![]() Էրդողան-Ալիև. Ղարաբաղի, գազի և մնացածի մասինԻլհամ Ալիևին հիմա տարբեր հարցերում Անկարայի աջակցությունն է պետք Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տարած ոչ այնքան համոզիչ հաղթանակից հետո, իշխող Արդարության և զարգացման կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: Արդեն այն, որ նախկինում Էրդողանն ասում էր, թե ընտրություններից հետո մտադիր է հանգստանալ, բայց փոխարենն անսպասելի մեկնում է «եղբայրական» Ադրբեջան, վկայում է, որ Բաքվում լուրջ հարցեր են քննարկվելու: ![]() PanARMENIAN.Net - Բաքվի օդանավակայանում Էրդողանին դիմավորել է ընդամենը փոխվարչապետ Աբիդ Շարիֆովը: Հավանաբար, այսպիսի մանրուքները կարևորելուանհրաժեշտություն չկա, սակայն հաճախ հենց մանր բաներից է ստեղծվում ընդհանուր տպավորությունն այս կամ այն այցից: Ինչպես սիրում են ասել փորձագետներն ու քաղաքագետները գրեթե ամբողջ աշխարհում, սատանան հենց մանրուքներում է: Էրդողան-Ալիև հանդիպումն արդեն կայացել է և, ինչպես վկայում են պաշտոնական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցեր: Հավանաբար, առաջին հերթին խոսք է գնացել Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման մասին, որը հիմա ԵՄ համար կարևորվել է պայմանավորված ուկրաինական իրադարձություններով: Թուրքիան չի վարանի տարանցման համար բարձր գին պահանջել, Ադրբեջանն իրենը կպնդի, սակայն, ի վերջո, նրանք կգան ինչ-որ համաձայնության: Կա նաև Ղրիմի հարցը, ավելի ճիշտ՝ Ղրիմի թաթարների, որոնք ակնկալում են Թուրքիայի, ինչու չէ՝ նաև Ադրբեջանի աջակցությունը: Նշենք, որ Ադրբեջանում է նաև Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջեթ Օզելը, որը հայտարարել է, թե Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ կանեն ռազմական ոլորտում հարաբերությունները զարգացնելու համար: Պատահական չէ, որ վարչապետն ու Գլխավոր շտաբի պետը միասին են այցելում Բաքու: Արտաքին քաղաքականության ոլորտում, մասնավորապես Սիրիայի հարցում, սկանդալային ձախողումներից հետո, և ցանկություն չունենալով նորմալ հարաբերություններ կառուցել ԱՄՆ ու Իսրայելի հետ, Թուրքիան այժմ դաշնակցի կարիք ունի: Իսկ դաշնակիցը տարածաշրջանում մեկն է՝ Ադրբեջանը: Կարելի է շատ խոսել իսլամական համերաշխության մասին, բայց եթե Իլհամ Ալիևին այս պահին տարբեր հարցերում հարկավոր չլիներ Անկարայի աջակցությունը, այցը կարող էր և չկայանալ: Իրականում Թուրքիան, կամա թե ակամա, կատարում է ԱՄՆ պարտադրած դերը՝ վերջնականապես չեզոքացնել Ադրբեջանում ռուսական ազդեցությունը: Ամբողջությամբ դա հազիվ թե հաջողվի նույնիսկ Էրդողանին, բայց փորձը փորձանք չէ: Եթե Թուրքիային հաջողվեր շիա ադրբեջանցիներին սունիներ դարձնել, շատ ավելի վտանգավոր կլիներ տարածաշրջանի համար: Բայց մոտ ապագայում դա չի լինի և Էրդողանը «եղբայրական ժողովրդի հանդեպ իր սիրով» հանդերձ, այնուամենայնիվ, գերադասում է որոշ հեռավորության վրա պահել Ալիևին: Այցի համար ևս մեկ առիթ էին Ադրբեջանում Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների ձերբակալություններն ու աշխատանքից հեռացումները: Էրդողանը խնդրեց Ալիևին «ազատվել Գյուլենի մարդկանցից», ինչն էլ Ադրբեջանի ղեկավարն արեց առանց վարանելու: Ճիշտ է՝ ընտրություններից հետո նուրսիստների հարցը մի տեսակ հետին պլան մղվեց, բայց Էրդողանի դեպքում նախապես ոչինչ հաստատ չես իմանա: Հանդիպումից հետո, սովորությանը համաձայն, մամուլի ասուլիս եղավ: Ըստ էության, ոչ մի նոր բան չասվեց: Այն մասին, որ Թուրքիան միշտ եղել և լինելու է Ադրբեջանի կողքին Ղարաբաղի հարցում ամբողջ աշխարհը գիտի: Միայն թե հետաքրքիր է, թե երբ Թուրքիան կասի, որ Ղարաբաղի խնդրից ավելի կարևոր հարցեր ունի լուծելու: Բազմիցս եմ ասել, թուրք վերլուծաբաններն էլ են ամեն անգամ կրկնում, որ Թուրքիայի համար նվազման կարգով կարևոր են հետևյալ հարցերը՝ քրդական, Կիպրոսի, ԵՄ, Սիրիայի և վերջում՝ Ղարաբաղի: Բայց եթե Իլհամ Ալիևը բարեմաղթանքներ է ուզում լսել՝ կլսի: «Ադրբեջանը մեզ համար եղբայրական երկիր էև շատ ենք ուրախանում դրա հաջողություններով: Մտադիր ենք էլ ավելի ընդլայնել գործակցությունը: Շուտով ավարտին կհասցվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագիծը, որը ժամանակակից Մետաքսե ճանապարհ համարվող ընդհանուր երթուղու կարևորագույն մասն է: Նաև պետք է անհապաղ կյանքի կոչենք Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) նախագիծը, որը Հարավային գազի միջանցքի կարևոր մասն է: Անկասկած, Կասպից տարածաշրջանն աշխարհի հետ կապող այս նախագծերն արժանի են պատմության մեջ մտնելու որպես XXI դարի կարևոր իրադարձություններ»,- ասել է Էրդողանը: Ավելորդ չէր լինի նրան հիշեցնել, որ երկաթուղին պետք է շահագործման հանձնվեր դեռ 2 տարի առաջ, և թե երբ այն կսկսի գործել՝ ոչ ոք չգիտի: Նույնն է նաև խողովակաշարի պարագայում, որը հաջող ընթացքի դեպքում կշահագործվի 2018 թվականին: Իսկ գուցե և ոչ, եթե հաշվի առնենք, որ գազի արդյունահանումն Ադրբեջանում շարունակում է նվազել: Իսկ առաջիկայում ևս երկու հանդիպում է սպասվում՝ ապրիլին ու հունիսին: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Photo: EPA ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |