![]() Միմիկան և ժեստերըՇփում առանց բառերի Բառերն արտահայտում են շփվելիս իրար փոխանցվող տեղեկատվության միայն 30 տոկոսը: Մնացածը` ոչ վերբալ ազդանշաններն են` մարմնի դիրքից մինչև ժեստեր և աչքերի արտահայտություն: Ոչ վերբալ շփումը կատարվում է առանց բառերի միջոցով շփվելու: Այն կարող է ուղեկցվել և լրացնել վերբալ շփումը, իսկ կարող է լինել որպես զրուցակցին տեղեկատվության փոխանցման առանձին ձև: ![]() PanARMENIAN.Net - Մարդու միմիկան և ժեստերն բացահայտում են նրա իրական տրամադրությունն ու ամենախորքային, նույնիսկ ինքն իրենից թաքցվող մտքերը: Ներքուստ մարդը հասկանում է ոչ վերբալ ուղերձները, սակայն, հասկանալու համար մարդկային արձագանքի նրբություններն անհրաժեշտ է մարդու հոգեբանության ավելի խորը իմացություն և փորձ: Հոգեբանական վիճակի «ընթերցումը» կոչվում է կալիբրովկա: Եվ այսպես, սկսենք. Գլխի դիրքը Բարձր պահած գլուխը վկայում է, որ մարդը վստահ է իր ուժերին, պատրաստ է շփվել ու բաց է շրջակա միջավայրի համար: Ընդգծված բարձր պահած գլուխը վկայում է մեծամտության և ինքնահավանության մասին: Դեպի հետ գցած գլուխը մարտահրավեր է շրջապատի մարդկանց, ակտիվ գործողությունների պատրաստակամություն: Կողքի թեքած գլուխը փոխզիջման գնալու պատրաստակամության մասին է վկայում, առաջնորդի դիրքից հրաժարվելու, ենթարկվելու համաձայնություն է: Կախ գլուխը թուլության, կամազրկության նշան է: Դեմքի և աչքերի միմիկան Լայն բացված աչքերը համապատասխանում են կենսախինդ բնավորությանը, լավ ընկալունակությանը: Կիսաբաց աչքերը վկայում են կամ գերհոգնածության մասին, կամ իներտության, անտարբերության, պասիվության նշան են: Կկոցած հայացքը կամ սևեռուն ուշադրության, կամ խորամանկության, խարդավանքի, չար մտադրությունների նշան է: Զրուցակցին ուղղված ուղիղ հայացքը ցույց է տալիս մարդու հետաքրքրվածությունը, վստահությունը, բաց լինելը, համագործակցելու պատրաստակամությունը: Հայացքը կողքից, աչքի «պոչով» վկայում է հոռետեսական տրամադրության, անվստահության, կասկածների մասին: Կախ գլխով ներքևից հառած հայացքը որոշակի ագրեսիայի վկայություն է, որը կարող է գործի դրվել: Հայացքը ներքևից կորացած մեջքի դեպքում հնազանդության, ծառայություն մատուցելու պատրաստակամության նշան է: Վերևից ներքև ուղղված հայացքը ժեստերի հոգեբանության մեջ միշտ գերազանցության և մեծամտության վկայություն է, որը զրուցակցի հանդեպ քամահրանքի դրսևորում է: Եթե զրուցակցի միմիկայի մեջ դուք տեսնում եք խուսափող հայացք, ապա, հավանաբար, դա անվստահության, ամաչկոտության կամ մեղքի զգացողության արտահայտություն է, կարող է նաև շփումից խուսափելու մասին վկայել: Դեպի ներքև ուղղված բերանի անկյունները միմիկայում կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքի, հոռետեսության նշան են: Դեպի վեր ուղղված բերանի անկյունները դրական, կենսախինդ ու ուրախ բնավորության խորհրդանիշ են: Ժեստերի լեզու. ձեռքեր Ժեստերի հոգեբանության մեջ մեծ տեղ է տրվում ձեռքերին: Դա կապված է նրա հետ, որ ձեռքերի շարժումներով մարդը բազում զգացմունքներ ու էմոցիաներ է փոխանցում, որոնք չի կարողանում փոխանցել բառերի միջոցով: Դեպի վեր բացված ձեռքի ափը բացատրելու, համոզելու խորհուրդ ունի: Մարմնի երկայնքով կախ ձեռքերը վկայում են պասիվության, կամքի բացակայության մասին Մեջքի հետևում դրված ձեռքերը գործողությունների անպատրաստ լինելու, վախկոտության, ամաչկոտության, կասկածների մասին են վկայում: Ձեռքերը գրպանում պահելը ինչ-որ բան թաքցնելու փորձ է, անվստահության դրսևորում: Բռունցքված ձեռքը վկայում է ուշադրության կենտրոնացման, ինքնահաստատման մասին: Ձեռքերը շփելը դրական զգացմունքների և բավարարվածության նշան է: Ձեռքերով աչքերը կամ դեմքը փակելու ցանկությունը ինչ-որ բան թաքցնելու, խոսակցությունից խուսափելու փորձ է: Ժեստերի լեզու. ուսեր Վեր քաշած ուսերն ու կորացած մեջքը ժեստերի լեզվով նշանակում են վճռականության պակաս, անօգնական վիճակ, նյարդայնացում: Գոյություն ունեն նաև այլ օրինակներ, որոնք դասվում են անվստահության ժեստերին, որոնք մարդն ակամայից ցույց է տալիս, եթե կասկածում է որոշման ընդունման, ընտրություն կատարելու դեպքում, եթե նրան ինչ-որ բան մտահոգում է կամ տագնապի առիթ տալիս: Դեպի առաջ թեքված ուսերը թուլության և ճնշվածության նշան են, անլիարժեքության բարդույթի վկայություն: Ուսերի ազատ շարժումները ներքին վստահության, ներքին ազատության մասին են խոսում: Դեպի հետ ուղղված ուսերը ժեստերի և միմիկայի հոգեբանության մեջ մեկնաբանվում են որպես գործելու ձգտում: Դուրս ցցված կրծքավանդակը գերազանցված ինքնագնահատականի, կենսական ակտիվության վկայություն է: Ներս ընկած կրծքավանդակը ինքնամփոփ մարդու և ճնշվածության նշան է: Քայլվածքը Ըստ հոգեբանների տվյալների, մարդու բնավորությունն ու նրա անձնային որակները արտահայտվում են մարդու կեցվածքի, քայլվածքի և նրա նախընտրած դիրքում: Դիտարկենք այդ պահերն ավելի մանրամասն: Թևերը թափահարելով արագ քայլվածքը համապատասխանում է այնպիսի որակներին, ինչպիսիք են նպատակասլացությունը, վստահությունը, ակտիվությունը: Քայլվածքը, երբ ձեռքերը գրպաններում են, իսկ «ոտքերը քարշ են գալիս», վկայում է ինքնամփոփ բնավորության և ճնշված հոգեվիճակի մասին: Մեծ քայլերը պարզ նպատակի, ձեռներեցության, էներգիայով լեցուն լինելու վկայություն են: Փոքր քայլերը զսպվածության, զգուշավորության, հաշվենկատության վկայություն են: Ազդրերի արտահայտված շարժումներով ռիթմիկ քայլվածքն ինքնավստահ և ինքնահավան մարդուն է հատուկ: Ոտքերը քարշ տալով քայլող մարդու մոտ հոգեբանները նշում են թուլություն, ծուլության, դանդաղկոտություն: «Գործնական» քայլվածքը ինքնաբավ և դրական մարդու հակտանիշ է: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |