![]() Եվրոպան ու աշխարհը վերափոխած կրակոցըԱռաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 34 պետություն, որոնք բաժանված էին երկու կոալիցիայի՝ Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) և Անտանտի երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Սերբիա, ավելի ուշ Ճապոնիա, Իտալիա, Ռումինիա, ԱՄՆ) «Բոլորը փնտրում են ու չեն գտնում այն պատճառը, թե ինչու սկսվեց պատերազմը: Որոնումներն ապարդյուն են, պատճառը միևնույն է չեն գտնի: Պատերազմը սկսվեց ոչ թե ինչ-որ մի պատճառով, այլ միանգամից բոլոր պատճառներով»,- ասել է ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը: ![]() PanARMENIAN.Net - «Սպանեցին ուրեմն մեր Ֆերդինանդին,- ասաց աղախինը պան Շվեյկին, որը մի քանի տարի առաջ, երբ բժշկական հանձնաժողովը նրան ապուշ էր համարել, թողել էր զինվորական ծառայությունը և այժմ զբաղվում էր շների անճոռնի խառնածիններ վաճառելով, որոնց համար ազնվածնական ցեղագրություններ էր հորինում: Բացի այդ նա տառապում էր հոդացավով և ներկա պահին ծնկներին օպոդելդոկ էր քսում: — Ո՞ր ֆերդինանդին, պանի Մյուլլեր,— հարցրեց Շվեյկը, չդադարելով ծնկները շփելուց։— Ես երկու Ֆերդինանդ եմ ճանաչում։ Մեկը ծառայում էր դեղագործ Պրուշիի մոտ և մի անգամ այնտեղ սխալմամբ մի շիշ մազ աճեցնող հեղուկ էր խմել։ Մի Ֆերդինանդ Կոկոշկա էլ կա, որ շան կղկղանք է հավաքում։ Երկուսն էլ իսկի ափսոսալու բան չեն։ — Չէ՛, պարոն, գահաժառանգ Ֆերդինանդին, Կոնոպիշչիում ապրող այն չաղ, աստվածավախ Ֆերդինանդին։ — Հիսո՜ւս Քրիստոս,— բացականչեց Շվեյկլը։— Տես, է՜։ Իսկ այդ բանը պան էրցհերցոգին որտե՞ղ է պատահել։ — Նրան խփել են Սարաևոյում։ Ատրճանակով։ Այնտեղ իր էրցհերցոգուհու հետ ավտոմեքենայով անցնելիս է եղել։ (Յարոսլավ Հաշեկ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»): 1914-ի հունիսի 28-ին գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը ժամանեց Սարաևո գեներալ Օսկար Պոտիորեկի հրավերով, զորավարժություններին հետևելու: Գահաժառանգը չափավոր հայացքների տեր ավստրիացի քաղաքական գործիչ էր, բոսնիացիների ինքնավարության կողմնակից, և արդեն միայն դրանով չափազանց նյարդայնացնում էր «Երիտասարդ Բոսնիայի» ծայրահեղականներին, որի անդամները որոշեցին սպանել Ֆերդինանդին: Սպանությունը հանձնարարվեց վեց դավադիրներից բաղկացած խմբին, առնվազն նրանցից 3-ը, այդ թվում` Պրինցիպը, հիվանդ էին թոքախտով, որն այն ժամանակ մահացու ու անբուժելի հիվանդություն էր: Հետաքրքիր է, որ Ֆրանց Ֆերդինանդը նույնպես հիվանդ էր թոքախտով: Կիրակի օրն առավոտյան ժամը 10:00-ին մոտ ամուսինները գնացքով ժամանեցին Սարաևո: Ժամը 10:10-ին վեց մեքենայից կազմված շարասյունը (Ֆրանց Ֆերդինանդը տիկնոջ հետ երկրորդ մեքենայում էր, գեներալի հետ), ամբոխի ողջույնների ներքո անցավ ոստիկանության կենտրոնական բաժանմունքի մոտով: Այնտեղ էին սպասում դավադրության մասնակիցները: Ֆրանց Ֆերդինանդը գնաց ելույթ ունենալու քաղաքապետարանում: Ելույթից հետո նրա շքախմբի անդամներից մեկը՝ բարոն Մորսեն, առաջարկեց Պոտիորեկին ցրել ամբոխը, որպեսզի գահաժառանգի ճանապարհը դեպի հոսպիտալ, որտեղ նա մտադիր էր այցելել վիրավոր կոմս Մերիցիին, և Սարաևոյի թանգարան, անվտանգ լինի: Ի պատասխան Պոտիորեկն ասաց. «Կարծում եք, որ Սարաևոյում մարդասպանները վխտո՞ւմ են»: Ֆրանց Ֆերդինանդը որոշեց հիվանդանոցում այցելել մահափորձից տուժածներին: Սոֆին պնդեց, որ ինքն ուղեկցելու է գահաժառանգին: Որոշեցին ուղևորվել Ապելի կողային ափով: Պոտիորեկը մոռացավ հայտնել երթուղու փոփոխության մասին Ֆրանցի վարորդին՝ Ուրբանին: Վարորդը թեքվեց Ֆրանց Իոսիֆի փողոց: Նրան բացատրեցին, որ սխալ է գնում: Վարորդը սկսկեց դանդաղ շրջադարձ կատարել և այդ պահին մեքենան նկատեց Գավրիլո Պրինցիպը, որը հարևան խանութում բուտերբրոդ էր գնում: Նա մոտ վազեց մեքենային ու կրակեց Սոֆիի որովայնին, իսկ հետո Ֆրանց Ֆերդինանդի պարանոցին: Ֆերդինանդին և նրա կնոջը տեղափոխեցին նահանգապետի նստավայրը, որտեղ կրակոցներից մոտ մեկ ժամ հետո նրանք մահացան: Ուղիղ մեկ ամիս անց Ավստրո-Հունգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային, հուլիսի 31-ին Ռուսական կայսրությունում համընդհանուր զորահավաք սկսվեց, Գերմանիան զորքեր կուտակեց Ֆրանսիայի սահմանի մոտ: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է 34 պետություն, որոնք բաժանված էին երկու կոալիցիայի՝ Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա) և Անտանտի երկրները (Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Սերբիա, ավելի ուշ Ճապոնիա, Իտալիաի, Ռումինիա, ԱՄՆ): Պատերազմի հետևանքով 4 կայսրություն փլուզվեց՝ Ռուսականը, Ավստրո-Հունգարականը, Օսմանյանն ու Գերմանականը: Մասնակից երկրները մոտ 10 մլն մարդ կորցրին, մոտ 12 մլն խաղաղ բնակիչ սպանվեց, մոտ 55 միլիոնը՝ վիրավորվեց: Առաջին համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի համար աղետաբեր եղավ՝ Հայոց ցեղասպանությունը մոտ 2 մլն մարդու կյանք խլեց: Սարաևոյում նշում են Ավստրո-Հունգարիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանության 100-ամյակը, որը դարձավ Առաջին համաշխարհային պատերազմի առիթը։ Գահաժառանգին սպանած Գավրիլո Պրինցիպը շատ սերբերի համար շարունակում է ազգային հերոս լինել: Նրա քաղաքում կանգնած է Պրինցիպի հուշարձանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ 1919-ի հունիսի 28-ին՝ 95 տարի առաջ, ստորագրվեց Վերսալի խաղաղ պայմանագիրը, որով Առաջին համաշխարհայիննավարտվեց։ «Բոլորը փնտրում են ու չեն գտնում այն պատճառը, թե ինչու պատերազմը սկսվեց: Որոնումներն ապարդյուն են, պատճառը միևնույն է չեն գտնի: Պատերազմը սկսվեց ոչ թե ինչ-որ մի պատճառով, այլ միանգամից բոլոր պատճառներով»,- ասել է ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնը: Նշենք, որ հենց Առաջին աշխարհամարտն ԱՄՆ-ում «չոր օրենքի» պատճառ դարձավ և դրա հետևանքով հզոր սինդիկատի ստեղծման համար ոչ միայն ոգելից խմիչքների մաքսանենգության, այլև բոլոր մյուս ոլորտներում՝ ազարտային խաղերի, ռեկետի, արհմիությունների: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |