![]() Ինչպես է խռմփոցն ազդում առողջության վրաՇնչառության ռիթմի խախտման պատճառներն ու հետևանքները Խռմփոցը շնչառական ուղիների վիբրացիան է և այն հնչյունները, որ առաջանում են քնած ժամանակ շնչելիս օդի դժվարանցանելիության պատճառով: Որոշ դեպքերում հնչյունները կարող են մեղմ լինել, իսկ երբեմն`բարձր ու տհաճ: Խռմփոցը կարող է քնի օբստրուկտիվ ապնոէի` շնչառության կանգի, նշան կամ ախտանիշ լինել: ![]() PanARMENIAN.Net - Խռմփոցը քնի լայն տարածված խանգարում է, որից գործնականում ոչ ոք ապահովագրված չէ: Այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, թեև ավելի հաճախ է հանդիպում տղամարդկանց և ավելորդ քաշով անձանց մոտ: Պարբերաբար առաջացող խռմփոցը լուրջ վտանգ չի ներկայացնում առողջության համար` ավելի շուտ, այն խնդիրներ է առաջացնում կողքի մարդու համար: Իսկ ահա խրոնիկ խռմփոցը խախտում է և կողքինի, և հենց խռմփացնողի քունը: Խրոնիկ խռմփոցից տառապողն իրեն կոտրված և հոգնած է զգում նույնիսկ լիարժեք թվացող քնից հետո: Հենց այդ պատճառով է նրան բուժօգնություն հարկավոր: Վիճակագրությունը վկայում է, որ մարդկանց մոտ 25 տոկոսն, անկախ սեռից ու տարիքից, խռմփացնում է քնի մեջ: Սակայն դա միջին ցուցանիշ է: Որպես կանոն, երիտասարդները շատ ավելի քիչ են խռմփացնում: Քնի խախտումներն ավելանում են տարիքի հետ, այնպես որ 60-ից բարձր տղամարդկանց և կանանց 70 տոկոսը տառապում է քնած ժամանակ շնչառության խանգարումից: Մարդու խռմփոցի բացասական ազդեցությունը նրա առողջության վրա ինչ-որ առումով պատահաբար է բացահայտվել: Եվ այսօր այն չի համարվում անբուժելի հիվանդություն: Նախորդ դարի 60-ականներին ԱՄՆ-ում առաջացավ բժշկության այնպիսի ճյուղ, ինչպիսին սոմնոլոգիան է, որը զբաղվում է քնի անոմալիաների ուսումնասիրությամբ: Միայն այդ ժամանակ բժիշկները գիտակցեցին, որ կյանքի մեկ երրորդն անցկացնում ենք քնած, երբ մեր օրգանիզմի վիճակը զգալիորեն փոխվում է: Սոմնոլոգները սկսեցին ուսումնասիրել անքնությունը, նորմալ քնի այլ խախտումները, գիշերային ժամերին վատ ինքնազգացողության պատճառները, հաճախասրտությունը, ցավերը սրտի շրջանում և այլն: Քնած ժամանակ սրտի և ուղեղի աշխատանքի, արյան ճնշման ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բազում հիվանդությունների պատճառը, նույնիսկ մահացու ելքով, մարդու խռմփոցն է: Խռմփոցի պատճառը շնչուղիներով անցնող օդի ծավալի սահմանափակումն է: Երբ շնչուղիները նեղացած են, օդն ավելի արագ է անցնում, իսկ քիթ-կոկորդի պատերի վիբրացիան որոշակի հնչյուններ է առաջացնում, որոնք էլ կոչվում են խռմփոց կամ խռռոց: Ազատ շնչառությունը կախված է հետևյալ գործոններից. -քթանցքերի օբստրուկցիա (փակվածություն): Քթանցքերի մասնակի օբստրուկցիայի դեպքում օրգանիզմին լրացուցիչ ջանք է պահանջվում քնած ժամանակ օդը թոքերին հասցնելու համար: Որպես արդյունք` նկատվում է շնչուղիների փակվածություն և խռմփոց: Իսկ քթի փակվածության պատճառները բազում են. սեզոնային ալերգիայից մինչև թքի պոլիպներ: -կոկորդի և լեզվի մկանների անբավարար տոնուս: Կոկորդի մկանների թուլացումը խորը քնի ժամանակ, ալկոհոլի կամ քնաբերի չարաշահումը, տարիքը` այս ամենի հետևանքով լեզուն կարող է կուլ գնալ`արգելափակելով շնչուղիները: -քթի խոռոչի փափուկ հյուսվածքների գերաճ: Հաճախ նկատվում է ավելորդ քաշով մարդկանց մոտ: Իսկ մանկական խռմփոցի պատճառը որպես կանոն նշագեղձերի և ադենոիդների աճն է: -փափուկ քիմքի կամ քիմքային լեզվակի գերաճը երբեմն խոչընդոտում է օդի անցնելուն: Իրար դիպչելով և վիբրացիայի ենթարկվելով քնած ժամանակ, դրանք դառնում են խռմփոցի պատճառ: Ինչպես է խռմփոցն ազդում առողջության վրա Առաջին հայացքից անվնաս թվացող խռմփոցը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Օրինակ, օբստրուկտիվ ապնոէն ծանր հիվանդություն է, որը հաճախ կապված է խրոնիկ խռմփոցի հետ: Ապնոէի դեպքում նկատվում է. - շնչառության դադար քնած ժամանակ մինչև 10 վայրկյան տևողությամբ, որի պատճառը շնչուղիների օբստրուկցիան է: Շնչառության կանգը կարող է կրկնվել գիշերվա ընթացքում մի քանի հարյուր անգամ: - անհանգիստ քուն հաճախակի արթնացումներով, մակերեսային քուն, երբ մարդը փորձում է վերահսկել կոկորդի մկանների լարվածությունն ազատ շնչելու համար, հիպոքսիա, երբ նվազում է թթվածնի մակարդակն արյան մեջ: Հաճախասրտությունը նաև արյան բարձր ճնշման պատճառ կարող է դառնալ: Արդյունքում նկատվում է` թուլություն և քնկոտություն, հիպերտոնիա, սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկի ավելացում: Ինչպես բուժել խռմփոցը: Եթե պարբերաբար խռմփացնում եք, փորձեք փոխել կենսակերպը. -նվազեցնել քաշը և փոխել սննդակարգը -չընդունել տրանկվիլիզատորներ, քնաբեր և հակագիստամինային դեղամիջոցներ քնից առաջ -չչարաշահել ալկոհոլն ու չուտել քնից մի քանի ժամ առաջ -քնի ռեժիմ սահմանել, օրինակ, աշխատել միշտ քնել նույն ժամին -քնել կողքին, ոչ թե մեջքի վրա -ոչ միայն բարձը, այլ նաև մահճակալի գլխավերևը բարձրացնել 10 սմ-ով: Եթե վերոնշյալից ոչինչ չի օգնում, հարկավոր է դիմել բժշկի: Բժիշկ սոմնոլոգը կառաջարկի ինչպես խռմփոցի, այնպես էլ ապնոէի բուժման բազում մեթոդներ, որոնք կբարելավեն վիճակը կամ ընդմիշտ կազատեն այդ խնդրից: Այժմ դեղատանը կարելի է գտնել խռմփոցից ձերբազատվելու համար նախատեսված ավելի քան 300 սարք: Այնուամենայնիվ, դրանցից ոչ մեկը չի վերացնում խռմփոցի ֆիզիոլոգիական պատճառները` օրինակ, քթանցքերի փակվածությունը կամ ավելորդ քաշը: Իսկ որոշ խնդիրներ կարելի է վերացնել վիրաբուժական միջամտությամբ: PanARMENIAN.Net / Tsets ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |