![]() Այլ աշխարհըԵրկրորդ համաշխարհայինից հետո աշխարհի կառուցվածքը Երկրորդ համաշխարհային պատերազմն ամենաարյունալի և ամենամեծ զինված հակամարտությունն է մարդկության պատմության մեջ: Մարտական գործողությունները ընթանում էին 6 մայրցամաքից 3-ում, մասնակցել են այն ժամանակվա բոլոր գերտերությունները: ![]() PanARMENIAN.Net - Պատերազմից հետո տեղի ունեցավ ուժերի բևեռացում: ԱՄՆ-ն ավելի հզորացավ տնտեսական և ռազմաքաղաքական առումով: ԽՍՀՄ-ն, իր հերթին, ձգտելով ընդլայնել իր ազդեցության շրջանակը, խորհրդային բանակի կողմից ազատագրված երկրներում սոցիալիստական ռեժիմներ ստեղծեց: Այդպես առաջացավ երկու գերտերությունների և երկու համակարգերի` կապիտալիզմի և սոցիալիզմի դիմակայությունը: Արդյունքում կազմավորվեց 2 հակամարտ ռազմաքաղաքական դաշինք` ՆԱՏՕ-ն և Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը: Միջպետական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ էր ստեղծել միջազգային կառույց, որս կստանձներ իրեն չարդարացրած Ազգերի լիգայի գործառույթները: Այդպիսի կազմակերպություն դարձավ Միացյալ ազգերի կազմակերպությունը: 1945 թ. ապրիլ-հունիսին տեղի ունեցավ Սան Ստեֆանոյի կոնֆերանսը, որով ավարտվեցին ՄԱԿ ստեղծման կազմակերպչկան միջոցառումները: ՄԱԿ սահմանադիր ժողովը տեղի ունեցավ 1945 թ. հոկտեմբերի 24-ին: ՄԱԿ հիմնական նպատակներն էին. Խաղաղության պահպանումը Երկիր մոլորակի վրա Բարեկամության և եղբայրության մթնոլորտի ստեղծումը ժողովրդների միջև Բոլոր մարդկանց իրավունքների և ազատությունների ապահովումը: ՆԱՏՕ-ն կազմավորվեց 1949-ին: Կապիտալիստական պետությունների այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամներ դարձան ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Պորտուգալիան, Դանիան, Իսլանդիան: 1952թ. դաշինքին միացան Թուրքիան և Հունաստանը, իսկ 1955-ին` ԳԴՀ-ն, 1982-ին` Իսպանիան: 1955-ին սոցիալիստական երկրները միավորեցին իրենց զինուժը Վարշավյան պայմանագրի կազմակերպության մեջ: «Սառը պատերազմի» առաջին կոչը հնչեց 1946թ. մարտի 5-ին Անգլիայի նախկին վարչապետ Չերչիլի Ֆուլթոնում ունեցած ելությում, իսկ առաջին իրական քայլը դարձավ «Թրումենի դոկտրինը» 1947թ., որով Թուրքիան ու Հունաստանը 400 մլն դոլար օգնություն ստացան յուրաքանչյուրը: «Թրումենի դոկտրինն» ավարտվեց «Մարշալի պլանի» ընդունմամբ (1948-1952 թթ.), որով տնտեսական օգնություն էր նախատեսվում պատերազմից տուժած եվրոպական երկրներին: 1949-ին ստեղծվեց Եվրոպայի խորհուրդը: Խորհրդային Միությունն իր հերթին 1949-ին ստեղծեց Տնտեսական փոխօգնության խորհուրդը, որին անդամակցեցին Եվրոպայի բոլոր սոցիալիստական երկրները, բացառությամբ Հարավսլավիայի: 1957-ին կազմավորվեց Եվրոպական տնտեսական ընկերակցությունը, որին անդամակցեցին Ֆրանսիան, ԳԴՀ-ն, Իտալիան և Բենիլյուքսի երկրները` Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը: 1973-ին միացան Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Դանիան, ավելի ուշ` Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը, 1995-ին` Ավստրիան, Շվեդիան և Ֆինլանդիան: Ուժերի բևեռացումը Եվրոպայում հանգեցրեց Գերմանիայի տրոհման: 1949-ին արևմտյան օկուպացիոն գոտիներում կազմավորվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, իսկ 1949-ի հոկտեմբերին` օկուպացիայի խորհրդային գոտում կազմավորվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Կորեան ազատագրվեց Ճապոնիայի օկուպացիայից: Սակայն Կորեական թերակղզու հյուսիսային մասում խորհրդային զորքերն էին, իսկ հարավայինում` ամերիկյան: Արդյունքում 1948-ին հյուսիսում կազմավորվեց Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ), իսկ հարավում` Կորեայի Հանրապետությունը: Վիճահարույց էր ևս մի քանի հարց. «Քաշմիրի խնդիրը» Հնդկաստանի և Պակիստանի միջև, Պաղեստինի խնդիրն արաբների և Իսրայելի միջև: Երկակի ստանդարտների քաղաքականությունը, որ տարվում էր միջազգային ասպարեզում մահմեդականների հարցում, մինչ օրս թույլ չի տալիս արդարացիորեն լուծել այդ խնդիրները: 1953-ին իշխանափոխություն տեղի ունեցավ ԱՄՆ-ում և ԽՍՀՄ-ում, և դա թույլ տվեց համեմատաբար «մեղմացնել» միջազգային հարաբերությունները. Կորեայում հրադադար ձեռք բերվեց, 1954-ին Ժնևում Ֆրանսիան ճանաչեց Լաոսի և Կամպուչիայի անկախությունը, Վիետնամը 2 մասի կիսվեց: 1955-ին կնքվեց Ավստրիայի չեզոքության մասին պետական պայմանագիրը, 1959-ին տեղի ունեցավ Խրուշչովի առաջին պաշտոնական այցն ԱՄՆ: 1961-ի Բեռլինի ճգնաժամն ու 1962-ի Կարիբյան ճգնաժամը, կապված Կուբայում խորհրդային հրթիռների տեղակայման հետ, կրկին բարդացրին միջազգային իրավիճակը: Ձախողվեց ԱՄՆ ագրեսիան Վիետնամում` 1965-1975թթ. Եվս մեկ բախումնային իրավիճակ առաջացավ Կիպրոսի խնդրի շուրջ 1974-ին: «Սառը պատերազմում» առաջին ճեղքը հայտնվեց 1963-ին, երբ ԱՄՆ-ն, Անգլիան և ԽՍՀՄ-ը պայմանագիր ստորագրեցին մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումներն արգելելու մասին: 1968-ին համաձայնագիր ստորագրվեց միջուկային զենքի չտարածման մասին: Նմանատիպ պայմանագրեր կնքվեցին նաև 1971-ին և 1972-ին: 1972-1974թթ. ժամանակավոր համաձայնագիր կնքվեց ԽՍՀՄ և ԱՄՆ միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին` ՌՍՍ-1: Իսկ 1979-ին ստորագրվեց ՌՍՍ-2-ը: Միջազգային լարվածության թուլացման գործընթացն ամրագրվեց Հելսինկիում կայացած Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության ժամանակ, որին մասնակցեց 35 երկիր: Կոնֆերանսի եզրափակիչ ակտը ստորագրվեց 1975-ի օգոստոսի 1-ին Եվրոպայի 33 երկրների, ԱՄՆ և Կանադայի կողմից: Այդպես առաջացավ ԵԱՀԽ-ն, 1994-ից` ԵԱՀԿ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գաղութատիրական կարգերի փլուզումից հետո առաջացան Երրորդ աշխարհի երկրները, որոնք արտաքին քաղաքականության մեջ չեզոք դիրք էին գրավել և ռազմական դաշինքներին չմիանալու քաղաքականություն էին վարում: 1955-ին Կահիրեի կոնֆերանսում այդ շարժումը պաշտոնապես ճանաչվեց: Նույն տարվա սեպտեմբերին Բելգրադի կոնֆերանսում ընդունվեց շարժման 10 դրույթը: 1967-ին ստեղծվեց ԱՍԵԱՆ-ը` Հարավարևելյան երկրների ասոցիացիան: 1979-ի դեկտեմբերին, երբ խորհրդային զորքերը մտան Աֆղանստան, միջազգային հարաբերություններում ի հայտ եկավ «վերջին մենամարտն» անվանումը ստացած փուլը: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1983-ին առաջ քաշեց «Ռազմավարական պաշտպանական նախաձեռնությունը», որը կոչվեց «տիեզերական պատերազմների» ծրագիր: XX դարի 80-ականների երկրորդ կեսին և 90-ականների սկզբին ԽՍՀՄ տնտեսությունն արդեն չէր դիմանում սպառազինությունների մրցավազքին: ԽՍՀՄ-ն ու ամբողջ սոցիալիստական համակարգը փլուզվեցին: 1991-ին դադարեցին գործել Տնտեսական փոխօգնության խորհուրդը և Վարշավյան պայմանագրի կազմակերպությունը Սոցիալիստական ճամբարի նախկին անդամներ Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան դարձան ՆԱՏՕ-ի անդամ: 1991թ. Մաասթրիխթի պայմանագրի հիման վրա ստեղծվեց Եվրամիությունը, որի հիմքում «միասնական Եվրոպայի» գաղափարն էր: Համապատասխանաբար, անդամ պետությունները սկսեցին միասնական սակագաներ սահմանել ու վերացնել ազգային արգելքները: Դրան հաջորդեց միասնական տնտեսական, քաղաքական տարածքի ստեղծումն ու միասնական արժույթը: Չեղարկվեց մուտքի արտոնագրերի ռեժիմը: 1999-ից սկսեց շրջանառվել միասնական եվրոպական արժույթը` եվրոն: 2001-ին ձևավորվեց Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը ԱՊՀ երկրների ինտեգրման փորձերի հետ մեկտեղ վերածվեց անդրտարածաշրջանային կառույցի: Կազմակերպությանն անդամակցում են ԱՊՀ երկրներն ու Չինաստանը: Տնտեսական համագործակցության կազմակերպությունը Եվրասիայի անդրտարածաշրջանային կազմակերպություններից է: Այդ կազմակերպության սոցիալ-տնտեսական գործունեության հիմնական սկզբունքները ներկայացված են 1993թ. Ստամբուլի, 1995-ի` Իսլամաբադի, 1996-ի` Աշգաբադի, 1996-ի` Իզմիրի, 1997-ի` Աշգաբադի, 1998-`ի Ալմաթիի, 2000թ.` Թեհրանի հռչակագրերում: Եվրասիայի անդրտարածաշրջանային կազմակերպություններից է Թրքալեզու պետությունների միավորումը, որի բարձրագույն մարմինը Թրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովն է: 1992 թ. Անկարայի, 1994թ.` Ստամբուլի, 1995թ.` Բիշքեկի, 1996թ`. Տաշքենդի, 1998թ`. Աստանայի և 2000թ.` Բաքվի գագաթնաժողովներում որոշումներ են կայացվել տնտեսության, առևտրի, բնապահպանության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության սերտացման վերաբերյալ: 2003-ի հոկտեմբերին Քիշնևում ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները ստորագրեցին Հավաքական անվտանգության կազմակերպության մասին պայմանագիրը` կազմավորվեց ՀԱՊԿ-ը: Հարավային Կովկասի երկրներից միայն Հայաստանն է ներկայացված այդ կազմակերպության մեջ: ՀԱՊԿ-ը վերածվեց ռազմաքաղաքական դաշինքի: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |