեմ: Ժիրայր Քոչարյանն առիթ է ունեցել նաև Գերմանիայում իշխող կուսակցությանը բողոքի նամակ ուղարկել` ԼՂ հարցի լուծմանն ուղղված նրանց առաջարկած տարբերակի դեմ: Նշում է, որ օրինակ, մինչև հիմա հայերի նախաձեռնությամբ Գերմանիայում Արցախի հիմնախնդրի մասին պատմող գերմաներեն լեզվով որևէ գիրք չկա: Ադրբեջանցիներն արդեն մի քանիսն ունեն: «Մենք մտածում ենք` պատերազմը հաղթել ենք ու վերջ, բայց իրական` քարզչական պատերազմը սկսվել է հրադադարից հետո», - բոլորին հայտնի ու միևնույն է քայլերի չմոտիվացնող միտքը նշում է Ժիրայր Քոչարյանը: Թուրքիային մոտիվացնում է օր օրի մոտեցող 2015 թվականը, բայց Մինսկի խմբում համանախագահության սահմանակարգը ձևավորվում է փոխհամաձայնության հիման վրա, և հակամարտության երկու կողմերն էլ պետք է իրենց համաձայնությունը տան` այս կամ այն երկիրը կառույցում ընդգրկելու համար: Հակառակ դեպքում ոչ մի փոփոխություն էլ չի լինի, ինչպես Գերմանիան Մինսկի խմբի ղեկավարությունում ընդգրկելու նախկին փորձերն են անարդյունք ավարտվել: Հայաստանի անհամաձայնությամբ: Որ Գերմանիայում թուրքական, հետևաբար, ադրբեջանական համայնքի ազդեցությունը նկատելի է նույնիսկ առանց ջանքերի, փաստ է ու այդպես է, որովհետև դրա համար աշխատել են: Հաշվի առնելով, որ սխալվելու բացարձակապես ոչ մի հնարավորություն չունենք, պետք չէ այստեղ զիջել` միայն ճակատամարտ համարելով: Պատերազմում հաղթում են ճակատամարտերի հանրագումարով: Անի Ավետյան / PanARMENIAN News ![]() ![]() Հայեր և Հայաստան Դադիվանքի նոր աղոթողների անցյալը Ռուբինյանը և Քըլըչը բանակցել են 3.5 ժամ Ծրագրում են հայերին ահաբեկիչ ներկայացնել ![]() ![]() ![]() Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը ![]() Էլ չենք տեսնի Արցախում ![]() Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |